«Մասնակից:Zaqaryan13/Ավազարկղ4»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 9.
[[Պատկեր:Hans Holbein, the Younger, Around 1497-1543 - Portrait of Henry VIII of England - Google Art Project.jpg|thumb|left|150px|Անգլիայի թագավոր [[Հենրի VIII|Հենրի VIII–ը]]|alt=]]
 
[[Հենրի VIII|Հենրի VIII-ն]] անգլիական գահին Է բազմել 17 տարեկանում, [[1509|1509 թվականին]]։ [[1509|1509 թվականի]] հունիսին, թագադրման օրը արևադարձից անմիջապես հետո, նա ամուսնացել է [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինա Արագոնացու]]՝ իր եղբոր՝ [[Արթուր (Ուելսի արքայազն)|Արթուրի]] այրու հետ։ [[1521|1521 թվականին]] [[Հենրի VIII|Հենրի VIII-ը]] հանդես եկավ [[Մարտին Լյութեր|Մարտին Լյութերի]] կողմից [[Հերետիկոսություն|հերետիկոսության]] մեղադրանքներից [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ եկեղեցու]] պաշտպանության օգտին։ Նա դա արեց մի գրքում, որը գրված էր, հավանաբար, [[Թոմաս Մոր|Թոմաս Մորի]] զգալի օգնությամբ, ''Ի պաշտպանություն յոթ արարողությունների'' վերնագրի ներքո, որի համար նա [[Հռոմի պապ|Հռոմի Պապ]] [[Լևոն X|Լևոն X-ից]] ստացավ «Հավատքի պաշտպան» տիտղոսը ([[Fidei defensor]]): (Անգլիական և բրիտանական միապետները պահպանել են այս տիտղոսը մինչև մեր օրերը, նույնիսկ այն բանից հետո, երբ [[Անգլիկան եկեղեցի|Անգլիկան եկեղեցին]] անջատվել է [[Կաթոլիկություն|կաթոլիկությունից]], միայն այն տարբերությամբ, որ պառակտումից հետո տիտղոսը կրկին շնորհվել է, բայց այս անգամ [[Խորհրդարան|խորհրդարանի]] կողմից:)
 
1520–ական թվականների վերջին [[Հենրի VIII|Հենրին]] որոշեց, որ իր ամուսնությունը [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] հետ պետք է չեղյալ հայտարարվի: Բոլոր ծնված որդիները մահանում էին մանուկ հասակում, իսկ [[Հենրի VIII|Հենրին]] [[Թյուդորներ|Թյուդորների]] դինաստիան շարունակելու համար ցանկանում էր որդի ունենալ։ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] միակ ողջ մնացած երեխան [[Մարի Թյուդոր|արքայադուստր Մարիան]] էր: [[Հենրի VIII|Հենրին]] հայտարարեց, որ արական սեռի ժառանգի չծնվելն այն պատճառով է, որ ամուսնությունը «մթագնված է Աստծո աչքում»{{Sfn|Phillips|1991|p=20}}։ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինան]] նրա հանգուցյալ [[Արթուր (Ուելսի արքայազն)|եղբոր]] կինն էր, և հետևաբար [[Հենրի VIII|Հենրիի]] ամուսնությունը հակասում էր աստվածաշնչյան ուսմունքներին ([[Ղևտական|Ղևտ]]․ 20: 21)։ Այս հարսանիքը պահանջում էր [[Հուլիոս II (Հռոմի պապ)|Հուլիոս II]] [[Հռոմի պապ|Պապի]] հատուկ թույլտվությունը{{Sfn|Lacey|1972|p=17}}։ [[Հենրի VIII|Հենրին]] պնդում էր, որ դա սխալ է եղել, և այդ պատճառով ամուսնությունը երբեք օրինական չի եղել։ [[1527|1527 թվականին]] [[Հենրի VIII|Հենրին]] [[Կղեմես VII (Հռոմի պապ)|Կղեմես VII-ին]] խնդրեց չեղյալ համարել ամուսնությունը, սակայն Պապը հրաժարվեց։ Ըստ կանոնական իրավունքի, Պապը չէր կարող չեղյալ հայտարարել ամուսնությունը, որի խոչընդոտները նախկինում վերացվել են պապական նախորդ թույլտվությամբ: [[Հռոմի պապ|Հռոմի Պապ]] [[Կղեմես VII (Հռոմի պապ)|Կղեմեսը]] նաև վախենում էր [[Սրբազան Հռոմեական կայսրություն|Սուրբ Հռոմեական կայսրության]] կայսր [[Կառլոս V կայսր|Կարլ V–ի]]՝ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] զարմիկի զայրույթից, որի զորքերը նույն տարվա սկզբին թալանել էին [[Հռոմ|Հռոմը]] և որոշ ժամանակ գերության մեջ էին պահել Հռոմի Պապին{{Sfn|Morris|1998|p=166}}<ref>Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 260</ref>։
Տող 21.
[[Թոմաս Կրոմվել|Կրոմվելը]] փաստաբան էր և [[Անգլիայի խորհրդարան|խորհրդարանի]] անդամ, [[Բողոքականություն|բողոքական]], ով հասկանում էր, թե ինչպես կարելի է խորհրդարանը օգտագործել թագավորական իշխանության ուժեղացման համար, ինչը ցանկանում էր [[Հենրի VIII|Հենրին]], և [[Բողոքականություն|բողոքական]] համոզմունքների ու պրակտիկաների տարածման համար՝ ինչը ցանկանում էին [[Թոմաս Կրոմվել|Կրոմվելն]] ու նրա ընկերները: Նրա մերձավոր ընկերներից մեկը [[Թոմաս Կրանմեր|Թոմաս Կրանմերն]] էր՝ ապագա արքեպիսկոպոսը։
 
