«Լազարյան ճեմարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Լազարյան ճեմարան.jpg|300px|thumb|Լազարյան ճեմարանի շենքը, այժմ [[ՀՀ]] դեսպանություն]]
'''Լազարյան ճեմարանճեմարանը''' - հայագիտական և արևելագիտական ուսումնական ու գիտական խոշոր կենտրոն էր:
 
== '''Պատմությունը''' ==
Հիմնադրվել է [[1815]] թվականին [[Մոսկվա]]յում, մեծահարուստ [[Լազարյաններ]]ի նախաձեռնությամբ և միջոցներով: Սկզբում եղել է տարրական տիպի մասնավոր դպրոց և կոչվել է Հայկական Լազարյան (Եղիազարյան) ուսումնարան: Սովորել են միայն [[Լազարյաններ|Լազարյան]] որդեգիրները: [[1820]]-ական թվկաններին ուսումնական ծրագրով համապատասխանել է ռուսական գիմնազիաների մակարդակին: Հանրակրթական առարկաների հետ դասավանդվել են [[ռուսերեն]], [[հայերեն]], [[լատիներեն]], [[ֆրանսերեն]], [[գերմաներեն]], [[պարսկերեն]], [[թուրքերեն]], [[արաբերեն]]:Ընդունվել են տարբեր ազգերի 10-14 տարեկան երեխաներ, հիմնականում հայեր և ռուսներ: Դիմորդներ է պատրաստել համալսարան ընդունվելու համար, ինչոես նաև պաշտոնյաներ և հայկական դպրոցների ուսուցիչներ:
 
[[1827]] թվականին վերանվանվել է '' Արևելյան լեզուների Լազարյան ինստիտուտ'' (հայկական աղբյուրներում ավանդաբար կոչվել է ''Լազարյան ճեմարան'')՝ ենթարկվել է ժողովրդական կրթության նախարարությանը: [[1830]]-ական թվականներից ստացել է 2-րդ աստիճանի ուսումնական հաստատության իրավունք՝ 5-ամյա ուսուցմամբ: [[1841]] թվականին ճեմարանին կից բացվել է հոգևոր բաժին՝ հայ եկեղեցու սպասավորներ Հոգևոր դպրոցների ուսուցիչներ պատրաստելու նպատակով: [[1848]] թվականի կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը դասվել է պետական առաջին աստիճանի դպրոցների՝ լիցեյների կարգը, ութամյա ուսուցմամբ՝ գիմնազական ութ և լիցեյական երկու դասարաններով: Վերջին երկու դասարաններում դասավանդվել են արևելյան լեզուներ: Նոր կանոնադրությամբ ճեմարանն ընդունել է շեշտված արևելագիտական բնույթ: Պատրաստվել են թարգմանիչներ, դիվանագիտության բնագավառի աշխատողներ, արևելյան լեզուների դասատուներ: [[1851]] թվականին բացվել է նախապատրաստական բաժին, որտեղ երեխաները պատրաստվում էին ընդունվել ճեմարանի գիմնազիական բաժին: Ուսումնական ծրագրի մեջ մտնող մեկ արևելյան լեզվից բացի, [[հայեր]]ը և [[Կովկաս]]ի այլ ազգությունների պատկանող սաները սովորել են նաև իրենց մայրենի լեզուն: [[1872]] թվականի նոր կանոնադրությամբ Լազարյան ճեմարանը կազմվել է երկու ուսումնական հաստատություններից՝ դասական գիմնազիայից և եռամյա ուսուցմամբ մասնագիտական դասարաններից (արևելյան լեզուների ֆակուլտետ), որ ստեղծվել էին լիցեյական դասարանների հիման վրա: Արևելյան լեզուների ֆակուլտետը իր ուսումնական մակարդակով համապատասխանել է բարձրագույն ուսումնական հաստատություններին:
 
== '''Ճեմարանի հայկական դեմքը''' ==
[[Պատկեր:ArmenianStamps-134.jpg|300px|thumb|Լազարյան ճեմարանի շենքը [[ՀՀ]] [[փոստային նամականիշ]]ի վրա]]
Լազարյան ճեմարանը իր գոյության ընթացքում պահպանել է իր հայկական դիմագիծը՝ [[հայերեն]] դասավանդել են հայագիտական առարկաները, ուսուցչական-դասախոսական կազմի և սաների մեծ մասը եղել են [[հայեր]], ղեկավարությունը (տնօրինություն և հոգաբարձություն) հիմնականում գտնվել է հայերի ձեռքում։ [[1844]] թվականին Լազարյան ճեմարանում սովորել է 105 սան, որից 73-ը՝ հայ, 30-ը՝ ռուս, 2-ը՝ այլազգի։ Ճեմարանը իրավամբ մեծարվել է «Մայր դպրանոց», «Սերմնացան հայոց դպրոցաց» անուններով։ Լազարյան ճեմարանի շնորհիվ հայ դպրոցները, հայ կրթական գործիչները հաղորդակցվել են ռուսական և Եվրոպական առաջավոր մտքին։ Ճեմարանի շուրջ համախմբված հայ մտավորականների՝ [[Միքայել Նալբանդյան|Մ. Նալբանդյանի]], Ս. Նազարյանի նախաձեռնությամբ ու ջանքերով է դրվել [[Մոսկվա]]յի հայ մամուլի հիմքը: Ճեմարանը ուներ տպարան, որը լույս է ընծայել 13 լեզուներով գրականություն: Ճեմարանի քրադարանի հավաքածուն ([[1913]] թվականին՝ 40 հազար գիրք) հետագայում դարձել է [[Երևան]]ի [[ազգային գրադարան]]ի հիմնարար ֆոնդերից մեկը: Լազարյան ճեմարանը ուներ նաև իր թատրոնը: Այժմ ճեմարանի շենքում [[ՀՀ]] դեսպանությունն է:
 
