«Խեթեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Պիտակներ՝ Խմբագրում բջջային սարքով Խմբագրում կայքի բջջային տարբերակից
չ մանր-մունր փոփոխություններ, փոխարինվեց: ։ → ։ (3) oգտվելով ԱՎԲ
Տող 13.
Խեթական թագավորության [[բնակչություն|բնակչության]] հիմնական տարրը եղել է [[հնդեվրոպական լեզվաընտանիք]]ին պատկանող լեզուներով խոսող [[բնակչությունը]]<ref>Miller J., Royal Hittite Instructions and Related Administrative Texts, Atlanta/USA, 2013, p. 43-55.</ref>, իսկ խեթերի [[մշակույթ]]ն ու [[կրոն]]ը, [[աստված]]ների բազմազանությունը՝ [[Հին աշխարհ]]ի ամենայուրօրինակ երևույթներից մեկն է<ref>Beckman G., The Religion of the Hittites, Biblical Archaeologist, 1989, p. 98-107; Beckman G., Some Aspects of Hittite Religion, JNES, 1982, N. 41, p. 76-78.</ref>։
 
Խեթական թագավորության տարածքում իրականացվող առաջին [[հնագիտական պեղումներ]]ի արդյունքում՝ 1906, 1907, 1911 և 1912 թթ․ հնագետ պատմաբաններին հաջողվեց գտնել մոտավորապես 10000 [[սեպագիր |սեպագիր աղյուսներ]], որոնք վերաբերում էին [[Խեթական Թագավորություն|խեթական թագավորության]] ամենատարբեր բնագավառներին՝ [[կրոն]]ականից մինչև միջթագավորական [[Պայմանագիր|պայմանագրեր,]] ինչպես նաև պեղումների արդյունքում [[սեպագիր]] տեքստերից բացի հայտնաբերվել են մի շարք [[կնիք]]ներ ու [[դրոշմանիշ]]եր<ref>Beckman G., Hittite Diplomatic Texts, JSS 44, 1999, Manchester/Oxford p.108-110; Van den Hout, Seals and sealng Practices in Hatti-Land</ref> ։ Այսօր (2015) մենք ունենք մոտավորոպես 24․000 [[սեպագիր]] [[աղյուս]]ներ, տարբեր չափերի, որոնց հիմնական մասը հայտնաբերված է [[մայրաքաղաք]] [[Հաթթուսա]]սում ([[Բողազքյոյ]])։
 
Ինչ վերաբերում է [[Խեթական Թագավորություն|խեթական թագավորության]] կործանմանն ու փլուզմանը, ապա սույն հարցի շուրջ ևս կարելի է ծավալվել բավականին երկար, սակայն ի վերջո դեռևս չենք հանգի մի տեսակետի, որին կողմ կլինեն այս բնագավառի ուսումնասիրողների գոնե մեծ մասը։ Մեզ հայտնի խեթական վերջին արքան [[Սուպիլուլիումաս]] II-ն է, որի թագավորության սկիզբը դնում ենք մոտավորապես 1207 թվականից սկասած՝ չունենալով կոնկրետ ավարտի տարեթիվ։ Սկզբնական շրջանում անգամ [[Սուպիլուլիումաս]]ի մասին մենք ունեինք բավականին սուղ տեղեկություններ, որոնք, սակայն, լրացվեցին բոլորովին վերջերս հայտնաբերված նոր [[սեպագրեր]]ից քաղված նյութերով, որոնք ևս որևէ հստակություն չմտցրեցին [[Խեթական Թագավորություն|Խեթական թագավորությա]]ն անկման պատմության լուսաբանման մեջ։
Տող 26.
Ինչքանո՞վ համուզված կարող ենք պնդել, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] [[քաթեր]]ը, դրանք սույն [[հոդված]]ի մեջ հիշատակվող խեթերն են, ինչքանո՞վ է հավանական, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] հիշատակվող [[քաթեր]]ը հանդիսանում են մեզ ծանոթ խեթերի նախնիները կամ որևէ կապ ունեն նրանց հետ․ սրանք հարցեր են, որոնց անդրադարձել են խեթերի [[Պատմություն|պատմությամբ]] զբաղվող գրեթե յուրաքանչյուր ուսումնասիրող։
[[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] հեղինակները խեթերի ներքո ի նկատի ունեին [[Պաղեստին]]ի նախաիսրաելյան (pre-Israelite) բնակիչներին, սակայն թե ինչքանո՞վ են [[Պաղեստին]]յան նախաիսրաելյան բնակիչները նույնանում մեզ հայտնի խեթերի հետ, դեռևս հայտնի չէ։
[[Եբրայերեն]] ḥittî տերմինը օգտագործվել է [[Աստվածաշունչ|Աստվածաշնչում]] կամ որպես մակդիր անհատի [[էթնիկական տարր]]ի որոշման հարցում, կամ որպես հոգնակի ձև՝ [[Պաղեստին]]յան նախաիսրաելյան բնակիչների թվում մի խմբին՝ [[քաթերին]] առանձնացնելու համար։ Սակայն, մի շարք պատմաբաններ էլ գտնում են, որ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] խեթերի հիշատակությունը սոսկ [[Հնչյունաբանություն|հնչյունաբանական]] պատահականություն է, որը որևէ էթնիկ կամ պատմական նշանակություն չունի, ուստի և որևէ կապ չունի վերոհիշյալ խեթերի հետ<ref>Collins B., The Hittites and their world, p. 197-199</ref> ։
 
Որոշակի նույնականություն է հայտնաբերվել նաև հատուկ անունների վերաբերյալ․ [[Աստվածաշունչ|Աստվածաշնչյան]] [[Աբրահամ]]ի ժամանակներում հիշատակվող մի առաջնորդ/թագավորի անունը համապատասխանում է [[Խեթական թագավորություն]]ից մեզ հայտնի [[թագավոր]]ի անվանը՝ [[Թուդխալիյաս]]։ Չնայած այս դեպքում էլ արդեն ծագում է մեկ այլ հարց՝ [[խեթական թագավորություն]]ից հայտնի [[Թուդխալիյաս]] անունը կրող [[թագավոր]]ոներից որի մասին է խոսքը<ref>Singer I., The Hittites and the Bible Revisited, “I Will Speak the Riddle of Ancient Times”, p. 723-756.</ref> ։
 
=== ''''''Խեթական թագավորությունից մեզ հայտնի թագավորների ցանկը'''''' ===
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խեթեր» էջից