«Սերգեյ Բոնդարչուկ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
 
=== Դերասան ===
1948 թվականից Բոնդարչուկը [[Մոսֆիլմ]] կինոստուդիայի և [[«կինոդերասանի թատրոն-ստուդիա»|կինոդերասանի թատրոն-ստուդիայի]] դերասան էր։ Դերասանական նորամուտը ընդհատակյա գործիչ կոմունիստ [[Վալկո]]յի դերն էր «[[Երիտասարդ գվարդիա]]» ֆիլմում։ Նույն ժամանակ 1948 թվականին «Երիտասարդ գվարդիա»յի նկարահանումների ժամանակ Բոնդարչուկը ամուսնացավ գլխավոր դերակատարողներից մեկի՝մեկի [[Ի.Իննա Վ. ՄակարովնաՄակարովա]]յի հետ։ Դա նրա երկրորդ ամուսնությունն էր։ Առաջին կինը Եվգենիան էր, որդին՝ Ալեքսեյը։ 1950 թվականին նկարահանվել է «[[Ոսկե աստղի շքանշանակիր]]» նկարում։ Դերասանին մեծ հաջողություն բերեց «Տարաս Շեվչենկո» ([[1951]]) ֆիլմի գլխավոր դերի կատարումը։ Պատահական չէ, որ 1951 թվականի Կարլովի-Վարիի միջազգային կինոփառատոնում Բոնդարչուկը արժանացավ տղամարդու լավագույն դերակատարման համար սահմանված մրցանակին: Ֆիլմը շատ դուր եկավ Ստալինին։ Աննախադեպ դեպք. 32 տարեկանում ([[1952]]) Սերգեյ Բոնդարչուկը ստանում է [[ԽՍՀՄ ժողովրդական արտիստ]]ի կոչում, շրջանցելով [[ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ]]ի կոչումը։
1955 թվականին ծանոթանում է [[Իրինա Սկոբցևա]]յի հետ։ Նույն թվականին միասին նկարահանվում են «Օթելլո» ֆիլմում։ [[1959 թվական]]ին ամուսնանում են և միասին ապրում 35 տարի։
Ռեժիսոր Ֆրիդրիխ Էրմլերի «Չավարտված պատմություն» ([[1955]]), Տիմոֆեյ Լևչուկի «Իվան Ֆրանկո» ([[1956]]), [[Սերգեյ Յուտկևիչ]]ի «Օթելլո» ([[1956]]) կինոժապավեններում նկարահանվելուց հետո, 39-ամյա Բոնդարչուկը բեմադրեց իր առաջին կինոնկարը՝ «[[Մարդու ճակատագիրը (ֆիլմ)|Մարդու ճակատագիրը]]», որը ճշմարիտ արտահայտությունը եղավ արվեստագետի ինքնատիպության, բծախնդրության և ստեղծագործական երևակայության: [[1959]] թվականին մոսկովյան առաջին կինոփառատոնում «Մարդու ճակատագիրը» կինոնկարը արժանացավ մեծ մրցանակի: «Հենց այդպիսին էլ ես կամեցել եմ տեսնել պատմվածքի հերոսին՝ Անդրեյ Սոկոլովին»,- հետագայում խոստովանել է [[Միխայիլ Շոլոխով]]ը, իսկ սա Բոնդարչուկ ռեժիսորի, Բոնդարչուկ դերասանի ամենագեղեցիկ գնահատականն է: Նշանավոր կինոգործիչը իր ստեղծագործական ուրույն սկզբունքները բացահայտեց նաև «Պատերազմ և խաղաղություն» կինոնկարում (1965-1967), որը ցուցադրվեց աշխարհի ավելի քան 100 երկրներում և արժանացավ ինչպես [[1965]] թվականի մոսկովյան 4-րդ միջազգային կինոփառատոնի Մեծ մրցանակին, այնպես էլ ամերիկյան կինոարվեստի և գիտությունների ակադեմիայի «Օսկար» մրցանակներին: