«Էրազմ Քարամյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 43.
 
== Կենսագրություն ==
Էրազմ Քարամյանը ծնվել է [[1912]] թվականին [[Փարիզ]]ում, վտարանդի զինվորական բժշկի ընտանիքում: Խորհրդային կարգերի հաստատումից հետո ընտանիքը վերադառնում է [[Ռուսաստան]]: [[1930]] թվականից աշխատել է Արևմտյան Սիբիրի և Մոսկվայի թատրոններում որպես ռեժիսոր։ [[1936]] թվականին ավարտել է [[Խարկովի երաժշտա-դրամատիկական ինստիտուտ]]ի ռեժիսուրայի և դերասանական ֆակուլտետը (այժմ՝ Խարկովի Ի․ Կոտլյարևվսկու անվան արվեստների ազգային ինստիտուտ)<ref>[http://ruh.znaimo.com.ua/index-13561.html?page=3 Журина Ирина Михайловна - И. П. Котляревского кафедра теории и истории мировой и украинской культуры Педагоги и выпускники Харьковского национального университета искусств им. И. П. Котляревского в кинематографе Биографический справочник]</ref>։ [[1937]] թվականից գալով [[Հայաստան]], Քարամյանը եղել է ռեժիսորի օգնական, այնուհետև [[Հայֆիլմ]] կինոստուդիայի ռեժիսոր ([[1947]]-[[1954]] թվականներին փաստագրական ֆիլմերի ռեժիսոր, 1954 թվականից՝ գեղարվեստական ֆիլմի)։ Մի շարք ֆիլմերի սցենարների համահեղինակն է։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին, գնդացրային վաշտի հրամանատար Մելիք- Քարամյանը նկարահանում է զինվորական խրոնիկաներ, թղթակցում ճակատային ու զինվորական թերթերին: Նկարահանել է փաստագրական «Հայաստանի ամառանոցները» ([[1940]]), «Կարմիր բանակի մուտքը Երևան» ([[1941]]), Սևանի կասկադը» ([[1948]]), Սոցիալիստական Երևանի ճարտարապետությունը ([[1952]]), ինչպես նաև գեղարվեստական «[[Հայրենասերների ընտանիքը (ֆիլմ)|Հայրենասերների ընտանիքը]]» ([[1941]], կարճամետրաժ), «[[Ուրվականները հեռանում են լեռներից]]» ([[1954]]) և «[[Պայթյուն կեսգիշերից հետո]]» ([[1969]], երեքն էլ [[Ստեփան Կևորկով]]ի համագործակցությամբ), «[[Նասրեդինը Խոջենտում (ֆիլմ)|Նասրեդինը Խոջենթում]]» ([[1959]], [[Համո Բեկնազարյան]]ի համագործակցությամբ), «Լուսաբացից մեկ ժամ առաջ» ([[1973]]) և այլ կինոնկարներ:
 
ԽՍՀՄ կառավարության և բանակի գլխավոր հրամանատարության կողմից արժանացել է Կարմիր աստղի շքանշանի, Մոսկվայի պաշտպանության համար (1944), Կովկասի պաշտպանության համար (1944), Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար (1945) մեդալների, Սահմանապահ զինծառայող 2-րդ աստիճանի կրծքանշանի և բազմաթիվ հոբելյանական մեդալների:
 
Մահացել է [[1985]] թվականի [[հունիսի 15]]-ին [[Երևան]]ում։ Թաղված է [[Թոխմախ]]ի գերեզմանոցում։
Տող 52 ⟶ 54՝
* [[ԽՍՀՄ ժողովրդական արտիստ]] (1971)
* ՀԽՍՀ պետական մրցանակ (1967)
*Կարմիր աստղի շքանշան
*Մոսկվայի պաշտպանության համար (1944) մեդալ
*Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար (1945) մեդալ
* ԽՍՀՄ մեդալներ