«Շանսոն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 11.
50-ական թվականներին ձևավորվել են ֆրանսալեզու երգի երկու գլխավոր ուղղություններ, որոնք առկա են մինչ այժմ.
 
:1. Դասական շանսոնի ժանրը, որտեղ առաջնային նշանակություն է տրվում երգի բանաստեղծական բաղադրիչին և հեղինակին, որը, որպես կանոն, ինքը կատարողն է՝ [[շանսոնիե]]ն: Այս ժանրն առաջին հերթին կապվում է [[Մորիս Շևալյե]]ի, [[Շառլ Տրենյե]]ի եւև Էդիթ Պիաֆի անունների հետ, որը շարունակում էր իրատեսական երգի ավանդույթը: Այս ուղղության խոշորագույն ներկայացուցիչներն են ֆրանսիացիներ [[Լեո Ֆերրե]]ն, [[Ժորժ Բրասենս]]ը և բելգիացի [[Ժակ Բրել]]ը: Աշխարհահռչակ են նաև [[Շառլ Ազնավուր]]ը և [[Սալվատորե Ադամո]]ն, թեև նրանց ստեղծագործությունն ավելի մոտ է ավանդական էստրադային երգին։ Հենց այս բանաստեղծական-երաժշտական ուղղության ներկայացուցիչներն են լիովին համապատասխանում [[շանսոնիե]] (chansonnier) տերմինին:
 
: Այսպես կոչված «նոր շանսոնի» (nouvelle chanson) կամ «նոր բեմի» (nouvelle scène française) ներկայացուցիչները էստրադային արտիստների ֆրանսիացի երիտասարդ սերունդն են: Իրենց ստեղծագործության մեջ նրանք չեն հրաժարվում ժամանակակից թեթև երաժշտության նորագույն հնարքներից, ներառյալ [[ռոք]]ի տարրերը, լատինաամերիկյան և տարբեր այլ էթնիկ ռիթմերը, [[էլեկտրոնային երաժշտություն]]ը և այլն, բայց առաջվա պես շատ պահանջկոտ են իրենց երգերի տեքստերի նկատմամբ: «Նոր շանսոնի» սկիզբը կապում են [[Դոմինիկ Ա]]-ի անվան հետ և դասում 20-րդ դարի վերջին տասնամյակին։ [[21-րդ դար]]ում բեմ եկած շանսոնիեներ են [[Բենջամին Բյոլե]]ն, նրա քույր [[Կորալի Կլեման]]ը, [[Քերեն Անն]]ը, [[Օլիվիա Ռուիզ]]ը և շատ ուրիշներ:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Շանսոն» էջից