«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ6»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 31.
=== Գործունեություն ===
Ագնես Մուրհեդի վաղ գործունեությունն այնքան էլ հաջող չի եղել. նա երկար ժամանակ չի կարողացել աշխատանք գտնել, և միայն մեծ դժվարությամբ է տեղավորվել ռադիոյում, որպես հաղորդավարուհի: Շուտով նա ծանոթացել է դերասանուհի [[Հելեն Հեյս|Հելեն Հեյսի]] հետ, ով ապարդյուն փորձել էր նրան կինո մղել, սակայն արդյունքում Մուրհեդը ստիպված էր շարունակել աշխատանքը ռադիոյում: 1937 թվականին Ագնես Մուրհեդը մտել է [[Օրսոն Ուելս|Օրսոն Ուելսի]] թատերախումբ։ Երկու տարի անց Ուելսը պայմանագիր է կնքել «RKO» ստուդիայի հետ և իր դերասաններին տեղափոխել [[Հոլիվուդ|Հոլիվուդում]]՝ ֆիլմ նկարահանելու համար։ Այնտեղ էլ տեղի է ունեցել Ագնես Մուրհեդի դեբյուտը Ուելսի «<nowiki/>[[Քաղաքացի Քեյնը]]<nowiki/>» (1941) դրամայի մեծ էկրանին, որտեղ նա խաղացել է մոր դերը։
[[Պատկեր:Agnes Moorehead Bewitched 1969.JPG|մինի|ձախից|Էնդորայի դերում]]
 
Մեկ տարի անց էկրան է բարձրացել դերասանուհու մասնակցությամբ երկրորդ «Ամբերսոնների շքեղությունը» ֆիլմը, որում դերի համար նա պարգևատրվել է Նյու Յորքի քննադատների մրցանակով, ինչպես նաև առաջադրվել է «<nowiki/>[[Օսկար|Օսկարի]]<nowiki/>»՝ [[Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասանուհու համար|Երկրորդ պլանի կանանց լավագույն դերի]] համար: Հաջորդել են դերերը այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են «Ճանապարհորդություն վախի մեջ» (1943), «Միսս Պարկինգթոն» (1944), «<nowiki/>[[Այն պահից, երբ դուք հեռացաք]]<nowiki/>» (1944), «<nowiki/>[[Ջոնի Բելինդա (ֆիլմ, 1948)|Ջոնի Բելինդա]]<nowiki/>» (1948) և «Լողացող թատրոն» (1951):