«Ջրաբերդի անապատ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ ԱՎԲ ծրագրով )- փոխվում է ),, փոխարինվեց: )- → ), oգտվելով ԱՎԲ
Տող 1.
'''Ջրաբերդի Անապատ''', վանք, որն ամենամոտն է գտնվում [[Ջրաբերդ (գավառ)|Ջրաբերդ գավառի]] համանուն բերդին: Այն գտնվում է անառիկ մի վայրում, մի աննշան վտակի ձախ ափին, որը թափվում է [[Տրտու]] գետը` շուրջ կես կիլոմետր հոսելուց հետո<ref name=":0">{{Cite web|url=http://echmiadzin.asj-oa.am/11875/1/50_1984(5)-, 11.pdf|title=Ջրաբերդի Անապատը|last=Մկրտչյան|first=Հ.|date=|website=|publisher=|accessdate=}}</ref>:
 
== Աշխարհագրություն ==
Ուշ միջնադարում պատմական [[Հայաստան|Հայաստանի]]ի [[Արցախ նահանգ|Արցախ նահանգի]]ի կենտրոնական մասով հոսող [[Տրտու]] ([[Թարթառ]]) գետի միջին ավազանում տարածվում էր [[Ջրաբերդ (գավառ)|Ջրաբերդ գավառը]]` համանուն բերդով, որ վեր էր խոյանում Տրտու և Թրղի գետերի միջև: Բերդը հիշատակվել է դեռևս վաղ միջնադարյան շրջանում: Այն աչքի է ընկնում տեսարժան դիրքով, դեպի Թրղի գետը փռված ուղղությամբ: Անառիկ այս բերդի շրջակայքում է գտնվում Անապատ վանքը: Կան նաև վանքերի ավերակներ` [[Երից Մանկանց]], Թուխկասարի վանքը, Շուքավանքը, Մեսեսավանքը:
 
Անապատը [[Ջրաբերդ|Ջրաբերդի]]ի նկատմամբ առավել կտրված է բանուկ ճանապարհներից և այստեղ հասնելու համար հարկավոր է նախ իջնել բերդից Թրղի գետի հովիտը, ապա անցնելով գետի աջ կողմը լեռնային միակ արահետով բարձրանալ [[Մռավի լեռնաշղթա|Մռավ լեռնաշղթայի]] հարավային անտառապատ լանջը,որտեղ դարավոր հաճարենիների ու կաղնիների հովանու տակ պահպանվել է Անապատի հուշարձանախումբը:
 
== Պատմություն ==
Տեղում պահպանված հուշարձանները, որոնք չունեն ճանապարհներ, դուրս են մնացել մասնագետ-ուսումնասիրողների տեսադաշտից: Այս հուշարձանախմբի մասին առաջին գրավոր հիշատակությունն ենք ստանում Շ. Մկրտչյանից<ref>{{Cite web|url=https://artsakhlib.am/wp-content/plugins/download-attachments/includes/download.php?id=2201|title=Լեռնային Ղարաբաղի պատմա-ճարտարապետական հուշարձանները|last=Մկրտչյան|first=Շահեն|date=1980|website=|publisher=«Հայաստան»|accessdate=}}</ref>:
 
Սակայն տեղում պահպանված արձանագրությունների շնորհիվ պարզվեց Անապատ հուշարձանի դերն ու նշանակությունը Արցախի պաշտամունքային ճարտարապետական հուշարձանների մեջ: Առավել շոշափելի է Անապատի պատմական նշանակությունը, իբրև գավառի գլխավոր կրոնա-մշակութային կենտրոններից մեկը:
 
== Վերակառուցողական աշխատանքներ ==
Անապատի հուշարձանախումբը ուշ միջնադարում ենթարկվել է հիմնավոր վերանորոգումների, որի հետևանքով ավերվել ու լրիվ ձևափոխվել է հին եկեղեցին, իսկ շրջապատում եղած հին խաչքարերը, որպես սոսկ շինաքար, տեղադրվել են շենքի պատերում: 17-րդ դարի սկզբներին տեղի ունեցած հիմնավոր վերանորոգումների հետևանքով հին տաճարի սրբատաշ բեկորները ևս ագուցվել են շենքի առավել նկատելի հատվածներում: Վերջիններիս թվում պահպանվել են նաև արձանագիրները:
 
