«Ռոբերտ Քոչարյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 194.
== Հայաստանի նախագահ (1998-2003) ==
 
=== Իշխանափոխություն ===
=== Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը ու իշխանափոխություն ===
[[1997]] [[Սեպտեմբերի 26|սեպտեմբերի 26-ին]] կազմակերպած ասուլիսի ընթացքում [[Լևոն Տեր-Պետրոսյան|Լևոն Տեր-Պետրոսյանը]] հայտարարում է, թե Հայաստանը պետք է հրաժարվի [[Արցախի Հանրապետություն|Արցախից]] լավ ապրելու համար։ Նույն միտքը նա հայտնում է կառավարության անդամներին՝ հանդիպելով լուրջ դիմադրության այդ օրերին Պաշտպանության նախարար [[Վազգեն Սարգսյան]]ի, [[ՀՀ Վարչապետ|վարչապետ]] Ռոբերտ Քոչարյանի ու [[Հայաստանի ազգային անվտանգության ծառայություն|Ազգային անվտանգության ծառայության ղեկավար]] [[Սերժ Սարգսյան]]ի կողմից։ Դեկտեմբերին Ռոբերտ Քոչարյանը ստանում է հրավեր [[Ֆրանսիա]]յի նախագահ [[Ժակ Շիրակ]]ից, ով իրեն հայտնել է, որ [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ը համաձայնվել է հակամարտության փուլային լուծմանը, սակայն նեղսրտել է, որ իր ղարաբաղցի վարչապետը, ով մինչ այդ Արցախի նախագահ է եղել, կտրականապես դեմ է։ Քոչարյանը Շիրակին քարտեզի վրա ցույց է տվել, որ նախկին ԼՂԻՄ նախկին հարակից շրջանները Ադրբեջանին առաջին փուլում հետ հանձնելու արդյունքում մոտ 20 կիլոմետրանոց շփման գիծը վերածվելու է 220 կիլոմետրի, որը պահելը Արցախի համար անհնարինին մոտ բան է։ Ավելին՝ այդ զիջումից հետո Ադրբեջանի համար չփազանց մեծ կլինի գայթակղությունը նոր պատերազմով արագ խնդիրը լուծել իր օգտին։ Ժակ Շիրակը այլևս չի վիճել։ Նույն միտքը Տեր-Պետրոսյանը կրկնել է նաև [[1998]] թվականի տարեսկզբին տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում։ Ռոբերտ Քոչարյանը, [[Վազգեն Սարգսյան]]ն ու [[Սերժ Սարգսյան]]ը կտրուկ դեմ էին։ Անսպասելի կերպով Տեր-Պետրոսյանը առաջարկ է ներկայացրել ամբողջ պատասխանատվությունը թողնել դեմ կանգնողների վրա, իսկ ինքը գործերին չխառնվի՝ ստանալով անգլիական թագուհու կարգավիճակ։ Այդ առաջարկը մերժվել է, քանի որ սահմանադրությամբ նախագահը բավական մեծ լիազորություններ ուներ, ու ի պատասխան ներկայացրել են պայման․ կամ թող նախագահը իրենց բոլորին աշխատանքից ազատի կամ ինքը հրաժարական տա։ Մի քանի օր անց [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ը Ազգային հեռաուստատեսությամբ ելույթում հայտարարեց իր հրաժարականի մասին։ [[Վազգեն Սարգսյան]]ը, Ռոբերտ Քոչարյանն ու [[Սերժ Սարգսյան]]ը առաջարկել են [[Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարան|Սահմանադրական դատարանի]] նախագահ [[Գագիկ Հարությունյան (իրավաբան)|Գագիկ Հարությունյանին]] ստանձնել նախագահի պարտականությունները, սակայն վերջինս հրաժարվել է։ Ըստ [[1995]] թվականին ընդունված սահմանադրության՝ ՀՀ նախագահը պետք է 10 տարի բնակված լիներ Հայաստանում, իսկ այդ կետին համապատասխանում էր [[Վազգեն Սարգսյան]]ը, ով կտրուկ դեմ է արտահայտվել, ու առաջարկել Ռոբերտ Քոչարյանին լինել նախագահ։ Վերջինս պնդել է որ սահմանադրության այդ կետը առաջացնելու է լեգիտիմության հարց, սակայն մոտակա օրերին Վազգեն Սարգսյանը մի խումբ իրավաբանների հետ խորհրդակցելուց հետո Քոչարյանին ներկայացրել է, որ հաշվի առնելով [[1989]] թվականի [[Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ|ԼՂԻՄ]] ու [[Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն|Հայաստանի ՍՍՀ]] միավորման մասին որոշումը, ինչպես նաև այն, որ Հայաստանի անկախ հանրապետությունը իր հերթին 10 տարվա անկախություն չունի, իսկ մինչ այդ բոլորը ԽՍՀՄ քաղաքացիներ են եղել, լեգիտիմության հարց չկա, ու պնդել, որ Քոչարյանը դառնա նախագահ<ref name=":0" />։ [[1998]] թվականի [[Մարտի 30|մարտի 30-ին]] արտահերթ նախագահական ընտրություններում Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է [[Հայաստանի Հանրապետության նախագահ]]<ref>{{Cite web|url=https://www.7or.am/am/news/view/46011/|title=ՀՀ նախագահական ընտրություններ. հետադարձ հայացք|website=www.7or.am|accessdate=2020-08-01}}</ref>։
 
