«Քերրիի օրագրերը (վեպ)»–ի խմբագրումների տարբերություն

գիրք
Content deleted Content added
Նոր էջ «{| class="infobox vcard" style="width:22em;width:21em; text-align:left;" ! colspan="2" class="summary" style="text-align:center;font-size:125%;font-weight:bold;background:transpa...»:
(Տարբերություն չկա)

18:30, 8 Դեկտեմբերի 2020-ի տարբերակ

Քերրիի օրագրերը (վեպ) (անգլ.՝ The Carrie Diaries), երիտասարդական ռոմանտիկ վեպ՝ տպագրված 2010 թվականին: Գիրքը պատմում է գլխավոր հերոս Քերրի Բրեդշոուի դեռահասական կյանքի, դպրոցական տարիների և Նյու Յորքում լրագրող աշխատելու տարիների մասին:

Քերրիի օրագրերը

Առաջին մասը հրապարակվել է 2010 թվականի ապրիլի 27-ին, իսկ երկրորդ մասը՝ «Ամառը մեծ քաղաքում»՝ 2011 թվականի ապրիլին: 2012 թվականին The CW հեռուստաալիքը սկսել է աշխատել «Քերրիի օրագրերը» նախագծի վրա, որը նկարահանվել է համանուն վեպի մոտիվներով[1]: Պատանի Քերիի դերը բաժին է հասել դերասանուհի Անեսոֆիա Ռոբին[2], սերիալի պրեմիերան տեղի է ունեցել 2013 թվականի հունվարի 14-ին:

Սյուժե

1980-ականների սկիզբն էր: Մեծ քաղաքում սեռական պաշտամունքային սերիալի իրադարձություննեից շատ առաջ հայտնի գրող Քերրի Բրեդշոուն հանգիստ արվարձանից հասարակ աղջիկ էր: նա ավարտում է դպրոցը և պատրաստ է սկսել հասուն կյանք՝ համարձակորեն նայելով ապագային: Քերրին և իր ընկերները անբաժան էին, մինչև այն պահը, երբ նրանց կյանքում հայտնվեց Սեբաստիան Քիդը: Քերրիի հարաբերությունները մարդկանց հետ փոխվում են և նա կիմանա, թե ովքեր են իր իրական ընկերները:

Ի վերջո, նա հրավեր է ստանում «գրողների դպրոց»-ից և շարժվում է Նյու Յորքը նվաճելու, որտեղ նրան սպասում են հուզիչ ռոմանտիկ արկածները։

