«Դավիթ X»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 4.
 
Դավիթը [[Կոստանդին II]]-ի ավագ որդին էր, որը սկսել էր թագավորել Քարթլիում [[1505]] թվականից։ Չնայած որ նրա հայրը՝ Կոստանդինը, ճանաչել էր [[Իմերեթիա]]յի և [[Կախեթի մարզ]]ի թագավորությունները որպես առանձին, ինքնուրույն թագավորություններ, այնուամենայնիվ երկու թագավորություններն էլ շարունակում էին մրցակցել Քարթլիի համար։ Նրանց մրցակցությունը շարունակվում է նաև Դավիթի կառավարման ժամանակ։ Դավիթը երկիրը արևմտյան կողմից պաշտպանում էր Իմերեթիայի թագավոր [[Ալեքսանդր II]]-ից, իսկ Արևելյան կողմից՝ Կախեթի թագավոր Գեորգի II-ից։ 1509 թվականի օգոստոսին Ալեքսանդր II-ը շարժվում է դեպի Քարթլի, գրավում քաղաք-ամրոց Գորին և Քարթլիի հյուսիսարևմտյան մասը։ Սակայն Ալեքսանդրը ստիպված էր գրաված տարածքներից հրաժարվել, քանի որ սկսվում են Օսմանյան արշավանքները դեպի Իմերեթիա։ Հաջորդ տարի դեպի Քարթլի է շարժվում [[Գեորգի II]]-ը։ 1513 թվականին Գեորգի II-ը նորից է ներխուժում Քարթլի, բայց նրա զորքերը պարտություն են կրում, և նա գերվում է Դավիթի կրտսեր եղբոր՝ [[Բագրատ I]]-ի կողմից։ Գեորգին մահանում է գերության մեջ, իսկ նրա թագավորությունը կցվում է Քարթլիին։ 1518 թվականին Սեֆյան արքայատոհմի հիմնադիր [[Շահ Իսմայիլ]]ը Ռումելիի [[սուլթան]]ի հրամանատարությամբ(որին միանում է [[Սամցխե]]ի կառավարիչը) զորք է ուղարկում Քարթլի։ Ներխուժողները տիրում են [[Սուրամի]]ին և Գորիին։ Դավիթը համաձայնություն է գալիս պարսիկների հետ տուրք վճարելու պայմանով։ Մինչդեռ Կախեթի ազնվականները, օգտվելով պատեհ առիթից, պայքարում են իրենց վերջին թագավորի որդի Լևաին գահ բարձրացելու համար։ Դավիթը պաշարում է [[Մաղրան]]ի բերդը, որտեղ ամրացել էր Լևանը, բայց շուտով թողնում է պաշարումը, քանի որ այս անգամ էլ [[թուրքմեններ]]ն են հայտնվում վրացական հողում։ Դավիթը Լևանին ճանաչում է որպես Կախեթի թագավոր, որպեսզի ստանա նրա աջակցությունը նվաճողների դեմ պայքարում։ Շահ Իսմայիլը Դավիթից պահանջում է դավանափոխ լինել և ընդունել [[իսլամ]]ը։ Դավիթը և որդին՝ Լուարսաբը([[Լուարսաբ I]]) դուրս գալով թշնամու դեմ պարտվում են, որովհետև պարսից բանակն ուներ գերակշիռ ուժեր։ Մայրաքաղաք [[Թբիլիսի]]ն գրավվում է թշնամու կողմից։ Վրաստանը ընկնում է [[Սեֆյաններ]]ի տիրապետյան տակ։ 1924 թվականին՝ Իսմայիլի մահից հետո, Դավիթը ազատագրում է Թբիլիսին, երկրից դուրս քշում պառսիկներին, կոտորում երկրում գտնվող թուրքական [[ղզլբաշ]]ներին: Նույն տարի նա գահը զիջում է [[Գևորգ IX]]-ին և ինքը մտնում վանք՝ Դամիանա անունով։ Դավիթը մահանում է [[1526]] թվականին և թաղվում [[Մցխեթ]]ում:
 
 
== Սաֆավիդյան սպառնալիք==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Դավիթ_X» էջից