Ռոբերտ Քոչարյանը ստեղծում է նախագահին կից քաղաաքական խորհուրդ, որի մեջ էին մտնում հիմնական կուսակցությունների ներկայացուցիչներ։ Խորհրդի նպատական էր որոշելու իրականացվելիք քաղաքականությունը։ Վերջինիս կազմը պահանջում էր քաղաքական գնահատական տալ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը ու պատժի ենթարկել նախկիններին։ Սակայն Քոչարյանը տալիս է անվտանգության երաշխիքներ առաջին նախագահին ու նախընտրում անցյալը չփորփրել՝ հաշվի առնելով իրենց առաջ ծառացած խնդիրների ծավալը։ Այս որոշման համար նա քննադատության է ենթարկվում<ref name=":0" />։
 
[[Հայաստանի Հանրապետության վարչապետ|ՀՀ վարչապետ]] է նշանակվում [[Արմեն Դարբինյան (քաղաքական գործիչ)|Արմեն Դարբինյանը]], ով մինչ այդ եղել էր Էկոնոմիկայի ու ֆինանսների նախարար։
 
=== Տնտեսություն ===
Տող 210 ⟶ 212՝
 
=== Համախառն ներքին արդյունք ===
Մի շարք տնտեսական բարեփոխումների արդյունքում [[1998]] թվականին գրանցվեց մինչ այդ Հայաստանում [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ]] ամենաբարձր աճը` 7.3%։ Նույն թվականին [[Ռուսաստան|Ռուսաստանում]] արձանագրված դեֆոլթի արդյունքում հաջորդ տարի [[Համախառն ներքին արդյունք|ՀՆԱ-ի]] աճը եղավ 3.3%, ինչից հետո հիմնականում աճում էր՝ Քոչարյանի ղեկավարման վերջին տարում՝ [[2007]] թվականին հասնելով 13.9%<ref>{{Cite web|url=https://data.worldbank.org/indicator/NY.GDP.MKTP.KD.ZG?end=2018&locations=AM&start=1991|title=GDP growth (annual %) - Armenia {{!}} Data|website=data.worldbank.org|accessdate=2020-09-09}}</ref>:
 