Կերպարներ

  • Քերրի Բրեդշոու (անգլ.՝ Carrie Bradshaw)՝ 17-ամյա գլխավոր հերոսուհին աշակերտուհի և սկսնակ գրող է: Երեք քույրերից ավագն է: Պատմությունը պատմվում է Քերրիի անունից, որտեղ ներկայացնում է իր ավարտական դասարանում սովորելու տարին: Նրա մայրը մահանում է նախքան վեպի իրադարձությունների սկսելը: Երբ Սեբաստիան Քիդը տեղափոխվում է իր դպրոց, Քերրին թշնամանում է Դոննայի նկատմամբ, որը աղջկա անձնական կյանքում հանգեցնում է մի շարք անհաջողությունների: Սակայն ավելի ուշ պարզվում է, որ նրանց հետևում կանգնած է ոչ թե Դոննան, այլ Քերրիի մյուս ընկերուհի Լալին: Քերրին դիմել է մասնակցելու Նյու Յորքում սկսնակ գրողների դասընթացին, սակայն նրան մերժեցին: Շուտով սկսում է դպրոցական թերթի համար երգիծական հոդվածներ գրել, որոնք արժանանում են ընդունող հանձնաժողովի հավանությանը, և աղջիկը վերջապես ստանում է «Մեծ խնձոր»-ում վերապատրաստվելու հրավերը:
  • Սեբաստիան Քիդ (անգլ.՝ Sebastian Kydd)՝ պատանի, որը տեղափոխվել է մեկ այլ դպրոց, որովհետև նրան վռնդել էին իր դպրոցից: Նրա մայրը Քերրիի մոր վաղեմի ընկերուհին է: Դեռևս 12 տարեկան հասակում Քերրին սիրահարված էր Սեբաստիանին: Քերրին նրան նկարագրում էր որպես իդեալական տղա, ի վերջո նա հիասթափվում է իր պատանեկությունից, երբ բացահայտվում է Սեբաստիանի սուտն ու Լալիի հետ ինտրիգը: Ավելի ուշ Քերրին հասկանում է, թե ինչու Սեբաստիանը հեռացավ իրենից:
  • Դոննա ԼաԴոննա (անգլ.՝ Donna LaDonna)՝ դպրոցի ամենահայտնի աղջիկը, որից բոլորը վախենում են: Քերրին նրա մեջ տեսնում էր որպես գաղտնի թշնամի: Ի վերջո Դոննան ու Քերրին դառնում են լավ ընկերներ՝ միասին այցելելով լուսանկարչական դասերի: Դոննան Քերրիին է տալիս Նյու Յորքում ապրող իր զարմիկի հեռախոսահամարը, որը պարզվում է Սամանտա Ջոնսն է:
  • Լալի Քանդեզի (անգլ.՝ Lali Kandesie)՝ Քերրիի «երդվյալ ընկերուհին»[3], վեպի գլխավոր բացասական կերպարը: Սկզբում աղջիկը ընթերցողներին ներկայանում է բարի և հոգատար ընկերուհի, սակայն ամեն ինչ փոխվում է, երբ Քերրին սկսում է Սեբաստյանի հետ սիրավեպ: Այդ ժամանակ դրսևորվում է Լալիի իրական կերպարը: Լալին Քերիին տրամադրում է Դոննա Լադոննայի դեմ, և երբ Սեբաստիանն ու Քերրին խնդիրներ ունեին հարաբերություններում, նա սիրեցյալին տանում է ընկերուհու մոտ: Ի վերջո, Սեբաստիանը դավաճանում է Քերրիին և նույնիսկ չի փորձումել ներողություն խնդրել իր արարքի համար։
  • Ջորջ Քարթեր (անգլ.՝ George Carter)՝ Քերրիի գեղեցկադեմ երկրպագուն: Նա Նյու Յորքից է և սովորում է Բրաունում: Նա ուշադիր է աղջկա նկատմամբ և ամեն կերպ աջակցում է Քերրիին գրող դառնալու հարցում: Սակայն Քերրին նրան պարզապես ընկեր էր ընդունում, չնայած հոր՝ Ջորջի հետ ամուսնանալու հորդորներին: Ջորջը ընկերություն է անում Սեբաստիանի ավագ քրոջ՝ Ամելիայի հետ: Նրանից իմանում է Քերրիի և Սեբաստիանի սիրավեպի մասին, որը կոտրում է Ջորջի սիրտը: Ջորջը Քերրիին ծանոթացնում է իր հերաքրոջ՝ հայտնի գրող Մերի Գորդոն Հովարդի հետ, որին Քերրին անվանում է «Մեծ Հովարդ» անգլ.՝ The Gorgon:
  • Ուոլթ (անգլ.՝ Walt)՝ Քերրի լավագույն ընկերը, որը սիրավեպ ունի Քերրիի ընկերուհիներից մեկի՝ Մեգիի հետ: Զույգը հանդիպել է երկու տարի: Սակայն Մեգիին տարօրինակ էր թվում, որ նրանց միջև ոչինչ չի եղել, և նրանք բաժանվում են: Ավելի ուշ հայտնի է դառնում, որ Ուոլթը համասեռամոլ է և շփվում է 20-ամյա ֆուտբոլիստ Ռենդի Սանդերսոնի հետ: Իմանալով որդու ոչ ավանդական սեռական կողմնորոշման մասին՝ նրան վռնդում է տանից ապրելու մոտակա վրանում, բայց վճարում է քոլեջի ուսման վարձը, քանի որ դա նրա պարտքն էր:
  • Մեգի (անգլ.՝ Maggie)՝ Քերրիի լավագույն ընկրուհին, որը տառապում է թերգնահատված ինքնագնահատականից: Ուոլթի հեը բաժանվելուց հետո սկսում է հանդիպել մեկ այլ տղայի՝ հրատարակիչ Պիթերի հետ: Անընդհատ լաց է լինում և գտնվում է նյարդային ծանր իրավիճակում: Անհանգստանում է, որ Քերրիի նոր հոդվածի պատճառով աղջիկների հետաքրքրությունը Փիթերի նկատմամբ կավելանա, իսկ որոշ ժամանակ անց պարզ է դառնում, որ նրա վախը անհիմն չէր:
  • Ռոբերտա Քասթելս (անգլ.՝ Roberta «Mouse» Castells)՝ հայտնի է «Հզոր մուկ» (անգլ.՝ Mighty Mouse) կեղծանվամբ: Քերրիի ընկերուհիներից է: Իրեն համարում է դպրոցի ամենախելացի աղջիկը: Երբ Ռոբերտան պատմում է, որ սեռական հարաբերություն է ունեցել իր ընկերոջ՝ Դեննիի հետ, Քերրին հարցնում է, թե արդյոք նա դպրոցի միակ կույսն է: Ռոբերտան շատ հաճելի աղջիկ է և բոլորի հետ լեզու գտնում:
  • Փիթեր Արնոլդ (անգլ.՝ Peter Arnold)՝  դպրոցական թերթի խմբագիր, որի համար գրում է Քերրին: Մեգինն սկսում է հանդիպել Պիթերի հետ Ուոլթից բաժանվելուց հետո: Սակայն ավելի ուշ երիտասարդը Մեգիից հրաժարվում է հանուն Դոննա Լադոննայի։ Հենց Փիթերն է պնդել, որ Քերրին սկսի գրել իր թերթի համար։
  • Միսսի և Դորրիթ (անգլ.՝ Missy & Dorrit)՝ Քերրիի կրտսեր քույրերը: Միսսին ավելի հնազանդ է Դորրիթի հետ համեմատած: Քերրին ավելի մոտ հարաբերություններ ունի Միսսիի հետ, մինչդեռ Դորրիթը նախանձում էր նրան, քանի որ ըստ նրա՝ մայրը ամենից շատ Քերրիին էր սիրում:

