«Մասնակից:LuizaAbovyan/Ավազարկղ2»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց|անվանում=Սուրբ Հովհաննես եկեղեցի|պատկեր=Metsavan,_S._Hovhannes_church_-_panoramio.jpg}}'''Սուրբ Հովհաննես եկեղեցի''', եկեղեցի [[Մեծավան]] գյուղի կենտրոնական մասում՝ միջնադարյան գերեզմանոցի տարածքում։ Ինչպես գերեզմանոցը, այնպես էլ եկեղեցին վերակառուցվել են, և սկզբնական շինությունից մնացել է միայն պատերի ստորին մասը, որից երևում է, որ եկեղեցին նախկինում եղել է միանավ թաղակապ դահլիճ (7․50×3․65 չափերով), արևելյան կողմում ունենալով կիսաշրջանաձև խորան։
 
Երկայնայան պատերից յուրաքանչյուրին կից եղել են երեքական որմնակամարներ, որոնցից պատերի հատման երեք անկյունում (բացի հարավարևելյանից) մնացել են քառակուսի կտրվածքով որմնամույթերը, իսկ հյուսիսային պատին կից՝ միայն կամարների բացվածքները։ Պահպանվել է խորանի հյուսիսային կողմի ճակատային որմնամույթի իմպոստը՝ գծային ոլորազարդերով։ Միակ մուտքը հարավից է, ունի մեծաչափ հեծանային ուղղանկյուն բարավոր, որի միջին մասում հարթաքանդակված է անհավասար թևերով խաչ, իսկ վերին ձախ անկյունում փորագրված է Ս(ՈՒՐ)Բ ՅՈՀԱՆՆԷՍ։ պահպանվել է արևելյան պատուհանի բարավորը՝ կիսաշրջանագծային եզրակալով, որի հորիզոնական թևերից պատկերված են խաչը և կենաց ծառի խորհրդանիշը ձեռքներին մեկական մարդկային ֆիգուրներ։
 
Եկեղեցու սկզբնական շինությունը եղել է դեղնավուն ֆելիզիտի մաքրատաշ խոշոր քարերով, իսկ վերակառուցված մասերը մուգ վարդագույն ֆելիզիտի մանր քարերով են։
{{Տեղեկաքարտ Կրոնական կառույց|անվանում=Սուրբ Հովհաննես եկեղեցի|պատկեր=Metsavan,_S._Hovhannes_church_-_panoramio.jpg}}
 
Սկզբնական շինության մնացորդներից երևում է, որ այն իր հորինվածքով, հարդարանքով ընդհանրանում է Լոռվա տարածքի 13-րդ դարի նույնատիպ հուշարձանների (Սեդվի, Մանստև և այլն) հետ, որոնց և ժամանակակիցը կարելի է համարվել։
 
Եկեղեցու հարավարևելյան կողմում գտնվում է ուշագրավ զարդաքանդակներով և խաչապատկերնեով հարդարված տապանաքար՝ 1853 թ․ վախճանված Մխիթար վարդապետի գերեզմանի վրա։ Հորինվածքից պարրզ երևում է, որ այն բարավորի քար է տապանաքարի է վերածվել հետագայում։