«Մասնակից:Melekh Hashemesh/Ավազարկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
 
Զինդերն ի սկզբանե Զենգուի<ref name="Bradt">Geels, Jolijn, (2006) ''Bradt Travel Guide - Niger'', pgs. 213-26</ref> փոքր Հաուզա գյուղատեղին էր: Այն աստիճանաբար զարգացավ եւ ձեռք բերեց կարեւորություն 1736 թ. Կանուրի ազնվականների ժամանումից հետո, ովքեր հյուսիսում կառուցեցին նոր ամրակայուն Բիրնի թաղամասը եւ նույն թվականին էլ Զինդերը հռչակեցին Դամագարամի սուլթանության մայրաքաղաք: Այնուհետեւ այն դարձավ տրանս-սահարյան առեւտրի կարեւոր կենտրոն եւ Կանոյով դեպի հարավ եւ Բորնուով<ref name="eb">"{{cite EB1911|wstitle=Zinder|volume=28|page=985}}</ref> դեպի արեւելք առեւտրային գլխավոր հանգույց: Անվանապես Բորնուի կայսրության ենթակայության տակ մնաց մինչեւ սուլթան Թանիմուն Դան Սուլեյմանի կառավարումը՝ մինչեւ 19-րդ դարավերջ, ով անկախություն հռչակեց եւ վճռական ընդլայնման փուլ նախաձեռնեց<ref name="Bradt" /> :
 
Եվրոպացիներն այստեղ եկան 19-րդ դարում գերմանացի հետազոտող [[Հայնրիխ Բարթ]]<nowiki/>ի հետ, ով 1851 թ. մնաց Զինդերում եւ ավելի ուշ եկավ ֆրանսիացի հետազոտող [[Մարիուս Գաբրիել Կազմաժու]]<nowiki/>ն, ով սպանվեց 1897 թ.<ref name="Bradt" />: Դրանից հետո, չնայած կարճատեւ դիմադրությանը, Զինդերը գրավեց [[Վուլե-Շանուան]]<nowiki/>ի առաքելության լեյտենանտ Պալիեն 1899 թ.: Ֆրանսիական զորանոցները կոչվում էին '''Կազմաժուի ամրոց'''<ref name="eb" />, որը ծառայեց որպես Նիգերի ռազմական տարածքի մայրաքաղաք ստեղծումից ի վեր՝ սկսած 1911 թ.: 1926 թ. Հաուզայի ապստամբություններից վախենալով եւ [[Ջերմա]]<nowiki/>յի հետ հարաբերությունների կարգավորման նպատակով (գտնվում է արեւմուտքում) մայրաքաղաքը կրկին տեղափոխվեց Նիամեյ<ref name="Bradt" />:
 
Ֆրանսիայից Նիգերի անկախությունից հետո ամրոցը վերանվանեցին [[Սուլթան Թանիմուն]]:
 
 
== Հղումներ ==