«Մասնակից:O'micron/Վայոց ձոր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
Պիտակ՝ Դատարկում
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Վայոց ձոր, խաղողագործություն.jpg|մինի|250x250փքս|Վայոցձորցիները ավանդաբար զբաղվում են խաղողի մշակմամբ և գինեգործությամբ։]]
Վայոցձորցիների կենցաղի կարևոր մասն են կազմում [[Ազգային տոն|ազգային, ավանդական և հոգևոր տոները]], ինչպես նաև տարբեր [[Ավանդույթ|ավանդույթներն]] ու [[Ծիսակատարություն|ծիսակատարությունները]]։ Այստեղ, հատկապես, մեծ տոնախմբությամբ են նշվում [[Սուրբ ծնունդը Հայաստանում|Սուրբ ծնունդը]], [[Զատիկ|Զատկի տոնը]], [[Տյառնընդառաջ|Տյառնընդառաջը]] և [[Վարդավառ|Վարդավառը]]։ Բացի այդ, Վայոց ձորի բնակիչները յուրահատուկ ավանդույթներ ունեն [[Հարսանիք|հարսանիքի]] և [[Մկրտություն|մկրտության]] արարողությունների վերաբերյալ։ Կրոնական տոները նշվում են ինչպես ինքնաբուխ, այնպես էլ [[Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի|Հայ առաքելական սուրբ եկեղեցու]] Վայոց ձորի թեմի կազմակերպմամբ։
 
Ամեն տարվա հոկտեմբեր ամսի երկրորդ կիրակին տեղացիների կողմից մեծ տոնախմբությամբ նշվում է Բերքի տոնը։ Տոնախմբության կենտրոնը լինում է [[Եղեգնաձոր|մարզկենտրոն Եղեգնաձորը]], մինչդեռ վերջին տարիներն առանձին հանդեսներ լինում են նաև մյուս համայնքներում։ Յուրաքանչյուր համայնք տոնական շքերթի է դուրս գալիս սեփական բարիքներով ու յուրօրինակ զարդարանքներով։ Տոնախմբությունների շրջանակներում ցուցադրվում են թատերական ներկայացումներ գյուղական կենցաղից։ Բերքի տոնի ընթացքում տեղացիները հյուրերին ծանոթացնում են վայոցձորյան խոհանոցին և կազմակերպում հյուրասիրություն։ Եղեգնաձորում ամֆիթատրոնում անցկացվում է համերգային ծրագիրը, իսկ հրապարակի շուրջը յուրաքանչյուր գյուղի ներկայացուցիչ առանձին տաղավար-սեղանիկներով ներկայացնում են իրենց գյուղերի բերքն ու բարիքը։ Վայոցձորյան հայտնի իրադարձություններից է նաև Գինետոնը, որը վերջին տարիներին նշվում է որպես փառատոն։ [[Արենի գինու փառատոն|Գինու փառատոնի]] անցկացման վայրը [[Արենի (համայնք)|Արենի համայնք]] է։ Տարատեսակ սորտերի գինիներից բացի, ցուցադրվում են նաև ավանդական թխվածքներ։
 
Վայոցձորյան ավանդական խոհանոցը ամբողջությամբ պարունակում է [[Հայկական խոհանոց|հայկական խոհանոցի]] դիմագծերը։ Տեղացիների սիրված ճաշատեսակներից են թթու բանջարը, կարշմը, քյալագյոշը, ղավուրմանով շորվան, նապաստակի քյուֆթան, կաքավի շորվան, տապակած լորը և ուլի խրովը։