«Պաուլիի սկզբունք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ r2.7.1) (Ռոբոտը ավելացնում է․: pnb:پالی اصول
No edit summary
Տող 6.
 
[[Ատոմ]]ի կազմության մեջ մտնող երեք տիպի մասնիկները` [[պրոտոն]]ները, [[էլեկտրոն]]ները և [[նեյտրոն]]ները ենթարկվում են Պաուլիի սկզբունքին, ուստի ատոմի կազմությունը և քիմիական վարքը պայմանավորված է դրանով: Այն ստիպում է ատոմներին զբաղեցնել որոշակի տարածություն, քանի որ էլեկտրոնները չեն կարող կուտակվել ցածր էներգիական վիճակներում և պետք է զբաղեցնեն ավելի բարձր էներգիական վիճակներ` որոշակի հեռավորություն ունենալով ցածր էներգիայով էլեկտրոններից: Այսպիսով նյութը սովորաբար ավելի մեծ տարածություն է զբաղեցնում, քան` երբ ենթարկվում է կոնդենսացիայի: Ուստի Պաուլիի սկզբունքը հիմք է հանդիսանում սովորական նյութի բազմաթիվ հատկությունների համար` սկսած մեծ կայունությունից, վերջացրած [[պարբերական աղյուսակ|տարրերի պարբերական աղյուսակով]]:
Ինչպես նշվեց, Պաուլիի սկզբունքին ենթարկվում են հակասիմետրիկ ալիքային ֆունկցիա ունեցող տարրական մասնիկները` ֆերմիոնները: Բացի էլեկտրոնից, պրոտոնից և նեյտրոնից, դրանց թվին են դասվում [[նեյտրինո]]ն, [[քվարկ]]ները (պրոտոնի և նեյտրոնի կազմության մեջ մտնող մասնիկներ) և որոշ ատոմներ, ինչպես, օրինակ, [[հելիում-3]]-ը: Բոլոր ֆերմիոններն ունեն կիսաամաբողջ սպին, այսինքն` նրանց սեփական [[անկյունային մոմենտ]]ը հավասար է <math>\hbar = h/2\pi</math> ([[Պլանկի հաստատուն]]) բազմապատկած կիսամաբողջ թվով (1/2, 3/2, 5/2 և այլն): Քվանտային մեխանիկայում ֆերմիոնը նկարագրվում է [[նույնական մասնիկներ|հակասիմետրիկ վիճակներով]]: Ամբողջ սպինով մասնիկը (բոզոն) ունի սիմետրիկ ալիքային ֆունկցիա և ի տարբերություն ֆերմիոնի, կարող է բաժանել միևնույն քվանտային վիճակը: Բոզոն են [[ֆոտոն]]ը, [[Կուպերի զույգ]]ը, որոնք պատասխանատու են [[գերհաղորդականություն|գերհաղորդականության]] համար, և [[W և Z բոզոններ]]ը: Ֆերմիոնը ենթարկվում է [[Ֆերմի-Դիրակի վճակագրությունվիճակագրություն|Ֆերմի-Դիրակի վիճակագրական]], մինչդեռ բոզոնը` [[Բոզե-Այնշտայնի վիճակագրություն|Բոզե-Այնշտայնի վիճակագրական]] բաշխմանը:
 
==Պատմությունը==