«Գևորգ Հաճյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Գևորգ Հաճյան''' Ծնվել է 1971 թվականին Լիբանանի Անջար քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տե...»:
 
No edit summary
Տող 1.
'''Գևորգ Հաճյան''' հայ մեներգիչ, խմբավար։ Ծնվել է 1971 թվականին Լիբանանի [[Անջար]] քաղաքում։ Նախնական կրթությունը ստացել է տեղի «Առաջ» և «Գալուստ Գյուլբեկյան» վարժարաններում։ 1984 թվականին ընդունվել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Զարեհեան» դպրեվանքը, որն ավարտել է 1984 թվականին։ Հաճախել է Լիբանանին «Բարսեղ Կանաչեան» երաժշտական քոլեջը, ուսուցիչը եղել է հայ խմբավար, «Սեբաստացիներ» և ԵՊԿԵ գեղարվեստական ղեկավար [[Հարություն Թոփիկյան]]ը։ Որպես մեներգիչ հանդես է եկել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Շնորհալի», Համազգայինի «Կոմիտաս», «Պարույր Սևակ» և Տրիպոլիի «Ֆայհա» երգչախումբերում։ Եղել է Անջար քաղաքի «Առաջ» երգչախմբի ղեկավարը, մասնակցել է 14 դպրոցների միջև անցկացվող «Բարսեղ Կանաչյան» մրցույթին և գրավել առաջին տեղը։
Գևորգ Հաճյանը մենահամերգներ է ունեցել Հայաստանում, Արցախում, Վիեննայում, Սլովինիայում, Կանադայում, ԱՄՆ-ում, Բրազիլիայում, Կիպրոսում, Բուլղարիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում, Սիրիայում, Լիբանանում, Քուվեյում, Կատարում, Պարսկաստանում։
2005 թվականին ընտանիքի հետ հաստատվել է Հայաստանում, որտեղ էլ մինչև 2009 թվականը ուսումը շարունակել է Կոմիտասի անվան Կոնսերվատորիայում։ Որպես մեներգիչ հանդես է եկել Երևանի [[Շարական անսամբլ|«Շարական» հանագույն երաժշտական անսամբլում]]՝ [[Դանիել Երաժիշտի]] ղեկավարությամբ։
 
Երիտասարդ երգիչն արդենիսկ երեք ձայնասկավառակների հեղինակ է:
Տող 9.
– «Զքեզ Օրհնեմք»
– «Հայաստանը Երգերում»
2011-ի նոյեմբերին մասնակցելով Իտալիայի “International«International Competition of Opera Singers”Singers»-ին, դասվել է ավագոյնlավագոuյն տասնյակում եւ արժանացել պատվոգրի:
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
== Արտաքին հղումներ ==
{{Արտաքին հղումներ}}