{{Graph:Chart
Տող 223 ⟶ 225՝
 
=== Արտաքին քաղաքականություն ===
Ընտրման առաջին տարում ընդունվում է ազգային անվտանգության նոր հայեցակարգը, որում նշվում է կոմպլեմենտարիզմի սկզբունքը որպես արտաքին քաղաքականության հիմնաքար։ Կոմպլեմենտարիզմ եզրույթը առաջարկում է նորանշանակ [[Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար|Արտաքին գործերի նախարար]] [[Վարդան Օսկանյան|Վարդան Օսկանյանը]]<ref name=":0" />։ Հայեցակարգի մեջ է ներառվում նաև [[Հայոց ցեղասպանության ճանաչում|Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը]], ինչից հետո Քոչարյանը իշխանության տարիներին ցեղասպանությունը քննադատող բանաձևեր ու օրենքներ են ընդունում [[Արգենտինա|Արգենտինան]] (2004, 2005, 2006, 2007), [[Բելգիա|Բելգիան]] (1998), [[Գերմանիա|Գերմանիան]] (2005), [[Իտալիա|Իտալիան]] (2000), [[Լեհաստան|Լեհաստանը]] (2005), [[Լիբանան|Լիբանանը]] (1997, 2000), [[Լիտվա|Լիտվան]] (2005), [[Կանադա|Կանադան]] (2002, 2004, 2006), [[Նիդերլանդներ|Նիդերլանդները]] (2004), [[Շվեդիա|Շվեդիան]] (2000), [[Շվեյցարիա|Շվեյցարիան]] (2003), [[Չիլի|Չիլին]] (2007), [[Ռուսաստան|Ռուսաստանը]] (2005), [[Սլովակիա|Սլովակիան]] (2004), [[Սլովենիա|Սլովենիան]] (2004), [[Վատիկան|Վատիկանը]] (2000), [[Վենեսուելա|Վենեսուելան]] (2005), [[Ուրուգվայ|Ուրուգվայը]] (2004), [[Ֆրանսիա|Ֆրանսիան]] (1998, 2000, 2001, 2006), [[Եվրոպական միություն|Եվրոպական միությունը]] (2000, 2002), Արդարադատության միջազգային կենտրոնը (2002), Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունը (2007), [[Եվրոպայի Խորհուրդ|Եվրոպայի խորհուրդը]] (1998, 2001), Մարդու իրավունքների միացյալ հանձնախումբը (1998), առանձին պետությունների շրջաններ ու համայնքներ։ [[2001]] թվականի [[Հունվարի 25|հունվարի 25-ին]] Հայաստանը անդամակցում է [[Եվրոպայի Խորհուրդ|Եվրոպայի խորհրդին]], որին անդամակցելու հայտ էր ներկայացրել [[1996]] թվականին<ref name=":1">{{Cite web|url=https://www.mfa.am/hy/international-organisations/5|title=ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴ|website=www.mfa.am|language=hy|accessdate=2020-09-09}}</ref>։ Անդամակցման պաշտոնական արարողությանը նպատակով [[2001]] հունվարին Ռոբերտ Քոչարյանը այցելում է [[Ստրասբուրգ|Սթրասբուրգ]]<ref name=":1" />։ [[1999]] ու [[2001]] թվականներին Հայաստան է այցելում ԵԽ նախագահ լորդ Դեյվիդ Ռասըլ Ջոնսթոնը<ref name=":1" />։
 
[[1999]] թվականի ապրիլին, [[2000]] թվականի հունիսին ու [[2001]] թվականի ապրիլին Ռոբերտ Քոչարյանը այցելություններ է իրականացնում [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]]։ [[2000]] թվականի [[Հունիսի 27|հունիսի 27-ին]] հանդիպել [[ԱՄՆ նախագահ]] [[Բիլ Քլինթոն|Բիլ Քլինթոնի]], փոխնախագահ [[Ալբերտ Գոռ|Ալբերտ Գոռի]] ու այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ<ref>{{Cite web|url=http://www.2rd.am/hy/Kocharyan-ev-Clinton-handipum-AMN-um|title=Քոչարյան և Քլինթոն. հանդիպում ԱՄՆ-ում|website=www.2rd.am|accessdate=2020-09-09}}</ref>։ 2001 թվականին Հայաստան է այցելում ԱՄՆ Պաշտպանության քարտուղար Ջեյմս Ռամսֆիլդը, իսկ 1999 ու 2004 թվականներին ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալներ Սթրոբ Թալբըթը ու Ռիչարդ Արմիթիջը։ [[2000]] թվականի [[Հունիսի 30|հունիսի 30-ին]] ու [[2001]] թվականի փետրվարի 12-16-ը Ռոբերտ Քոչարյանը կատարում է այց Ֆրանսիա։ 2001 թվականի հունվարի 18-ին Ժակ Շիրակը ստորագրում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենք<ref>{{Cite web|url=https://armenpress.am/arm/news/70518/hh-nakhagah-robert-qocharyany-qarorya-pashtonakan-aycov-kmekni.html|title=ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը քառօրյա պաշտոնական այցով կմեկնի üրանսիա|website=armenpress.am|language=hy|accessdate=2020-09-09}}</ref>:
=== Հասարակույթուն ===
 
