«Մասնակից:Էլմիրա Հարությունյան/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Ռեժիսոր}}
'''Վիկտոր Ֆլեմինգ''' ({{lang-en|Victor Fleming}}, {{ԱԾ}}), <nowiki/>[[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ամերիկացի]] [[Ռեժիսոր|կինոռեժիսոր]] և օպերատոր:
 
== Կենսագրություն ==
Նախկինում եղել է ավտոմեխանիկ և [[լուսանկարիչ]], [[կինեմատոգրաֆիա]] է մտել 1911 թվականին որպես [[Կինոօպերատոր|օպերատորի]] ասիստենտ և աշխատել է Ալան Դվոնի շատ ֆիլմերում 1911 թվականից: 1915 թվականից Թրիանգլում որպես կինոօպերատոր հաճախ աշխատել է [[Դեյվիդ Ուորկ Գրիֆիթ|Դեյվիդ Գրիֆիթի]] ղեկավարության ներքո: Մի քանի ֆիլմերում նա օպերատոր է եղել [[Դուգլաս Ֆերբենքս|Դուգլաս Ֆերբենքսի]] հետ ռեժիսոր Դվոնի ղեկավարությամբ: Երբ [[Ամերիկա|Ամերիկան]] ներգրավվել է [[Առաջին համաշխարհային պատերազմ|Առաջին համաշխարհային պատերազմի]] մեջ, նա ծառայել է հետախուզության լուսանկարչության բաժնում, իսկ հետո Նախագահ [[Վուդրո Վիլսոն|Վիլսոնին]] ուղեկցել է ամբողջ Եվրոպայում ՝ որպես ավագ օպերատոր: 1919 թվականին վերադառնալով Հոլիվուդ, Ֆերբենքսի հետ իր առաջին աշխատանքը կատարելով երկու ֆիլմերում՝ նա դարձել է ռեժիսոր: Ֆլեմինգը քննադատների կողմից [[Հոլիվուդ|Հոլիվուդի]] մեծագույն ռեժիսորներից որևէ մեկի ​​հեղինակության չի արժանացել, բայց բոլորը համաձայն էին, որ նա իր գործի վարպետն է: Նա հաճախ դերասաններին դրդել է փայլուն խաղերի և մատուցել է էլեգանտ, զվարճալի արտադրանք, հատկապես տղամարդկանց [[Արկածային ֆիլմ|արկածային ֆիլմեր]]: Առավել հայտնի են 1930-ական թվականներին [[Մետրո-Գոլդուին-Մայեր|ՄԳՄ]] մեդիաընկերության համար նկարահանված նրա մի քանի ֆիլմեր՝ «Ցնցող շիկահերը», «Գանձերի կղզին», «Խիզախ նավապետները», և մշտապես հանրաճանաչ «Օզ երկրի կախարդը»: Տիտրերում հենց նա է նշված [[Քամուց քշվածները (ֆիլմ)|«Քամուց քշվածները»]] ֆիլմի ռեժիսոր, որ համար նա [[Օսկար|«Օսկար»]] է ստացել. ֆիլմում այնքան մարդ է աշխատել, որ դժվար է ասել՝ ում է նա պարտական իր հաջողությունների և ում՝ անհաջողությունների համար: Ֆլեմինգի վերջին երկու ֆիլմերը՝ «Արկած» (ֆիլմ, 1945 թվական) և [[Ժաննա դ'Արկ (ֆիլմ, 1948)|«Ժաննա դ′Արկ» (ֆիլմ, 1948 թվական)]], ձախողվել են: