«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 109.
 
Ռաբինը (դեռևս 1987 թվականին «Իսրայելի լավագույն բարեկամ» էր համարում շիաական Իրանին), [[Շիմոն Պերես]]ը և [[Ավոդա]]յի այլ առաջնորդներ հասկանում էին, որ արաբների հետ բանակցություններում զիջումները արդարացված կլինեն, եթե հասարակությունը հասկանա, որ Իսրայելի համար կա արաբական վտանգից ավելի սարսափելի վտանգ: Նրանց հետաքրքրությունների մեջ էր մտնում արաբական աշխարհի ռեժիմների վախն ուժեղացնելը Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ: Այն թեզը, որ Իրանի ղեկավարությունն «իռացիոնալ» է, և նրա հետ հնարավոր չի լինի բանակցել, հասցեագրվում էր նաև արևմտյան երկրներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին: Իսրայելական ԶԼՄ-ներում և տեղի քաղաքական գործիչների խոսքում ավելի հաճախ են սկսել շրջանառվել արմատական [[իսլամ]]ի վտանգները, որի մարմնավորում էր համարվում Իրանը: Այս նույն հռետորաբանությունը, որը փոխադարձ մեղադրանքների հայելային արտացոլումն էր, որսացին և ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, իսկ 1994 թվականի վերջին՝ նաև պաշտոնական Վաշինգտոնը: Իսրայելական մամուլում Իրանի համար ստեղծվում էր ահաբեկչական պետության հեղինակություն, ընդ որում դա հասնում էր այն աստիճանի, որ այդ տարիներին աշխարհի ցանկացած անկյունում իրագործվող ահաբեկչությունները մեխանիկորեն կապվում էին «իրանյան վտանգի» հետ:
 
Իրանի ղեկավարությունը, գիտակցելով, որ «Նոր Մերձավոր Արևելք» դրույթը նշանակում է շրջանում Իրանի լիակատար մեկուսացում, իր կողմից ոչ միայն ուժեղացրել է հակաամերիկյան քարոզչությունը, այլև սկսել է այդ դրույթին հետևել իր արտաքին քաղաքականության մեջ: Եթե նախկինում Թեհրանի օգնությունը շիա արմատական «[[Հեզբոլլահ]]» կազմակերպությանը, որ Լիբանանում պատերազմ էր մղում Իսրայելի ու նրա դաշնակիցների դեմ, խորհրդանշական էր, ապա 90-ական թվականներին սկսվել է կազմակերպության վճռական զինումը: Արդեն 1994 թվականին հետևել են պայթյուններ իսրայելական դեսպանությունում և Արգենտինայի հրեական համայնքի կենտրոնում, որոնց հետևում, ըստ ավարտին չհասցված հետաքննության, կանգնած է եղել «Հեզբոլլահը» (Իրանի ուղղակի մասնակցությունը, սակայն, չի ապացուցվել): Միաժամանակ Իրանն առաջին անգամ սկսել է Հորդանանի արևմտյան ափին և Գազայի հատվածում (այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը Իսրայելը ձեռք էր բերել 1967 թվականից) որոնել սուննի իսլամական խմբավորումներին մերձեցման ուղիներ: Արդեն 1992 թվականին նմանատիպ խոշոր կազմակերպություններից մեկի՝ [[Համաս]]ի ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը եղել է Թեհրանում և իրանյան իշխանությունների կողմից ստացել ֆինանսական խոշոր օգնության (տարեկան 30 միլիոն դոլար), զենքի ու վարժանքի ճամբարների օժանդակության խոստումներ:
 
== Ծանոթագրություններ ==