«Միջնադարյան տեխնիկա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 3.
'''Միջնադարյան տեխնիկան''' բնութագրում է մարդկության տեխնոլոգիական մակարդակը աշխարհագրական մեծ հայտնագործությունների նախօրյակին:
 
Չնայած Միջնադարի՝ որպես լճացման և ճգնաժամի դարաշրջանի վատ համբավին, հենց այդ շրջանում է կատարելագործվել ջրային տրանսպորտը (կարակկա), որը թույլ է տվել կատարել [[շուրջերկրյա նավարկություններ]]: Հեռավոր նավարկությունները հնարավոր են դարձել կողմնորոշիչ սարքերի՝ [[Աստրոլաբ|աստրոլաբի]] և [[Կողմնացույց|կողմնացույցի]] շնորհիվ: Ժամանակը որոշելու համար X դարից սկսած սկսել են օգտագործվել մեխանիկական ժամացույցներ, որոնք տեղադրվել են եվրոպական քաղաքների ռատուշաների աշտարակների վրա <ref>[https://www.vseznayka.kiev.ua/index.php/istoriya/7-srednevekove/256-samyi-slojnyi-mehanizm-srednih-vekov-chasy Самый сложный механизм средних веков - часы]</ref>: Ռոջեր Բեկոնը հայտնագործել է ակնոցը (XIII դ.): Զարգանում են նաև տեղեկատվական տեխնոլոգիաները. հայտնագործվել է թուղթը, որի վրա թանաքի և փետուրների օգնությամբ նշաններ են գրվել :
[[Պատկեր:Treadmillcrane.jpg|մինի|Շինարարության մեջ օգտագործվող ամբարձիչի հայտնագործումը (XIII դար)]]
Գոթական տաճարները բարձրությամբ գերազանցել են Հին Եգիպտոսի բուրգերին: Քեոփսի բուրգն ունեցել է 46 մետր բարձրություն և համարվել աշխարհի յոթ հրաշալիքներից մեկը, սակայն XIV դարի սկզբին կառուցված Լինկոլնի տաճարը 15 մետրով գերազանցել է Քեոփսի բուրգին: Լայն տարածում են գտել ինչպես ջրաղացները, այնպես էլ հողմաղացները: Եթե ջրաղացը հայտնի էր դեռ Վիտրուվիոսին, ապա հողմաղացներն Իրանում հայտնվել են VII դարում: Եթե սկզբում աղացները օգտագործվում էին հացահատիկն աղալու համար, ապա հետագայում պտտվող լիսեռը սկսել է կիրառվել մանուֆակտուրային արտադրության տարբեր տեսակներում, այդ թվում և մահուդի արտադրության, հանքաքարի մանրացման, թղթի պատրաստման, փայտի սղոցման կամ դարբնոցների հնոցները<ref>[http://www.countries.ru/library/middle_ages/srvmeln.htm Мельницы в Средние века]</ref> շարժման մեջ դնելու համար: Կատարելագործվել է գյուղատնտեսական տեխնիկան, հայտնագործվել են անվավոր գութանը<ref>[http://www.countries.ru/library/middle_ages/srvkmp.htm Компас. Колёсный плуг]</ref> և լուծը (IX դ,): Անտիկ անվակառքերին փոխարինելու է եկել միջնադարյան հեծելազորը, որն անհնար կլիներ առանց խթանի գյուտի: