«Թուրք-հայկական պատերազմ (1920)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.252.89.113 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Շուշկեվիչ մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակներ՝ Հետշրջում SWViewer [1.3]
Տող 42.
Այդ պայմաններում Սևրում [[1920]] թվականի [[օգոստոսի 10]]-ին կնքվեց [[Սևրի պայմանագիր|Սևրի հաշտության պայմանագիր]]ը, որով [[Անտանտ|Անտանտի երկրներ]]ը և Թուրքիայի սուլթանական կառավարությունը ճանաչում էին ազատ ու անկախ հայկական պետության գոյությունը։ Սակայն քեմալական կառավարությունը չընդունեց այդ պայմանագիրը։ Ռուսական կառավարությունը [[1920]]-ի [[օգոստոս]]ի 2-րդ կեսին համաձայնեց Սամի Բեքիրի առաջարկին և նույնիսկ զգալի օգնություն ցուցաբերեց Թուրքիային (10 միլիոն [[ռուբլի]] [[Ոսկի|ոսկով]], մեծ քանակությամբ [[զենք]] և [[զինամթերք]])։
 
Հաստանի վրա հարձակմանը դիվանագիտական հիմնավորում տալու նպատակով քեմալական կառավարությունը նախապատրաստական աշխատանք տարավ [[19141920]]-ի սեպտեմբերին [[Բաքու|Բաքվ]]ում գումարված [[Արևելքի ժողովուրդների առաջին համագումար]]ում (որը [[հայկական հարց]]ի լուծումը, հայկական պետականության վերականգնումը համարեց ''«իմպերիալիստ դաշնակների ակնհայտ իմպերիալիստական նպատակներ»'')։ Բացի այդ, թուրք, էմիսարները Հայաստանի Հանրապետությունում լուրեր տարածեցին, թե քեմալական զորքերը պայքարում են ոչ թե հայ ժողովրդի, այլ ''«իմպերիալիստների գործակալ»'' դաշնակցականների դեմ, որ քեմալականները նույնպիսի հեղափոխականներ են, ինչպիսին ռուս [[բոլշևիկ]]ները, և ազատություն են բերում հայ ժողովրդին։ Նույնպիսի [[պրոպագանդա]] էին մղում նաև հայ բոլշևիկները, որոնք, օգտվելով [[հայեր]]ի մեջ խոր արմատներ նետած ավանդական [[ռուսամետություն]]ից և հավատից՝ թե փրկությունը գալու է [[Ռուսաստան]]ից, քայքայիչ գործունեություն էին կատարում հայկական բանակում։ Միաժամանակ քեմալականները Հայաստանում բնակվող մուսուլմաններին հրահրում էին ելույթների Հայաստանի գործերին միջամտելու հնարավորություն ունենալու համար։
1920 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Հայաստանի սահմանների մոտ թուրքերը կենտրոնացրին 50 հազարանոց բանակ, 306 հրանոթ։ Հայաստանի Հանրապետությունը սահմանի վրա ուներ 30-35 հազար զինվոր, 56 հրանոթ, 184 գնդացիր։ Սեպտեմբերի 22-ին թուրքական զորքերը [[Քյազիմ Կարաբեքիր]]ի գլխավորությամբ ներխուժեցին Հայաստան՝ շարժվելով [[Օլթի]]ի, [[Սարիղամիշ]]ի, [[Կաղզվան]]ի, [[Իգդիր]]ի ուղղությամբ։ Թուրքական և բոլշևիկյան պրոպագանդայի պատճառով քայքայված, կազմալուծված, դասալքությամբ թուլացած, երբեմնի մարտական և ուժեղ հայկական բանակը նահանջեց։ Հայաստանի համար ստեղծված ծանր պայմաններում կառավարությունը դիմեց [[Անտանտ]]ի երկրներին՝ Սևրի պայմանագիրն իրագործելու, ռազմական ու նյութական օգնության խնդրանքով, սակայն Թուրքիայում իրենց շահերը հետապնդող գերտերությունները մերժեցին որևէ օգնություն։ Սեպտեմբերի 29-ին թուրքական զորքերը գրավեցին Սարիդամիշը և Կաղզվանը, հոկտեմբերի 30-ին՝ [[Կարս]]ը, նոյեմբերի 7-ին՝ [[Ալեքսանդրապոլ]]ը, նոյեմբերի 12-ին՝ [[Աղին]]ը։ Նոյեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս նոյեմբերի 8-ին թուրքերի առաջարկած ծանր պայմանները։ [[1920]]-ի [[դեկտեմբերի 2]]-ին կնքվեց [[Ալեքսանդրապոլի պայմանագիր]]ը, որն իրավական հիմք չուներ, քանի որ արդեն 1920 թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի տարածքի մի մասում [[Հայաստանի խորհրդայնացում|հաստատվել էր խորհրդային վարչակարգը]], և հայկական կառավարությունն իր իրավասությունները զիջել էր բոլշևիկներին։