«Մշո ճառընտիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 37.252.92.99 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել 212.73.65.135 մասնակցի վերջին տարբերակին։
Պիտակ՝ Հետշրջում
Տող 8.
|երկիր = [[Երզնկա]]յի Ավագ վանք
}}
'''«Մշո ճառընտիր»''' կամ '''«Տօնական»''', հայերեն ամենամեծ [[մագաղաթ]]յա [[ձեռագիր]]ը, գրվել և ծաղկվել է [[1200]] - [[1202]]-ին, [[Երզնկա]]յի Ավագ վանքում, [[Բաբերդ]]ի տանուտեր Աստվածատուրի պատվերով։ Գրիչ՝ Վարդան Կարնեցի, ծաղկող՝ Ստեփանոս, որին օգնել է նաև գրիչը։ Ձեռագիրն այժմ ունի 601 մագաղաթյա թերթ (55, 3X70, 5 սմ), յուրաքանչյուրը պատրաստված է մի երնջի կամ արջառի կաշվից։ Բաժանված է երկու մասի, կազմ չունի, քաշը 28 [[Կիլոգրամ|կգ]] է։ Ձեռագիրը ճառերի, վարքերի, վկայաբանությունների, պատմական քաղվածքների և ներբողների ժողովածու է, որոնք դասավորված են ըստ տարվա տոների, որից էլ՝ ժողովածուի «Տօնական» անունը։ Ձեռագիրը ճոխ զարդարված է լուսանցազարդերով, գլխազարդերով և զարդագրերով։ Պահպանվել են տերունական երկու նկարներ, մի էջում «Ծնունդը»՝ կից նկարներով և մի այլ թերթի մեկ երրորդում՝ «Մուտքը»։ Վառ և ինքնատիպ են գլխազարդերը, որոնք շքեղ գորգեր են հիշեցնում երկրաչափական, բուսական և կենդանական մոտիվներով լուսանցազարդերը զարդարում են ամեն մի միավորի սկիզբ։
Մշո ճառընտիրը լավ բան է
 
== Սկզբնական տեսքւկհըըկտեսք ==
Ձեռագիրը սկզբում ունեցել է 660 թերթ, 17 թերթ պահվում է [[Վենետիկ]]ում, 1 թերթ՝ [[Վիեննա]]յում, իսկ [[1977]] թվականին [[Երևան]]ի [[Մեսրոպ Մաշտոց]]ի անվան [[Մատենադարան]]ը [[Մոսկվա]]յի [[Լենին]]ի անվան գրադարանից ստացել է 2 թերթ, որոնք անջատվել էին 1918-ին։