«Բայական բառակապակցություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Բայական բառակապակցություն''', բառակապակցություն, որին բնորոշ է այն, որ գերադաս անդամը բայ է կա...»:
 
No edit summary
Տող 1.
'''Բայական բառակապակցություն''', բառակապակցություն, որին բնորոշ է այն, որ գերադաս անդամը [[բայ]] է կամ տարբեր [[Դերբայ|դերբայներ]], իսկ ստորադաս անդամը՝ լրացումը, կարող է լինել [[գոյական]] կամ գոյականաբար առնված բառ, [[ածական]], [[դերանուն]], [[մակբայ]] դերբայ և այլն:
 
[[Բառակապակցություն|Բառակապակցության]] [[շարադասություն|շարադասությունը]] գրեթե ազատ է, ոչ միատիպ, և գերադաս անդամը կարող է ունենալ նախադաս և հետադաս լրացումներ, իսկ լրացումը կարող էրէ արտահայտվել բոլոր [[Հոլով|հոլովներով]], նաև կապական հոլովառությամբ։ [[Շարահյուսություն|Շարահյուսական]] հարաբերակցությունը գերազանցապես խնդրառական֊պարագայականխնդրառական-պարագայական է:
 
Կաղապարումն, ըստ գերադաս անդամի դերբայական արտահայտության՜արտահայտության, իրականացվում է անորոշ դերբայով (ժամանակ շահել, երկրներ գրավել, կողքին ընկնել), անկատար II-ովդերբայով (տուն գնալիս, գլանակ ծխելիս, բաժակ բռնելիս, քաղաքից վերադառնալիս), հարակատար դերբայով (երեկվա գրած, ձեռքից թռցրած, ուրախությունից շշմած), ենթակայակաենթակայական (պայմանական) դերբայով (անձրևից փախչող, թշնամուց հալածվող, համալսարանում սովորող, մատիտով գրող): Բայական բառակապակցությունը, ըստ ստորադաս անդամի խոսքիմասային արտահայտարտահայտության, իրացվում է գոյականով (ծաղիկ քաղել, ջրում լողանալ, տիեզերք թռչել), ածականով (սուտ խոսել, մաքուր հագնվել, ազատ զգալ), մակբայով (արագ հեռանալ, շատ խոսել, շուտ վերադառնալ, կանգնել դեմառդեմ), մակբայով (արագ հեռանալ, շատ խոսել, շուտ վերադառնալ, դերբայով (հուզված արտասանել, հոգնած աշխատել, վազելիս ընկնել, քայլե.իսքայլելիս սայթաքել), գոյականաբար առնված բառով (արածից հիասթափվել, լավով հպարտանալ, վիրավորին օգնել), դերանունով (այսքան խոսել)։
 
Ստորադաս անդամը կարող է արտահայտվել ուղղական-հայցական հոլովով (սիրել հայրենիքը, բերել տուն, ջրել այգին), սեռական-տրականով (քամու բերած, գնալ ջրի, անդրադառնալ հարցին), բացառական հոլովով (հեռանալ տանից, ուտել հացից, խանձվել արևից), գործիական հոլովով (աշխատել ուրագով, ուշանալ ժամերով, քայլել մայթով), ներգոյական հոլովով (ապրել քաղաքում, լողալ ծովում)։
 
Բայական բառակապակցության ստորադաս անդամը կարող է արտահայտվել կապական հոլովառությամբ (խոսել ապագայի մասին)<ref>Հ.Զ. Պետրոսյան, Հայերենագիտական բառարան, Երևան, 1984</ref>։
 
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}