«Պանդորայի արկղ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
ավելացվեց Կատեգորիա:Թևավոր խոսքեր ՀոթՔաթ գործիքով
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Pandora - John William Waterhouse.jpg|200px|մինի|աջից|[[Ջոն Ուիլյամ Ուոթերհաուս]], 1896]]
'''Պանդորայի արկղ''', '''Պանդորայի տուփ''', [[Հին հունական դիցաբանություն|հին հունական դիցաբանության]] մեջ [[Պանդորա]]յի մասին առասպելի հետ կապված առարկա, որը հին հույն բանաստեղծ [[Հեսիոդոս]]ը հավերժացրել է իր «[[Աշխատանք և օրեր]]» պոեմում<ref>Hesiod, ''Works and Days''. [http://www.perseus.tufts.edu/hopper/text?doc=Perseus%3Atext%3A1999.01.0132%3Acard%3D42 47ff.]</ref>։ Առասպելի նախնական տարբերակում տարան հիշատակվել է հունարեն ''πίθος'' «պիթոս» բառով, որը նշանակում է մեծ կավե աման, կարասի պես մի բան, որը թաղում էին հողում և դրա մեջ պահ էին տալիս ցորեն, գինի, յուղ, սակայն բառը հետագայում սխալ է թարգմանվել և սկսել կոչվել արկղ։
 
Ժամանակակից շրջանում այն թևավոր խոսքի արժեք է ստացել, նշանակում է «մեծ ու անսպասելի տհաճությունների ցանկացած աղբյուր»<ref>''Chambers Dictionary'', 1998</ref>, «փորձանքների, դժբախտությունների աղբյուր»<ref>[http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=64&query=%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB+%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2 Պետրոս Սարգսի Բեդիրյան. Հայերեն դարձվածքների ընդարձակ բացատրական բառարան, ԵՊՀ հրատարակչություն, Երևան, 2011։]</ref>, «արտաքին փայլի և գեղեցկության տակ թաքցնել բազմաթիվ անախորժություններ»<ref>[http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=55&query=%D5%BA%D5%A1%D5%B6%D5%A4%D5%B8%D6%80%D5%A1%D5%B5%D5%AB+%D5%A1%D6%80%D5%AF%D5%B2 Աշոտ Մուրադի Սուքիասյան և Սերգեյ Աշոտի Գալստյան. Հայոց լեզվի դարձվածաբանական բառարան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1975։]</ref> կամ «նվեր, որը թվում է արժեքավոր, սակայն իրականում անիծված է»<ref>''Brewer’s Concise Dictionary of Phrase and Fable'', 1992</ref>։ Կա նաև «Պանդորայի արկղը բացել» արտահայտությունը, որը նշանակում է «փորձանքների, դժբախտությունների սկիզբ տալ, պատճառ դառնալ»։ Ճակատագրական տարայի ավելի ուշ նկարագրությունները տարատեսակ են, ընդ որում առասպելի որոշ գրական և գեղարվեստական մշակումներում կենտրոնանում են ավելի շատ իդիոմատիկ արկղի, քան թե հենց Պանդորայի վրա։