Ամուսնության չեղարկման հարցում հնարավոր չէր թվում որևէ առաջխաղացում։ [[Կղեմես VII (Հռոմի պապ)|Հռոմի պապը]] վախենում էր [[Կառլոս V կայսր|Կառլոս V–ից]] ավելի, քան [[Հենրի VIII|Հենրին]]: [[Աննա Բոլեյն|Աննան]] և [[Թոմաս Կրոմվել|Կրոմվելը]] ու նրանց դաշնակիցները ցանկանում էին պարզապես անտեսել Հռոմի պապին, սակայն [[1520|1520 թվականի]] հոկտեմբերին հոգևորականների և իրավաբանների ժողովը հաղորդեց, որ խորհրդարանը չի կարող լիազորել արքեպիսկոպոսին գործել պապի արգելքի դեմ: Այդ ժամանակ [[Հենրի VIII|Հենրին]] որոշեց վախեցնել քահանաներին{{Sfn|Haigh|1982|p=106}}։
 
[[Հենրի VIII|Հենրի VIII-ը]], որպեսզի համաձայնություն ձեռք բերի ամուսնությունը չեղարկելու համար, վերջնականապես որոշեց անգլիացի բոլոր հոգևորականներին մեղադրել թագավորական իշխանության դեմ ոտնձգության մեջ: [[1392|1392 թվականին]] ընդունված օրենքը, որն արգելում էր ենթարկվել Հռոմի պապի կամ այլ օտարերկրյա կառավարիչների իշխանությանը, ավելի վաղ օգտագործվում էր առանձին անձանց դեմ դատական քննություններում: Այժմ [[Հենրի VIII|Հենրին]], նախ մեղադրելով [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինայի]] կողմնակիցներին, [[Ջոն Ֆիշեր|Ջոն Ֆիշերի]] եպիսկոպոսներին, Նիկոլաս Ուեստին և Հենրի Սթենդիշին և Էքսետերի ավագ սարկավագ Ադամ Թրևերսին, որոշեց գործել ողջ հոգևորականության դեմ{{Sfn|Morris|1998|p=172}}։ [[Հենրի VIII|Հենրին]] եկեղեցուց պահանջեց 100 հազար [[ֆունտ ստերլինգ]] վճարել ներման համար։ Հոգևորականները առաջարկեցին վճարել մաս–մաս՝ հինգ տարվա ընթացքում։ [[Հենրի VIII|Հենրին]] մերժեց։ Եկեղեցական ժողովը պատասխանեց նրանով, որ հրաժարվեց վճարել ընդհանրապես, և [[Հենրի VIII|Հենրիից]] պահանջեց որոշակի երաշխիքներ տալ, մինչև որ նրանք կարողանան այդ գումարը տալ։ [[Հենրի VIII|Հենրին]] հրաժարվեց կատարել այդ պայմանները։
Տող 30.
[[1532|1532 թվականին]] [[Քենթերբերիի արքեպիսկոպոս]] ընտրվեց [[Թոմաս Կրանմեր|Թոմաս Կրանմերը]]՝ [[Հենրի VIII|Հենրիի]] դրածոն, [[Բողոքականություն|բողոքականության]] ակնհայտ կողմնակիցը։ [[Թոմաս Կրանմեր|Կրանմերը]] եկեղեցական դատարանում լուծեց [[Հենրի VIII|Հենրիի]] ամուսնությունը, և [[Հենրի VIII|թագավորը]] ամուսնացավ [[Աննա Բոլեյն|Աննա Բոլեյնի]] հետ (4 տարի անց նա կնոջը կմեղադրի դավաճանության մեջ և կհրամայի կտրել նրա գլուխը)։ [[1534|1534 թվականին]] [[Անգլիայի խորհրդարան|խորհրդարանն]] ընդունեց [[Սուպրեմատիայի մասին ակտ|«Սուպրեմատիայի մասին ակտը»]], որով հռչակվեց, որ թագավորը «անգլիական եկեղեցու գերագույն ղեկավարն է»: Այլևս [[Հռոմի պապ|Հռոմի պապը]] [[Անգլիայի թագավորություն|Անգլիայում]] ոչ մի իշխանություն չուներ։ Երբ [[Ջոն Ֆիշեր|Ջոն Ֆիշերն]] ու [[Թոմաս Մոր|Թոմաս Մորը]] հրաժարվեցին ընդունել այդ որոշումները, նրանք [[Մահապատիժ|մահապատժի]] ենթարկվեցին։
 