== Եկեղեցու կառուցվածքը ==
Տող 20.
Անապատում միաբանության գոյությունն է վկայում եկեղեցու ներսում հարավային որմնասյան ստորին շարվածքում ագուցված սրբատաշ քարի վրա եղած ութ տողանոց արձանագրությունը: Անթվակիր, բայց կարևոր այս արձանագրության հնագրական ոճի ու առանձնահատկությունների ուսումնասիրության շնորհիվ կարելի է անել հետևություն, որ վիմագիրը փորագրվել է 12-13-րդ դարերում: [[1177]] թվականից մի գեղաքանդակ խաչքար է պահպանվել եկեղեցու հարավային պատի արևելյան կողմի լուսամուտի մեջ:
 
Պահպանվել են նաև մի քանի արձանագիր խաչքարեր, որոնց առկայությամբ ապացուցվում է միջնադարում խաչքարերով գերեզմանատան գոյությունը հին վանքի շրջակայքում: Ներկայիս եկեղեցու մուտքի ճակատակալ սրբատաշ քարի վրա պահպանվել է շինարարական արձանագրությունը` փորագրված հինգ տողով: Այս արձանագրության հեղինակը [[Սարգիս Աբեղա|Սարգիս աբեղան]] է, Հայոց Եկեղեցու Աղվանից թեմի ինքնակոչ Սիմեոն կաթողիկոսի հայրը, որ հակառակ Գանձասարի կաթողիկոսության [[Մռավ]] լեռներում [[1691]] թվականին հիմնադրեց [[Երից Մանկանց]] վանքը: Սարգիս քահանան, ինչպես հիշատակված է [[Երից Մանկանց]] վանքի շինարարական արձանագրության մեջ, Ջրաբերդի Մեծ Շեն գյուղից էր: Այժմ էլ այն տարածքը, ուր գտնվում է Անապատը, պատկանում է Մեծ Շեն գյուղին, և վերջինս ամենամոտ բնակավայրն է հուշարձանախմբին:
 
Վիմագրից պարզվում է, որ եկեղեցին կառուցել է ուստա Գրիգորը, որը հայ քարգործ-վարպետների շարքում մի նոր անուն է: Թեև արձանագրությունը թվագրված չէ, բայց ելնելով պահպանված մյուս վիմագրերից, ինչպես նաև եկեղեցու ճարտարապետական-ոճական առանձնահատկություններից, հետևում է, որ եկեղեցին կառուցվել է 17-րդ դարի երկրորդ կեսին կամ 18-րդ դարի սկզբներին: Եկեղեցու հյուսիսային ճակատում, հյուսիս-արևելյան սրբատաշ անկյունաքարի վրա, երեք տողով փորագրված է հակիրճ արձանագրություն:
 
Նշված արձանագրված քարից մեկ շարք բարձր, նույնպես անկյունքարի վրա փորագրված են Յ, Ն, Թ տառերը: Եկեղեցու հարավային ճակատում, հարավ-արևելյան սրբատաշ անկյունաքարի վրա կա հիշատակություն` մեկ տողով: Վերջինիս մոտ մեկ այլ սրբատաշ քարի վրա կա 1723 թվականի արձանագրություն: Սրանից երկու քար ներքև, անհասկանալի, բայց շատ պարզ փորագրությամբ արձանագրություն կա:
 
Անապատ հուշարձանախմբի տարածքում այլ արձանագրություններ չեն հայտնաբերվել: Հուշարձանի պատերում և շրջակայքում պահպանվել են նաև կրոնական թեմաներով պատկերաքանդակներ, որոնք ունեն գեղարվեստական որոշակի արժեք և արժանի են լուրջ ուսումնասիրության: Երից Մանկանց վանքում, որի հեռավորությունը Անապատից 6 կիլոմետր է, գտնված պատկերաքանդակներն իրենց կատարման արվեստով և սկզբունքով մեծ ընդհանրություն ունեն Անապատում եղած պատկերաքանդակների հետ, ըստ որի չի բացառվում միևնույն վարպետների մասնակցությունը նաև Անապատում: Եկեղեցու դռան մեջ ագուցված է ուղանկյունաձև մի քար, որի վրա, շրջանագծի մեջ պատկերված է [[Հիսուս Քրիստոս|Հիսուս Քրիստոսը]]ը, իսկ շրջակայքում առաքյալներն են, որոնք ձեռքերով պահում են Հիսուս Քրիստոսի պատկերը: Եկեղեցուց ոչ հեռու դեպի արևմուտք ընկած է մի փոքրաչափ խաչքար, որը պատկանում է Ամենափրկիչ կոչվող խաչքարերի տիպին: Խաչքարի խաչթևերի վրա, խաչված դիրքով պատկերված է Հիսուս Քրիստոսը: Փորագրման ու կատարման եղանակը բնորոշ է 17-18-րդ դարերին<ref name=":0" />:
 
== Ծանոթագրություններ ==