=== Ազգային Ժողովի ընտրություններ (1999) ===
1999 թվականի [[Հայաստանի Ազգային ժողով#Երկրորդ գումարման խորհրդարան (1999)|Ազգային ժողովի ընտրություններին]] ընդառաջ Պաշտպանության նախարար [[Վազգեն Սարգսյան|Վազգեն Սարգսյանը]], ով [[Աշոտ Նավասարդյան|Աշոտ Նավասարդյանի]] մահից հետո գլխավորում է [[Հայաստանի հանրապետական կուսակցություն|Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը]], հայտնում է Ռոբերտ Քոչարյանին, ով իր հերթին որևէ կուսակցության հարելու ցանկություն չուներ, սակայն աջակցում էր Վազգեն Սարգսյանին, հիմնական ընդդիմադիր թեկնածու [[Կարեն Դեմիրճյան|Կարեն Դեմիրճյանի]] հետ դաշինք ստեղծելու ցանկության մասին։ Մոտ մեկ ամիս հեռակա բանակցություններից հետո Դեմիրճյանը ցանկություն է հայտնում զրուցել Քոչարյանի հետ՝ ստանալու երաշխիքներ, որ միասին ընտրություններին մասնակցելուց հետո [[Վազգեն Սարգսյան|Վազգեն Սարգսյանը]] կկատարի միասին իշխանություն ձևավորելու խոստումը։ Հանդիպում են [[Գագիկ Հարությունյան (իրավաբան)|Գագիկ Հարությունյանի]] կառավարական առանձնատանը, որտեղ Քոչարյանը Վազգեն Սարգսյանի անունից կրկին տալիս է իր երաշխիքները։ Հանդիպման ընթացքում Դեմիրճյանը ու Սարգսյանը որոշում են, որ վերջինս կստանձնի վարչապետի, իսկ Կարեն Դեմիրճյանը՝ Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը։ Միասին մասնակցելով «Միասնություն» դաշինքը հավաքում է 41% ձայն ու ձևավորում կառավարություն։
 
=== Հոկտեմբերի 27 ===
 
=== Պողոս Պողոսյանի սպանություն ===
Տող 232 ⟶ 240՝
== Հայաստանի նախագահ (2003-2008) ==
2003 թվականի մարտի 5-ին Ռոբերտ Քոչարյանը վերընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում։
 
=== Արտաքին քաղաքականություն ===
2013 թվականի մայիսի 16-ին Հայաստանը ստանձնում է Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահությունը կես տարի ժամկետով։ [[2005]] ու [[2007]] թվականներին Հայաստան է ժամանել [[Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողով|ԵԽԽՎ]] նախագահ Ռենե վան դեր Լինդենը, իսկ [[2007]] թվականի նոյեմբերին ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դևիսը։ [[2004]] թվականի հունիսին ու [[2005]] թվականի մայիսին Ռոբերտ Քոչարյանը այցելում է [[Եվրոպայի Խորհուրդ]]<ref name=":1" />։
 
2006 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ը Հայաստան է այցելում [[Ժակ Շիրակ|Ժակ Շիրակը]]<ref>{{Cite web|url=https://www.azatutyun.am/a/1584282.html|title=Ժակ Շիրակը ժամանեց Երեւան|website=«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան|language=hy|accessdate=2020-09-09}}</ref>։
 
=== 2008 թվականի մարտի 1 ===