«Սուննի իսլամ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 26.
 
Հայտնի չէ, թե երբ է ձևավորվել ''սուննիզմ'' եզրը, սակայն շիայի համեմատությամբ սուննիզմն ունի ավելի հստակ բովանդակություն. այն հետևում է Մուհամմադ մարգարեի կյանքի ուղուն: Շիա իսլամը որպես մուսուլմանական համայնքի աշխարհիկ ղեկավար ընդունում է միայն Ալիի հետնորդների իրավունքը:
 
=== Հադիսաբանություն ===
Իսլամի տարածման առաջին դարերում հադիսների մեծ մասը, որոնցից բաղկացած է Սուննան, տարածվել են բանավոր եղանակով առաքյալների կողմից, որոնք վերապատմել են Մուհամմադ մարգարեի խոսքերն ու մեկնաբանել նրա գործերը, իսկ աշակերտներն իրենց հերթին մեկնել են խալիֆայության տարբեր անյուններ: Սակայն երբ իսլամի հետևորդները կրոնի տարածման հետ սկսել են ցրվել խալիֆայության տարբեր անկյուններ, և իրենց թիվն էլ զգալիորեն պակասել է, մեծ ուշադրություն է տրվել [[հադիս]]ներին և նրանց գրավոր պահպանությանը: Հադիսների առաջին ժողովածուն, որտեղ դրանք դասակարգված են ֆիկհի (վարքի մուսուլմանական հայեցակարգ) տարբեր բաժիններում, եղել է իմամ Մալիկ ալ Մուվատի ժողովածուն, իսկ առաջինը, ով դասակարգել է հադիսներն անուններով, եղել է Աբու Դաուդը:
 
Մուհամմադ մարգարեի մահից մոտ 200 տարի անց գրվել են սուննիական հադիսների վեց ժողովածուները, որոնք կազմել են իսլամի աստվածաբանները: Այն անվանել են ''Կուտուբ աս Սիտա'' կամ ''Աս Սիհահ աս սիտա'': Պաշտոնապես դրանք առաջին անգամ հավաքվել են 11-րդ դարում իսլամի աստվածաբան Իբն ալ Կայսարանիի կողմից<ref>Ignác Goldziher, ''Muslim Studies'', vol. 2, pg. 240. Halle, 1889—1890. ISBN 0-202-30778-6</ref><ref>Scott C. Lucas, ''Constructive Critics, Ḥadīth Literature, and the Articulation of Sunnī Islam'', pg. 106. Leiden: Brill Publishers, 2004.</ref>:
 
''Կուտուբ աս Սիտան'' համընդհանուր ճանաչում ունի սուննի իսլամականների կողմից: Դրա կազմի մեջ մտնում են.
# Իմամ Ալ Բուաարիի «Ալ Ջամի աս Սահիհը»
# Իմամ Մուսլիմի «Ալ Ջամի աս Սահիհը»
# Իմամ Աբու Դաուդի «Սունանը»
# Իմամ Ատ Տիրմիզիի «Ջամին»
# Իմամ Աս Նասաիի «Աս Սունան ալ Սուհրան»
# Իմամ Իբն Մաջի «Սունանը»:
 
Ինչ վերաբերում է ''Կուտուբ աս Սիտայի'' արժանահավատությանը, սուննիականները նախապատվությունը տալիս են Ալ Բուհարիի և Մուսլիմի հադիսներին, իսկ այլ ժողովածուներում հիշատակված մի քանի այլ հադիսների կապակցությամբ կան տարաձայնություններ:
 
== Ծանոթագրություններ ==