«Քարին տակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 87.
Մեջբերված տվյալները վերաբերում են 1890-ական թվականների դրությամբ գյուղի վիճակի մասին<ref name="HH">Հրաչիկ Հարությունյան. «Քարին տակ (Պատմական ակնարկ)». Մատենաշար «Արցախապատում Գիրք 3. Քարին տակի հերոսամարտը»: Ստեփանակերտ, «Սոնա» գրահրատարակչություն, 2013 թ. 183- 188 էջ</ref>:
 
=== Գյուղը Խորհրդային տարիներին ===
Խորհրդային Միության ժամանակ գյուղն ուներ մետաքսաոլորման գործարան, էլեկտրագործարանի մասնաճյուղ, որոնցում աշխատում էին 100-ից ավելի բանվորներ։ 70-ական թվականների սկզբին Քարին տակում, որտեղ ապրում էին միայն հայեր, դպրոցներում ադրբեջաներենը մտցվեց որպես պարտադիր առարկա։ Գյուղում չկար հայկական հեռուստաալիք, միայն՝ ադրբեջանական<ref>[http://russia-armenia.info/node/7656 Каринтак – село, выжившее под камнями]</ref>:
 
Գյուղի կենտրոնական մասում՝ «Խութին կռեճ» կոչվող բարձունքին, կանգնեցված էր Հայրենական մեծ պատերազմում զոհված համագյուղացի 99 մարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողը (ներկայումս այն տեղափոխված է Արցախյան պատերազմի նահատակների հուշահամալիր)։
 
== Գյուղը= Արցախյան պատերազմի տարիներինպատերազմ ===
{{Հիմնական|Արցախյան ազատամարտ}}
[[Պատկեր:Քարին տակ գյուղ 02.jpg|250px|մինի|աջից|Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկներին նվիրված հուշարձան, Քարին տակ]]
1988 թվականից անձնագրային ռեժիմի ստուգման պատրվակով շատ անգամ զինվորականներն օմոնականներին ուղեկցել են գյուղ, զրահամեքենաներից կրակ բացել, ահաբեկել մարդկանց, խուզարկել տները, կողոպտել թանկարժեք իրեր, փող, ռադիոընդունիչ, հագուստ և այլն։
 
1992 թ. հունվարի 26-ին ադրբեջանցիները գիշերը գրոհեցին գյուղը։ Պաշտպանության նախարար Տ. Մեհտիևի հրամանով՝ գործողությունը ղեկավարում էր անմիջապես մայոր Նուրեդդին Աբդուլլաևը։ [[Քարինտակի ինքնապաշտպանություն (1992)]] լավ կազմակերպելու շնորհիվ՝ ադրբեջանական կողմը պարտվեց և նահանջեց՝ թողնելով զենքը, կրելով 90-ից ավելի կորուստ։ Այդ օրը նշվում է որպես Քարին տակի ճակատամարտի օր։ Ադրբեջանցիները անվանեցին գյուղը «Արյունոտ ձոր»:
 
== Հայ-ադրբեջանական պատերազմ (2020) ==
{{Հիմնական|Հայ-ադրբեջանական պատերազմ (2020)}}
 
== Մշակութային կյանք ==