«Ալբերտ (լիճ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
'''Ալբերտ''' (տեղացիներն անվանում են Մվուտան Նզիգե–Մորեխի լիճ), [[լիճ]] [[Արևելյան Աֆրիկա]]յում, [[Զաիր]]ի Հանրապետության և [[Ուգանդա]]յի սահմանագլխին, Կենտրոնա–Աֆրիկյան իջվածքների գոտում, բարձրությունը [[617]] [[մետր]]: [[Մակերես]]ը [[5]],[[6]] հազար կիլոմետր է, առավելագույն խորությունը՝ [[58]] մետր։ Ալբերտի մեջ են թափվում Վիկտորիա–[[Նեղոս]] և Սեմլիկի գետերը, սկիզբ է առնում Ալբերտ–Նեղոսը։
[[Պատկեր:Lake Albert (Uganda) (NASA).jpg|մինի]]
 
'''Ալբերտ'''<ref name="БРЭ" /><ref name="БСЭ3" /> ({{lang-en|Albert}})<ref name="БРЭ" /> - լիճ Արևելյան Աֆրիկայում [[Ուգանդա]] և [[Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն|Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության]] (նախկ. Զաիր) սահմանին: Կոնգոյում, [[1973]]-[[1997]] թվականներին, այն կոչվել է Մոբութու-Սես-Սեկոյի ({{lang-fr|Mobutu Sese Seko}}) պատիվ նախագահ-դիկտատոր [[Մոբուտու]]<nowiki/>ի, երբեմն անվանում են նաև Ալբերտ Նյանզա լիճ ({{lang-en|Albert Nyanza}}):
 
Գտնվում է 619 մ բարձրության վրա: Մակերեսը 5600 կմ² է, իսկ խորությունը մինչև 58 մ: Պատկանում է Արևելաաֆրիկական Մեծ բեկվածքային գոտու տեկտոնական լճերի շարքին: Ափերը քիչ են կտրտված, մեծամասամբ զառիթափ են, հատակը՝ հարթ: Լճի մեջ են թափվում Սեմլիկի (Էդվարդ լճի ավազան), Վիկտորիա -Նեղոս (Վիկտորիա լճի ավազան) և Նկուսի գետերը, իսկ լճից սկիզբ է առնում , [[Նեղոս]]<nowiki/>ի վտակներից մեկը՝ Ալբերտ-Նեղոս գետը: Լճի ջրային հաշվեկշռում միջին տարեկան մուտքի 4,6 կմ³ տեղումներից է, իսկ ջրի հոսքը այլ ավազաններից: Արտահոսքի 24.9 կմ³ -ը տեղի է ունենում գոլորշացման միջոցով, իսկ հոսքը դեպի այլ ավազաններ ՝ 22 կմ³, Մակերևութային ջրերի ջերմաստիճանը ՝ մինչև 30°C է: Հարուստ է ձկներով (40-ից ավելի տեսակներ ՝ Նեղոսի պերճ, վագր ձուկ և այլն): Նավագնացություն: Հիմնական նավահանգիստներն են Բութիաբան Ուգանդայում և Կասենին՝ Կոնգոյում:
 
Հայտնաբերվել է [[1864]]-ին անգլիացի ճանապարհորդ [[Սամուել Բեյքեր]]<nowiki/>ի կողմից և անվանվել է [[Վիկտորյա (Մեծ Բրիտանիայի թագուհի)|Վիկտորիա]] թագուհի ամուսնու (Ալբերտ Սաքս-Կոբուրգ-Գոթա) անունով: Իսկ թագուհու պատվին անվանվել է հարևանությամբ գտնվող, Աֆրիկայի Մեծ լճերի համակարգին պատկանող՝ [[Վիկտորիա (լիճ)|Վիկտորիա լիճ]]<nowiki/>ը:
== Աշխատություններ ==
Ալբերտ լիճը գտնվում է Նեղոսի վերին ավազանի բարդ ջրավազանային համակարգին պատկանող Ալբերտին ռիֆտային հովտում: Լիճ թափվող հիմնական գետերն են Վիկտորիա-Նեղոսը, որը սկիզբ է առնում հարավարևելքում գտնվող Վիկտորիա լճից, որն անցնում է նաև [[Կյոգա|Կյոգա լճի]] միջով և Սեմլիկի գետը, որը գալիս ՝ հարավարևմուտքում գտնվող [[Էդուարդ լճից]]: Վիկտորիա-Նեղոսի ջուրը ավելի քիչ աղ է պարունակում, քան Ալբերտ լճի ջուրը: Ալբերտ լճի հյուսիսային մասից սկիզբ առնող Ալբերտ-Նեոսը, հետագայում դեպի հյուսիս հոսելով վերածվում է Սպիտակ Նեղոսի:
 
Լճի հարավը, որտեղ թափվում է Սեմլիկի գետը, ճահճակալված է: Դեպի հարավ ձգվում է Ռուվենզորի լեռնաշղթան, իսկ հյուսիսարևմտյան ափով՝ Կապույտ լեռները ( անգ.՝. The Blue Mountains): Լճի ափին գտնվում են մի քանի ավաններ, այդ թվում նաև Բութիաբա և Կասենյի նավահանգիստները
{{ՀՍՀ|հատոր=1|էջ=148}}
{{Արտաքին հղումներ}}