«Սեյրան Օհանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 35.
 
== Ռազմական գործունեություն ==
=== ԽՍՀՄ զինված ուժեր ===
Սեյրան Օհանյանն իր ռազմական գործունեությունը սկսել է Խորհրդային Միության զինված ուժերում՝ ավարտելով Խորհրդային Ադրբեջանի Բաքվի բարձրագույն ռազմական համազորային հրամանատարական ուսումնարանը։ 1983 թվականին ծառայության է ուղարկվել [[Գերմանիայի դեմոկրատական հանրապետություն|Արևելյան Գերմանիայում]] տեղակայված խորհրդային զորքերի զորախումբ։ 1988 թվականի հուլիսին տեղափոխվել է [[Անդրկովկասյան ռազմական օկրուգ]] և նշանակվել [[Ստեփանակերտ]] քաղաքում տեղակայված [[366-րդ գվարդիական մոտոհրաձգային գունդ|366-րդ գվարդիական մոտոհրաձգային գնդի]] մոտոհրաձգային վաշտի հրամանատարի պաշտոնին։ 1989 թվականի օգոստոսին նշանակվել է նույն գնդի մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի, իսկ 1990 թվականի սեպտեմբերին՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի պաշտոնին։
 
=== Արցախյան պատերազմ ===
* 1992 թվականի ապրիլին՝ մոտոհրաձգային գունդը Ստեփանակերտից դուրս բերելուց հետո, ծառայությունը շարունակել է ԼՂՀ պաշտպանության բանակում։ Մասնակցել է բոլոր ռազմաճակատներում մղվող մարտական գործողություններին։
* 1992 թվականի դեկտեմբերին նշանակվել է ԼՂՀ ինքնապաշտպանական կոմիտեի շտաբի պետի պաշտոնին։
* 1994 թվականի սեպտեմբերից մինչև 1998 թվականի հոկտեմբերը զբաղեցրել է պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալի պաշտոնը։
 
=== Արցախի պաշտպանության բանակ ===
* 1998 թվականի հոկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով նշանակվել է 5-րդ բանակային կորպուսի հրամանատար։
* 1999 թվականի օգոստոսին ԼՂՀ նախագահի հրամանագրով նշանակվել է [[ԼՂՀ պաշտպանության նախարար]]։
* 2000 թվականի հունվարին՝ ԼՂՀ պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար։
 
=== Հայաստանի պաշտպանության նախարարություն ===
* ՀՀ նախագահի 2007 թվականին մայիսի 11-ի հրամանագրով նշանակվել է [[ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ]]-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։
* 2008 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից և արձակել զինվորական ծառայությունից՝ իր զեկուցագրի համաձայն<ref>[https://www.president.am/hy/decrees/item/4 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ Ս. Օհանյանի մասին]</ref>։