Հաջորդ փուլը [[Թյուդորներ|Թյուդորյան]] [[Թյուդորյան սեկուլյարիզացիա|սեկուլյարիզացիան]] էր՝ եկեղեցապատկան գույքերի պետականացումը: Ընդհանուր առմամբ 376 վանք փակվեց, իսկ նրանց հողերը [[Հենրի VIII|Հենրին]] կա՛մ իրենով արեց, կա՛մ բաժանեց, կա՛մ վաճառեց «նոր ազնվականությանը», որն աջակցում էր թագավորին, իսկ սեկվեստրացված հողերը [[Ցանկապատումներ|ցանկապատվեցին]]։ Սակայն դոգմատիկ անգլիական եկեղեցին մոտ մնաց [[Կաթոլիկ եկեղեցի|կաթոլիկ եկեղեցուն]]։ Բայց [[Աստվածաշունչ|Աստվածաշունչը]] այժմ հասանելի է [[Անգլիայի թագավորություն|Անգլիայում]] [[Անգլերեն|մայրենի լեզվով]] ([[Թինդեյլի Աստվածաչունչ]])<ref>Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 262</ref>։
 
[[Հենրի VIII|Հենրիի]] մահից հետո գահ բարձրացավ նրա որդին՝ [[Էդուարդ VI|Էդուարդ VI-ը]], ով ընդամենը 9 տարեկան էր։ Նրա օրոք [[ռեգենտ]] դարձավ [[Էդուարդ Սեյմուր, Սոմերսեթի 1-ին դուքս|Սոմերսեթի դուքսը]], ով ակնհայտ հակված էր դեպի [[Բողոքականություն|բողոքականությունը]]։ [[1547|1547 թվականին]] սկսվեց կիրառվել ծխականների «երկու տեսակի» հաղորդություն։ [[1549|1549 թվականին]] քահանաներին թույլատրվեց ամուսնանալ։ [[1549|1549 թվականին]] ներկայացվեց [[Ընդհանուր աղոթքների գիրք|Ընդհանուր աղոթքների գիրքը]], որը պարունակում էր տեքստեր բացառապես [[Անգլերեն|անգլերենով]]։ Այս գիրքը փոքր փոփոխություններով օգտագործվում է [[Անգլիայի Եկեղեցի|Անգլիայի Եկեղեցում]] մինչ օրս։ [[Պատարագ (եկեղեցական)|Պատարագների]] ժամանակ հատուկ ուշադրություն սկսեցին դարձնել [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] ընթերցանությանը։
Տող 37.
 
== Հակառեֆորմացիայի փորձ ==
[[Պատկեր:Latimer Ridley Foxe burning.jpg|thumb|Լաթիմերի և Ռիդլիի այրումը, նկարազարդում Ջոն Ֆոքսի գրքից (1563)]][[1553|1553 թվականին]] գահ բարձրացավ կաթոլիկ [[Մարի Թյուդոր|Մարի Թյուդորը]]՝ [[Եկատերինա Արագոնացի|Եկատերինա Արագոնացու]] դուստրը։ Այս ժամանակահատվածը հայտնի է [[Անգլիայի թագավորություն|Անգլիայում]] [[Կաթոլիկություն|կաթոլիկությունը]] վերականգնելու փորձերով։ Այդ ընթացքում անգլիական հոգևորականության ավելի քան 800 ներկայացուցիչներ ստիպված եղան փախչել, իսկ 300 մարդ մահապատժի ենթարկվեց, այդ թվում՝ արքեպիսկոպոս [[Թոմաս Կրանմեր|Թոմաս Կրանմերը]] և [[Հյու Լաթիմեր|Հյու Լաթիմերը]]: Մահապատժի պահին վերջինս իր բախտակից ընկերոջը՝ [[Նիկոլաս Ռիդլի|Նիկոլաս Ռիդլիին]] ասել է՝ «Հավատք ունեցեք, պարոն Ռիդլի, այսօր մենք կրակ ենք վառում, որը լուսավորելու է ամբողջ աշխարհը»<ref>Норт Джеймс, «История Церкви», Москва, Протестант, 1993, стр. 265</ref>։
 
== Ռեֆորմացիայի վերսկսում ==