«Կաչաղակաբերդ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 40.
 
== Պատմություն ==
Պահպանվել են մի շարք շինություններ, որոնք ունեն գիտամշակութային մեծ արժեք։ Ամրոցների և ռազմապտամական այլ շինությունների կառուցմանը նպաստել են [[Խաչեն (գետ)|Խաչենագետի]] հովտում պատմական և բնական պայմանները։ Դրանցից մեկն է Կաչաղակաբերդ ամրոցը։ Այն տարբեր ժամանակաշրջաներում ուներ տարբեր անվանումներ։ Մինչև X դ․ բերդը կոչվում էր [[Խաչեն (բերդ)|Խաչենի բերդ]]՝ ինչից էլ ստացել է [[Խաչենի իշխանություն]] անվանումը։ Ամրոցը կոչվում էր Սխսաղանա Հավքախաղաց բերդ, XIII դ․ ձեռագիր հիշատակարանում։ Պատմահնագիտական առումով Կաչաղակաբերդը սպառիչ ուսումնասիրության չի ենթարկվել։ Ս․ Ջալալյանցը, Մ․ Բարխուտարյանցը, Բ․ Ուլուբաբայանը, Շ․ Մկրտչյանը և ուրիշները այն ներկայացրել են կարճառոտ պատումով, որոնցից ամենավաղ հիշատակագիրը [[Մովսես Կաղանկատվացի|Մովսես Կաղանկատվացին]] է։ Իր հիշատակագրում ակնարկում է ամրոցի մասին, հայոց Առանշահիկ և պարսից Միհրական տոհմերի մրցակցության դրվագում։ Ներսեհ անունով իշխանը [[Խորաձոր (գետ)|Խորաձորում]] սպանում է Միհրական տոհմից [[Վարազ Տրդատ|Վարազ-Տրդատ]] իշխանին և նրա որդուն՝ Ստեփանոսին, ով նպատակադրված էր ոչնչացնել այդ տոհմի արական սերունդը, երբ այս տոհեմրի միջև բորբոքվել էր ժառանական մրցությունը։ Խաչենի իշխանությունը XI դ․ կեսից գտնվում էր սելջուկյան տիրապետության տակ։ Եվ արդեն XIII դ․ Ջալալյան իշխաններին է անցնում Կաչաղակաբերդը։ Սա այն ժամանակաշրջանն էր, երբ հրի և սրի մատնելով խաղաղ բնակչությանը, թաթար-մոնղոլական ասպատակները նվաճվում է Ներքին Խաչենի կողմից։ Իր ճկուն քաղաքականությամբ ու նվերներով, մոնղոլական տիրապետության սկզբնական շրջանում Ներքին Խաչենի տեր [[Ջալալ Ա|Հասան Ջալալը]], կարողանում է նվաճել մոնղոլ զորապետների վստահությունը։ Քաղաքական այսպիսի պայմաններում, նկատի ունենալով ամրոցին վերաբրեող աղբյուրների վկայությանը, 1246 թվականին Կաչաղակաբերդը կորցրեց իր պատմական դերն ու նշանակությունը։նշանակությունը<ref>Սարգսյան Ս․ Ա․ Կաչաղակաբերդ</ref>։
 
== Աշխարհագրություն ==
Տող 63.
 
== Տես նաև ==
 
* [[Խաչենի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ (Ասկերանի շրջան)]]
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
[[Կատեգորիա:Հայկական բերդեր և ամրոցներ (Արցախ)]]
[[Կատեգորիա:8-րդ դարի հայկական բերդեր և ամրոցներ]]