===Ճեմարանի հետ կապված հայտնի մարդիկ===
=== Տարբեր ժամանակներում ճեմարանում դասավանդել են ===
 
* Ս. Կարնեցին — առաջին ռեկտորը
* [[Միքայել Նալբանդյան|Մ. Նալբանդյանը]]
Տող 19.
* Վ. Գասպարյանը
* Մ. Մադաթյանը
* [[Հարություն Ալամդարյան]]ը
=== Ճեմարանում սովորել են ===
բանաստեղծներ՝
*[[Ռաֆայել Պատկանյան|Ռ.Պատկանյանը]]
*[[Գևորգ Դոդոխյան]]ը
*[[Հովհաննես Հովհաննիսյան|Հ. Հովհաննեսյանը]]
*[[Վահան Տերյան|Վ. Տերյանը]]
մանկավարժներ՝
*Գ. Աբովյանը
*Ս. Մանդինյանը
*Ա. Բահաթրյանը
նկարիչներ՝
*[[Վարդգես Սուրենյանց|Վ. Սուրենյանցը]]
*[[Եղիշե Թադևոսյան|Ե. Թադևոսյանը]]
*Հ. Պատկանյանը
թատերական գործիչներ՝
* [[Մամիկոն Գևորգյան]]
*Ս. Տիգրանյանը
*[[Ռուբեն Սիմոնով|Ռ. Սիմոնովը]]
*Է. Տեր-Գրիգորյանը
*Գ. Պետրոսյանը
*Գ. Չուբարը
գիտնականներ ու գրականագետներ՝
* [[Ցոլակ Խանզադյան]]ը
* [[Պողոս Մակինցյան]]ը
*Մ. Բարխուդարյանը
*[[Կարո Մելիք-Օհանջանյան|Կ. Մելիք-Օհանջանյանը]]
հեղափոխական՝ [[Ալեքսանդր Մյասնիկյան|Ա.Մյասնիկյանը]]
Սովորել են նաև՝
*[[Լև Տոլստոյ]]
*[[Իվան Տուրգենև]]
*[[Կոնստանտին Ստանիսլավսկի|Կ. Ստանիսլավսկին]]
*[[Միխաիլ Գլինկաա|Ա. Գլինկան]]
*Յու. Վեսելովսկի և ուրիշներ:
 
Ճեմարանում սովորել են բանաստեղծներ [[Ռաֆայել Պատկանյան|Ռ.Պատկանյանը]], [[Գևորգ Դոդոխյան]]ը, [[Հովհաննես Հովհաննիսյան|Հ. Հովհաննիսյանը]], [[Վահան Տերյան|Վ. Տերյանը]], մանկավարժներ Գ. Աբովյանը, Ս.Մանդինյանը, Ա. Բահաթրյանը, նկարիչներ [[Վարդգես Սուրենյանց|Վ. Սուրենյանցը]], [[Եղիշե Թադևոսյան|Ե. Թադևոսյանը]], Հ. Պատկանյանը, թատերական գործիչներից` [[Մամիկոն Գևորգյան]], Ս. Տիգրանյանը, [[Ռուբեն Սիմոնով|Ռ. Սիմոնովը]], Է. Տեր-Գրիգորյանը, Գ. Պետրոսյանը, Գ. Չուբարը, գիտնականներից ու գրականագետներից` [[Ցոլակ Խանզադյան]]ը, [[Պողոս Մակինցյան]]ը, Մ. Բարխուդարյանը, [[Կարո Մելիք-Օհանջանյան|Կ. Մելիք-Օհանջանյանը]]: Ճեմարանի սաներից են նաև հեղափոխական [[Ալեքսանդր Մյասնիկյան|Ա.Մյասնիկյանը]], [[Լև Տոլստոյ]]ը, [[Իվան Տուրգենև]]ը, [[Կոնստանտին Ստանիսլավսկի]]ն, [[Միխաիլ Գլինկա]]ն , Յու. Վեսելովսկին:
== '''Գրականություն''' ==
 
== '''Գրականություն''' ==
*Վ. Ա. Դիլոյան, ''Լազարյանների հասարակական-քաղաքական գործունեության պատմությունից (XVIII դարի երկրորդ կես'') [[Երևան]] [[1966]] թ.
*Ա. Հ. Իգնատյան, ''Լազարյան ճեմարան'' [[Երևան]] [[1969]] թ.
Տող 61 ⟶ 29՝
*Базиянц А.П. ''Лазаревский институт восточных языков в истории отечественного востоковедения.'' [[Մոսկվա|Москва]] [[1973]] г.
 
== '''Արտաքին հղումներ''' ==
 
*[http://www.genocide.ru/lib/bhelp/i/i-84-lazarev.html Լազարյան ճեմարանի մասին genocide.ru կայքում]
*[http://http://nt.am/am/dates/633/ Լազարյան ճեմարանի մասին Նոյյան տապանի հիշարժան տարեթվերում]