«Օրեր (ամսագիր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
«Օրեր» համաեվրոպական ամսագիրը լույս է տեսնում 1999 թվականի սեպտեմբերից Պրահայում: Այն հրատարակում է Կովկաս-Արեւելյան Եվրոպա լրատվական կենտրոնը` Հակոբ Ասատրյանի խմբագրությամբ: Երկամսյա պարբերականը լուսաբանում է ոչ միայն Չեխիայում բնակվող հայերի գործունեությունը, այլեւ անդրադառնում է եվրոպական 30-ից ավելի հայ համայնքների մշակութային, քաղաքական ու հասարակական, մարզական եւ համայնքային կյանքին: [[File:Orer_Armenian_European_Magazine_Issue_no,_3-4-57-2011.jpeg|thumb|right|Orer Armenian European Magazine, Issue no. 3-4/57/2011]]
 
«Օրեր»ը մեծ տեղ է հատկացնում Հայաստան-Եվրոպա հարաբերություններին, երկկողմ դիվանագիտական ու քաղաքական կապերին, տնտեսական համատեղ ծրագրերին: Լայնորեն լուսաբանվում են հայ-չեխական բոլոր ձեռնարկները, հարցազրույցներ ու հոդվածներ են տպագրվում Չեխիայի նշանավոր մարդկանց,կառավարության անդամների ու հասարակական գործիչների հետ: Ամսագիրն անդրադառնում է նաեւ Չեխիայում եւ Եվրոպայի այլ երկրներում ապաստան խնդրող հայ փախստականների կյանքին, համագործակցում է Միգրացիայի միջազգային կազմակերպության հետ: Արվեստին նվիրված էջերը ներկայացնում են Հայաստանում եւ Եվրոպայում տեղի ունեցող կարեւոր մշակութային միջոցառումները, նոր լույս տեսած գրքերը, հայ եւ օտար նկարիչներին, երաժիշտներին, գրողներին: Մարզական էջերում հոդվածներ են տպագրվում հաջողությունների հասած հայ մարզիկների մասին:
[[Կատեգորիա:Հայ մամուլ]]
 
 
 
[[en: Orer (magazine)]]