«Թոքաբորբ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 145.
Ատելեկտատիկ թոքաբորբը ունի դանդաղ ընթացք, թարախակալման և պլևրալ էքսուդացիայի հակումով։ Ախտորոշումը դժվարություն չի ներկայացնում։ Ռենտգենաբանորեն հայտնաբերվում են ատելեկտազներ բլթի հոմոգեն ստվերով։ Այս հատվաշում պերկուսիան բութ է, լսվում է բրոնխիալ շնչառություն առանց խզզոցների։ Սովորաբար [[ատելեկտազ]]ը առաջանում է բրոնխի լուսանցքի խցանումից (օբստրուկցիոն) կամ թոքի հյուսվածքի արտաքինից (կոմպրեսիոն)։
 
=== [[Ասպիրացիոն թոքաբորբ]] ===
{{Հիմնական|Ասպիրացիոն թոքաբորբ}}
Ասպիրացիոն թոքաբորբը պայմանավորված է շնչուղիների մեջ կողմնակի նյութերի թափանցմամբ (կերակրի մնացորդներ, փսխման զանգվածներ, օտար մարմիններ և այլն)։ Այս թոքաբորբերը հաճախ զարգանում են անգիտակից վիճակում, երբ մակկոկորդի ֆունկցիան և հազի ռեֆլեքսը խանգարված է ([[ընդհանուր անզգայացում]], ալկոհոլային թունավորում, [[թմրադեղ]]երի, քնաբերների չարաշահում, [[կոմա]]տոզ վիճակներ)։ Հիվանդներին բնորոշ է [[Բրոնխիալ ասթմա|աստմոիդ]] վիճակների առաջացում և մի քանի բլթերի ախտահարում։ Պերկուտոր առկա է բթացում, թուլացած կամ բրոնխիալ շնչառություն, հնարավոր են հնչյուն թաց խզզոցներ։ Ռենտգեն հետազոտությունը հայտնաբերում է ինֆիլտրացիայի օջախներ։
 
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թոքաբորբ» էջից