«Արկանզաս (նահանգ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Դատական համակարգ
չ 195.158.248.212 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Նվարդ Առաքելյան մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 29.
Արկանզասը գտնվում է [[Մեքսիկական ծոց]]ին բավական մոտ, որպեսզի ընդունի նրանից եկող հոսանքները։ Արկանզասին բնորոշ են տաք, խոնավ ամառները և ցուրտ, պակաս խոնավ ձմեռները։ Նահանգի մայրաքաղաք Լիթլ-Ռոքում հուլիսին միջին առավելագույն ջերմաստիճանը 34 °C (93 °F) է, նվազագույնը՝ 0 °C (32 °F)։ Տարվա ընթացքում տեղումների քանակը տատանվում է 1000-1500 մմ-ի միջև։ Ձյուն գալիս է հազվադեպ, հիմնականում նահանգի հյուսիսում։ Նահանգում առավելագույն ջերմաստիճանը 49 °C (120 °F) է, որը գրանցվել է Օզարկ քաղաքում 1936 թվականի օգոստոսի 10-ին։ Նվազագույն ջերմաստիճանը՝ −34 °C (-29 °F), գրանցվել է Գրեյվեթթ քաղաքում 1905 թվականի փետրվարի 13-ին։
Արկանզասում հաճախ են լինում փոթորիկներ, ամպրոպներ։
 
== Դատական համակարգ ==
Արկանզասի դատական համակարգը ընդգրկում է Գերագույն դատարանը, Վերաքննիչ դատարանը և Շրջանային դատարանը։ Շրջանային դատարանը բաժանվում է Պետական և Տեղական շրջանային դատարանների։ Բոլոր դատարանները ունեն տարբեր իրավասություններ տարբեր գործերի հանդեպ։
 
Արկանզասի Գերագույն դատարանը վերին ատյանի դատարան է, ինչը նշանակում է, որ դատարանի կայացրած յուրաքանչյուր որոշում վերջնական է։<ref>{{Cite web|url=https://arkansas.courtrecords.org/criminal-court-records/|title=Arkansas Court Records {{!}} CourtRecords.org|website=arkansas.courtrecords.org|accessdate=2020-08-06}}</ref>
 
Գերագույն դատարանը կազմված է Գլխավոր դատավորից և վեց Թղթակից դատավորներից։ 2016 թվականից Գլխավոր դատավորի պաշտոնը զբաղեցնում է Ջոն Դեն Քեմփը։ Դատարանների քանակը հետևյալն է՝ 7 Գերագույն դատարան, 12 Վերաքննիչ դատարան և 122 Շրջանային դատարան։[https://www.arcourts.gov/courts]
 
== Պատմություն ==