Արձագանքներ

Los Angeles Times-ը վեպն անվանել է «հնարամիտ է, որից չի կարելի կտրվել» (անգլ.՝ an addictive, ingenious origin story)[4]:

Ռուսական հրատարակություն

Ռուսաստանում վեպը լույս է տեսել Մայա Բալաբանովայի թարգմանությամբ՝ «Աստրյոլ» հրատարակչատան կողմից: Գիրքը պինդ և փափուկ շապիկներով հրատարակվել է համապատասխանաբար 2010 և 2011 թվականներին[5][6]: Ծավալը կազմում է 448 էջ։

Ծանոթագրություններ

  1. «Sex and the City» Prequel Set for the CW!, US Magazine, September 12, 2011
  2. Swift, Andy (2012-02-27). «AnnaSophia Robb Cast As Carrie Bradshaw In The CW's 'Carrie Diaries' Pilot». Hollywood Life by Bonnie Fuller. Արխիվացված է օրիգինալից (May require Firefox 3/IE7 to view properly) 2012-05-04-ին. Վերցված է 2013-02-10-ին.
  3. От английского слова «frenemy» — обозначающего степень отношений на грани дружбы и конкуренции.
  4. Book review: 'The Carrie Diaries' by Candace Bushnell
  5. Дневники Кэрри | ID 5319787 | The Carrie Diaries | Автор: Кэндес Бушнелл | Переводчики Майя Балабанова, Д. Александров | Языки: Русский | Издательство: АСТ, Астрель | ISBN 978-5-17-067654-5, 978-5-271-28356-7; 2010 г.
  6. Дневники Кэрри | ID 7353619 | The Carrie Diaries | Автор: Кэндес Бушнелл | Переводчики Майя Балабанова, Д. Александров | Языки: Русский | Издательство: АСТ, Астрель | ISBN 978-5-271-37599-6; 2011 г.

Արտաքին հղումներ