«Իսրայելա-իրանյան հարաբերություններ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 67.
 
Պարսկական ազդեցությունը նկատելի է տարբեր ժամանակաշրջանների հրեական կրոնական ու հոգևոր տրակտատներում՝ սկսած Դանիել մարգարեի գրքից մինչև Սասանյանների ժամանակաշրջանի Բաբելոնական [[Թալմուդ]]ը<ref name="Eleven" />: Հրեաները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր կերպ են վերաբերվել կայսրության իշաանություններին՝ կախված իրենց նկատմամբ վարվող քաղաքականությունից, առօրյա կյանքում խաղաղ գոյատևել են այլ հավատ ունեցող հարևանների հետ, այդ պատճառով էլ բաբելոնյան ռավինները զգալի ջանքեր են ներդրել «հավատի մաքրությունը» պահպանելու համար: Ոչ մի վկայություն չկա այն մասին, որ զրադաշտական Բաբելոնի թագավորության ժողովրդական զանգվածներում այդ ժամանակներում գոյություն են ունեցել հակահրեական տրամադրություններ (ի տարբերություն, օրինակ, գերազանցապես քրիստոնեական [[Եդեսիա]]յի)<ref name="Sasanides" />:
 
== Շահի կառավարման ժամանակաշրջան: Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական միություն ==
Չնայած արաբական գործի թույլ սատարմանը՝ իրանյան իշխանությունները սկսել են հրեական երիտասարդ պետության հետ հետկուլիսային հարաբերություններ հաստատել: Մասնավորապես, [[Իրան]]ը միջանցիկ կետ է ծառայել [[Իրաք]]ի հրեաների համար, որոնք փախչում էին այդ երկրից արաբա-իսրայելական պատերազմից հետո: Արդեն 1949 թվականի մայիսին Իրանի էմիսար Աբաս Սայկալը ուղարկվել էր Իսրայել, որպեսզի կարգավորի պատերազմի ժամանակ [[Պաղեստին]]ից փախած իրանցիների գույքի խնդիրը: Իսրայելի փոխադարձ պատասխանի և ոչ պաշտոնական ներկայացուցչի՝ Իրան ուղարկելու փորձը, սակայն, մերժվել է: Հարաբերությունների հաստատումը կատարվում էր ԱՄՆ-ի միջոցով: Իսրայելի ճանաչման հարցը քննարկվել է շահի՝ 1949 թվականի վերջին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ:
 
Այն բանից հետո, երբ 1949 թվականի սեպտեմբերին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Իսրայելը, իրանյան իշխանությունները արդեն կարող էին չզգուշանալ այն մեղադրանքներից, որ իրենք առաջինն են խախտել «սինոիստական կազմավորման» մուսուլմանական բլոկադան, և 1950 թվականի մարտի 6-ին, մինչ մեջլիսը գտնվում էր ամանորյա արձակուրդում, Իրանի կառավարությունը դե ֆակտո ճանաչել է Իսրայելը: Բենինգթոնի քոլեջի պրոֆեսոր Մանսուր Ֆարհանգը, հղում անելով ամերիկյան անանուն հետախույզի, պնդել է, որ այդ քայլը կատարվել է առնվազն 400.000 դոլար կաշառքի դիմաց, որ ստացել են իրանցի մի քանի նախարարներ, այդ թվում՝ վարչապետ Մոհամեդ Սաեդը: Արդեն մարտի 26-ին Իրանի հատուկ պատվիրակ ռեզա Սաֆինը Իսրայելի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը: Երեք ամիս անց Սաֆինը դարձել է օտարերկրյա առաջին դիվանագետը, որը Երուսաղեմում պաշտոնական ընդունելության է արժանացել այն բանից հետո, երբ քաղաքը հռչակվել է Իսրայելի մայրաքաղաք: 1951-1953 թվականներին, երբ Իրանում իշխանության էր գտնվում [[Մոհամմադ Մոսադեղ]]ի կառավարությունը, Իրանի ներկայացուցչությունը Երուսաղեմում փակ էր, սակայն Մոսադեղը չի գնացել հարաբերությունների ամբողջական խզման, և տնտեսական կապերը շարունակվել են: Իրանը Իսրայել է արտահանել գյուղատնտեսական ապրանքներ՝ դրանք փոխանակելով արդյունաբերական ապրանքների, բժշկական սարքավորումների և տեխնիկական օգնության հետ, իսկ 1953 թվականի հունիսին երկու երկրների ազգային բանկերը համաձայնագիր են ստորագրել վարկային գծի բացման մասին: Իսրայելի առաջին մշտական ներկայացուցիչները Իրանում հայտնվել են 1950-ական թվականների վերջին: Նրանցից առավել նշանավոր երկու անձինք՝ Մեիր Էզրին և Յակով Նիմրոդին, ծագումով եղել են Իրանից:
 
== Ծանոթագրություններ ==