«Կանեփի իրավական կարգավիճակ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-books.google.com.ua/ +books.google.am/)
Տող 60.
20-րդ դարի սկզբին Միացյալ Նահանգներում կանեփի արգելման առաջին նախաձեռնողներից են եղել անտառավերամշակման ձեռնարկությունների ղեկավարները, քանի որ կանեփից թուղթը շատ ավելի էժան է պատրաստվում, քան ծառից։ Պատճառն այն է, որ կանեփը միամյա բույս է, և տարեկան մեկ հեկտարից ստացվող մանրաթելերի քանակը զգալիորեն գերազանցում է անտառի նույն ցուցանիշը: Ավելի ձեռնտու է հատել արդեն աճած անտառները, քան կանեփ աճեցնել, ինչը հասցված վնասի պատճառով մտահոգություններ է առաջացնում շրջակա միջավայրին։ Սակայն տետրահիդրոկանաբինոլ պարունակող տեսակների անօրինական կարգավիճակի պատճառով արտոնագրումը խստացվել է, անցկացվել են մշտական ստուգումներ, ինչը նման ձեռնարկություններին խանգարել է մրցունակ լինել:
 
Չնայած բազմաթիվ բժիշկների բողոքներին՝ 1938 թվականին մարիխուանան Միացյալ Նահանգներում հանվել է գործածությունից: Դա տեղի է ունեցել [[Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթ]]ի և «Դյուպոն» դեղագործական ընկերության կողմից ձեռնարկված լայնածավալ հակականեփային արշավների արդյունքում<ref>French, Laurence; Manzanárez, Magdaleno (2004). [https://books.google.com.uaam/books?id=4ozF1Yg-c4MC&pg=PA129&hl=en#v=onepage&q&f=false NAFTA & neocolonialism: comparative criminal, human & social justice.] University Press of America. p. 129. ISBN 978-0-7618-2890-7.</ref><ref>Peet, 2004: [https://books.google.com.uaam/books?id=uC0_YznYjScC&pg=PA55&hl=en p. 55]</ref>: Վերջինս հանդես է եկել բիզնեսի տեսանկյունից, քանի որ արտոնագրել կարելի է միայն դեղամիջոց, իսկ մարիխուանայի արտոնագիր ստանալ հնարավոր չէ։
 
1961 թվականի մարտի 30-ին ՄԱԿ-ի կողմից ընդունվել է «թմրամիջոցների մասին միասնական հռչակագիր», որի արդյունքում «մարիխուանան, մարիխուանայի խեժը, էքստրակտները և թուրմերն» ընդգրկվել են թմրամիջոցների առաջին ցանկում: Հռչակագիրը երկրներին պարտավորեցրել է ուժեղացնել հսկողությունը կանեփի աճեցման նկատմամբ, երկրներին խորհուրդ է տվել ամբողջությամբ արգելել դրա աճեցումը, կալանավորել օրինազանցներին և ոչնչացնել մարիխուանայի անօրինական տունկերը: Հռչակագիրը նախատեսել է ստորագրման պահից 25 տարվա ընթացքում բացի բժշկական և գիտական նպատակներից լիովին դադարեցնել մարիխուանայի օգտագործումը: Մարիխուանայի արդյունաբերական տեսակների աճեցումը մանրաթելերի կամ սերմերի արտադրության համար հռչակագրի ազդեցության տակ չի ընկնում<ref name="ООН">[http://docs.cntd.ru/document/1900371 Единая конвенция о наркотических средствах 1961 года]</ref>: