«Հրայր Մարուխյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:ՀՅԴ անդամներ ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 4.
}}
 
'''Հրայր Թորգոմի Մարուխյան''' ([[դեկտեմբերի 19]], [[1928]], ք. [[Քերմանշահ]] ([[Իրան]]) - [[դեկտեմբերի 21]], [[1998]], [[Աթենք]], թաղված է [[Երևանի քաղաքային պանթեոն]]ում), հասարակական-քաղաքական գործիչ, [[ՀՅԴ]] բյուրոյի ներկայացուցիչ ([[1972]]-[[1994]]), [[ՀՅԴ]] կուսակցության անդամ՝ [[1950]] թվականից, [[ՀՅԴ]] Բյուրոյի անդամ՝ [[1963]] թվականից։
 
== Կենսագրություն ==
Հրայր Թորգոմի Մարուխյանը ծնվել է [[1928]] թվականի [[դեկտեմբերի 19]]-ին [[Իրան]]ի [[Քերմանշահ]] քաղաքում։ Ավարտելով [[Թեհրանի համալսարան|Իրանի պետական համալսարանի]] մեքենագիտական ճարտարագիտության բաժինը, հետագայում նա հիմնեց իր սեփական ճարտարագիտական ձեռնարկությունը։
 
Վաղ տարիքից անդամակցել է [[ՀՅԴ]] [[Թեհրան]]ի Երիտասարդական միությանը, այնուհետև [[Հայ Հեղափոխական Դաշնակցություն|Հայ Հեղափոխական Դաշնակցությանը]]: Եղել է [[Թեհրան]]ի «Արարատ» մարզամշակութային միության հիմնադիրներից մեկը, հետագայում տնօրենը։ Ազգային-հասարակական գործունեության առաջին քայլերից դրսեւորել է կազմակերպական ակնառու ձիրք եւ գաղափարական սկզբունքայնություն։
 
[[1963]] թվականին, որպես [[ՀՅԴ]] Հյուսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտեի ներկայացուցիչ՝ Հրայր Մարուխյանը մասնակցել է [[ՀՅԴ]] 18-րդ Ընդհանուր Ժողովին, որը սերնդափոխության առումով [[ՀՅԴ]] պատմության մեջ կարևոր նշանակություն է ունեցել։ Հրայր Մարուխյանը ընտրվեց [[ՀՅԴ Բյուրո]]յի անդամ։ [[1964]] թվականի [[սեպտեմբեր]]ին ընտանիքով տեղափոխվեց [[Լիբանան]], որի մայրաքաղաքում էր գտնվում [[ՀՅԴ]] Բյուրոյի նստավայրը։
 
[[1967]] թվականին՝ [[ՀՅԴ]] Ընդհանուր Ժողովին, նա վերընտրվեց երիտասարդ կազմ ունեցող [[ՀՅԴ]] Բյուրոյի անդամ, իսկ [[1972]] թվականի [[ապրիլ]]ին` Բյուրոյի ներկայացուցիչ Ա. Քաբաքյանի մահից հետո, ստանձնեց [[ՀՅԴ]] Բյուրոյի ներկայացուցչի պարտականությունները: Նույն տարվա [[դեկտեմբեր]]ին կայացավ [[ՀՅԴ]] 20-րդ Ընդհանուր Ժողովը, երբ որդեգրվեց Դաշնակցության վերջին քառորդ տարվա գործունեությունը պայմանավորող քաղաքական ուղեգիծը, Հրայր Մարուխյանը ընտրվեց [[ՀՅԴ]] Բյուրոյի ներկայացուցիչ: Այնուհետև, մինչև [[1994]] թվականի [[հուլիսի 17]]-ը, նա հաջորդաբար վերընտրվեց այդ պաշտոնին:
 
Քաղաքական և կազմակերպական առումներով Դաշնակցության համար նոր հանգրվան սկսվեց [[1988]] թվականին, [[ՀՅԴ]] 24-րդ Ընդհանուր Ժողովի ժամանակ, երբ [[Արցախյան շարժում|Արցախյան շարժման]] հետ Դաշնակցության գործունեության առանցքը դարձավ «Դեպի Երկիր» նշանաբանի իրագործումը։ Անձամբ գլխավորելով կազմակերպության վերընձյուղման աշխատանքները հայրենիքում՝ Հրայր Մարուխյանը, որպես [[ՀՅԴ]] Բյուրոյի ներկայացուցիչ, գործուն ներկայություն ունեցավ [[Հայաստան]]ի քաղաքական թատերաբեմի վրա՝ Արցախի ազգային-ազատագրական պայքարին և [[Հայաստան]]ի ազգային զարթոնքի շարժմանը ըստ ամենայնի զորակցելու առաջադրանքով։
 
Դաշնակցության հարաճուն ժողովրդավարությանը հարված հասցնելու նպատակով [[1992]] թվականի [[հուլիսի 29]]-ին, [[Լևոն Տեր-Պետրոսյան]]ը իր հայտնի ելույթից հետո արձակեց [[Հայաստան]]ից [[ՀՅԴ]] Բյուրոյի ներկայացուցիչ Հրայր Մարուխյանի արտաքսման հրամանագիրը։
 
Այնուհետև, ավելի քան երկու տարի, մինչև [[1994]] թվականի [[հուլիսի 17]]-ը, Հրայր Մարուխյանը դարձավ իշխող վարչախմբի բռնապետական քայլերի դեմ ծավալված քաղաքական պայքարի խորհրդանիշը։