«Հոնկոնգ (կղզի)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 15.
1842 թվականի [[Նանկին|Նանկինի]] պայմանագիրը պաշտոնապես ամրագրեց [[Մեծ Բրիտանիա]]յի՝ կղզու վրա ունեցած իրավունքը:
 
[[Երկրորդ համաշխարհային պատերազմ|Երկրորդ համաշխարհային պատերազմը]] Հոնկոնգի համար մութ ժամանակաշրջան էր: Բրիտանացիները, [[Կանադացիներ|կանադացիները,]] [[հնդիկներ]] և հոնկոնգյան կամավորական ուժերը դիմակայեցին Տակասի Սակաիի հրամանատարությամբ ճապոնական զորքերի ներխուժմանը, որը սկսվեց 1941 թվականի դեկտեմբերի 8-ին՝ Պերլ Հարբորի վրա հարձակումից ութ ժամ անց: Այնուամենայնիվ, ճապոնացիները առաջին իսկ օրը կարողացան վերահսկողություն հաստատել օդում՝ գերազանցելով պաշտպանող ուժերին: Բրիտանացիներն ու հնդիկները ծանր օդային ու հրետանային կրակի տակ ետ նահանջեցին Կոուլունից:Կատաղի մարտերը կղզում շարունակվում էին արդեն կանադական և ճապոնական զորքերի միջև։ [[Վինիպեգ (քաղաք)|Վինիպեգյան]] գրենադերները կռվում էին Վոնգ Նայ Չոնգ կիրճի կրիտիկական կետում և գրավեցին Սենտրալի և կղզու հարավային մեկուսացված հատվածների միջև ընկած անցումը: Այնուամենայնիվ նրանց հաջողությունները երկար չտևեցին։
 
1941 թվականի դեկտեմբերի 25-ին Հոնգկոնգն ընկավ, արդյունքում այդ օրն անվանեցին «Սև ամանոր»։ Հոնգկոնգի նահանգապետ Մարկ Յանգը անձամբ հանձնվեց ճապոնական ժամանակավոր շտաբում՝ Peninsula հյուրանոցի երրորդ հարկում։ Ռենսուկե Իսոգային դարձավ Հոնգկոնգի առաջին ճապոնացի նահանգապետը։ Շուտով հաջորդեց հիպերինֆլացիան և պարենամթերքի ռացիոնալացումը, ճապոնական կառավարությունը հոնգկոնգյան դոլարն անօրինական անվանեց։ Կապիտուլացիայից հետո առաջին մի քանի օրը Հոնգկոնգում բռնաբարվեցին 10000 ավել կին, այլախոհության մեջ կասկածվողներ մահապատժի ենթարկվեցին։ Ճապոնական կառավարությունը կրճատեց կղզու բնակիչների ամենօրյա սննդակարգը՝ զինվորների սնունդը ապահովելու համար։ Շատ մարդիկ, հիվանդությունից և սովից տուժված, բռնի ուժով տեղափոխվեցին մայրցամաքային շրջաններ։ Երբ, 1945 թվականի օգոստոսի 14-ին ԱՄՆ֊ն կապիտուլացվեց Ճապոնիայի կողմից, Հոնգկոնգի բնակչությունը կրճատվեց մինչև 600000 մարդ, ինչը կազմում էր նախապատերազմական 1,6 միլիոն բնակչության կեսից պակաս։