«WV22»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 9.
[[Պատկեր:WV22, Louvre.jpg|ձախից|մինի|[[Ամենհոտեպ III]]-ի պատկերը դամբարանից: [[Լուվր]], [[Փարիզ]]
]]
Ստացված տվյալների համաձայն WV22-ը հատվել է ծովի մակարդակից 172 մ բարձրության վրա գտնվող լանջին, J թաղման սրահը՝ ծովի մակարդակից 145 մ բարձրության վրա: №1 սրահում հատակը ծածկված էր 50սմ50 սմ հաստությամբ քարե փշրանքները և ավազը, որոնց մաքրման ժամանակ հայտնաբերվեցին խեցեղենի և որմնանկարների բեկորներ<ref name=":2" />: Նաև հայտնաբերվել են այդ դարաշրջանի շատ ավելի մեծ և նշանակալի իրեր<ref name=":0" />: Մուտքի դիմաց՝ հատակին հայտնաբելվել են հորթի ոսկորներ, ճոպանից հանգույց, մանրագեղ կավե սկահակներ և փայտե նավակի մակետ, որոնք դրված են եղել 25սմ25 սմ տրամագծով [[Շամբի|շամբե]] զամբյուղի մեջ<ref name=":2" />: Jc և Jd սրահներում հայտնաբերվել են երկու հախճապակյա [[ուշեբտի]] (3,2х2,8 սմ), հավանաբար [[Թիա]] թագուհու դեմքով: Բոլոր J սրահների պատերն ու առաստաղները (որտեղ գտնվում էր սարկոֆագը), I և E հորը պատված են որմնանկարներով, որոնք ժամանակի ընթացքում զգալիորեն գունաթափվել են: Զարդարված շերտը պատից պոկվել է, իսկ սյուների ճաքերը քանդում են նկարները։ 1990 թվականից գիտնականները՝ Եգիպտոսի ղեկավարության հետ միասին, որմնանկարների կոնսերվացման միջոցառումներ են անցկացնում<ref name=":2" />: 19-րդ դարում որմնանկարների մի մասը ապամոնտաժվել են և այսօր ցուցադրվում են [[Լուվր]]ում<ref name=":0" />: [[Վասեդայի համալսարան]]ի ճապոնական արշավախմբի մասնակից Յիրո Կոնդոն ենթադրել է, որ նկարները կարող են վերաբերել Էխնատոնի կառավարման ժամանակաշրջանին, իսկ դամբարանը նախատեսված է եղել Ամենհոտեպ III-ի կանանցից մեկի՝ [[Թիա]]յի կամ [[Սիտամոն]]ի համար (Jd-ում և Je-ում): Հորում փայտե սարկոֆագի մնացորդները ցույց են տալիս Առաջին անցումային շրջանում դամբարանի օգտագործման փորձերը<ref name=":0" />:
 
Կարմիր գրանիտից պատրաստված [[սարկոֆագ]]ը բաժանված է 2 մասի, ինչպես նաև այլ փոքր բեկորների: Ամբողջական ժամանակ այն ուներ 300 սմ երկարություն և 134 սմ լայնություն՝ տեքստի մեկ կենտրոնական (փարավոն [[Ամենհոտեպ III]]-ի աղոթքը [[Նուտ]] աստվածուհուն) և ութ փոքր հորիզոնական (ութ աստվածների՝ [[Նեղոս (աստվածություն)|Նեղոսին]], [[Անուբիս]]ին-khenty-seh-netjer, հոր համար վրեժ լուծող [[Հոր (եգիպտական դիցաբանություն)|Հորին, Հորին]], Իամեթին, Անուբիսին-imy-wet, [[Դուամետուֆ]]ին և [[Գեբ]]ին) սյուներով: Սեմենդեսի կառավարման ժամանակ փարավոնի մումիան տեղափոխվել է [[KV35]]<ref name=":0" />:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/WV22» էջից