«Մուրացան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Մուրացանը գրական ճանաչման է արժանացել «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» ([[1881]]) պատմական դրամայով, որն առաջին անգամ հրատարակվել է [[1900]] թվականին, «[[Թատրոն]]» հանդեսում։ Սյուժեն ընտրելով XIII դ. թաթար–մոնղոլական արշավանքների շրջանի Արցախի պատմությունից, գրողը գլխավոր հերոսին օժտել է առաքինության, անձնազոհության ու հայրենասիրության բարձր գիտակցությամբ, հաստատել հայ ժողովրդի «բարոյական արժանավորությունը»։
 
Մուրացանը ուրույն դիրքորոշում ուներ 1880–ական թվականների սուր բնույթ ստացած հասարակական հոսանքների գաղափարական պայքարում։ Լիբերալիզմի գաղափարախոսները ազգի պահպանության հիմքը համարում էին «նյութական հարստությունը». Մուրացանը դրան հակադրում էր «Բարոյական հարստություն» տեսակետը, մերժում էր այն ամենը, ինչ դեմընթաց էր ազգային միասնության և ավանդական կեցության գաղափարին։ Կրոնական այլադավանությունը, ըստ նրա նույնպիսի չարիք է, ինչ և կուսակցական բաժանումը։ Արմատական ռեֆորմներն ու հեղափոխական վերաշրջումները չընդունելով՝ Մուրացանը երկյուղ ուներ, թե այդ ամենը կարող է խարխլել ազգային գոյականության հիմքերը՝ [[եկեղեցի]]ն, [[ընտանիք]]ը, ազգային ավանդական սովորույթներն ու բարքերը։ Այս իրողությունը որոշակի ուղղություն է տվել Մուրացանի ստեղծագործությանը՝ դրան հաջորդելով բացահայտ միտումնավորություն։ «Հայ բողոքականի ընտանիքը» վիպակում, «Իմ կաթոլիկ հարսնացուն» վեպում նա արծարծել է եկեղեցադավանաբանական հարցեր, քննադատել կաթոլիկ հայերի բարոյական վարքագիծը։ «[[Հասարակաց որդեգիրը]]» ([[1884]]), «Հարուստները զվարճանում են» ([[1884]]), «Ինչ լայեղ է» ([[1885]]), «Անպատճառ իշխանուհի» ([[1886]]) պատմվածքներում և «Չհաս է» ([[1886]]) վեպում ռոմանտիկական հեգնանքի դատափետումների է ենթարկում հայ ապազգայնացող վերնախավերին, ամենասուր տագնապներով վերապրում բարքերի այլափոխությունն ու բարոյական արժեքների կորուստը։
 
[[Պատկեր:ArmenianStamps-313.jpg|350px|մինի|Մուրացանին նվիրված [[ՀՀ]] [[փոստային նամականիշ]]]]
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Մուրացան» էջից