«Անգլո-իսպանական պատերազմ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 32.
Պորտուգալական ժառանգության ճգնաժամը 1580 թվականին դառնում է անգլո-իսպանական հակասությունների նոր թատերաբեմ։ Այդ տարում [[Եղիսաբեթ I|Եղիսաբեթ թագուհին]] սկսում է աջակցել Անտոնիու I-ին, որը պայքարում էր «Պորտուգալիայի թագավոր» տիտղոսը կրող [[Իսպանիայի թագավորների ցանկ|Իսպանիայի միապետ]] [[Ֆիլիպ II Հաբսբուրգ|Ֆիլիպ II-ի]] դեմ։ Ի պատասխան սրա՝ Ֆիլիպն իր զորակցությունն է հայտնում Եղիսաբեթի կրոնական ռեֆորմերի դեմ պայքարող իռլանդացի անջատողական ապստամբներին։ 1584 թվականին Ֆիլիպ II-ը Ֆրանսիայի Կաթոլիկ լիգայի («Սրբազան լիգա») հետ կնքում է Ժոինվիլիի պայմանագիրը, որով կողմերը դաշնակցային պարտավորություններ էին ձեռք բերում միմյանց նկատմամբ։
 
Փորձելով հակառակորդին դուրս մղել [[Հյուսիսային ծով|Հյուսիսծովյան ավազանից]]՝ Անգլիան սկսում է գաղտնի կերպով աջակցել Հոլանդիայի բողոքական միավորումներին, ովքեր պայքարում էին Իսպանական կայսրությունից անկախանալու համար։ 1584 թվականին սպանվում է Նիդերլանդական հեղափոխության առաջամարտիկ, Օրանի արքայազն [[Վիլհելմ I Օրանացի|Վիլհելմ I Օրանացին]]։ Հոլանդացիների հերթական ձախողումը լինում է հաջորդ տարի՝ 1585 թվականին, իսպանացիների կողմից [[Անտվերպեն|Անտվերպենի]] գրավումը՝ Պարմայի դուքս Ալեքսանդր Ֆարնեսեի գլխավորությամբ։ Այսպիսով, հոլանդացի ապստամբները ստիպված են լինում օգնություն խնդրել [[Լոնդոն|Լոնդոնից]]։ Եղիսաբեթը քաջ գիտակցում էր, որ Նիդերլանդական հեղափոխության պարտությունից հետո Իսպանիան կարող էր լուրջ վտանգ հանդիսանալ նաև [[Բրիտանական կղզիներ|Բրիտանական կղզիների]] համար, ուստի համաձայնություն է տալիս հոլանդացի ապստամբներին։ Վերջիններիս միջև կնքվում է Նոնսաչի պայմանագիրը, որով Անգլիան ինքնահռչակ Հոլանդական թագավորությանըհանրապետությունը պարտավորվում է տրամադրել հետևակային և հեծյալ զորքեր, ինչպես նաև դոտացիաներ։ Այսուհանդերձ, Անգլիան հրաժարվում էր Նիդերլանդները ճանաչել որպես [[Սուվերենություն|ինքնիշխան սուբյեկտ]]։ Հոլանդացիներն իրենց հերթին արտոնում էին անգլիական կայազորների կայանումը [[Նիդերլանդներ|Ցածրահողերում]]՝ [[Բրիլե|Բրիլեում]], [[Վլիսինգեն|Վլիսինգենում]] և ևս երկու այլ քաղաքներում։ Այս քայլը Իսպանիայի կայսերական արքունիքի և անձնապես [[Ֆիլիպ II Հաբսբուրգ|Ֆիլիպ II Հաբսբուրգի]] կողմից դիտարկվում է որպես պատերազմի բացահայտ հայտարարություն։
 
== Պատերազմի սանձազերծում և սկզբնամաս ==
Անգլո-իսպանական պատերազմը սանձազերծվում է 1585 թվականին՝ իսպանական նավահանգիստներում անգլիական առրտրանին նավերի գրավման հետևանքով։ Ի պատասխան Իսպանիայի ցուցաբերած ագրեսիայի՝ Անգլիական գաղտնի խորհուրդը Դրեյքի գլխավորած նավատորմին լիազորում է արշավանք իրականացնել Նոր Իսպանիայի Նյուֆաունդլենդ և Լաբրադոր երկրամասերի ձկնորսական արդյունաբերության դեմ։ Արշավանքը նշանավորվում է հաջողությամբ, որի արդյունքում Անգլիայի թագավորությունը ձեռք է բերում իր առաջին կախյալ տարածքները Նոր աշխարհում՝ Ամերիկայում։ Օգոստոս ամսին Անգլիան միանում է Ութսունամյա պատերազմի ռազմական գործողություններին՝ ի զորակցություն Իսպանիայից իր անկախությունը հռչակած Միացյալ պրովինցիաների հանրապետության։
 
Աշնան սկզբին Եղիսաբեթ թագուհին Ֆրենսիս Դրեյքի արշավախմբին հրամայում է հարձակվել Ամերիկայի իսպանական գաղութների վրա։ Հոկտեմբերին Դրեյքի արշավախումբը՝ «Թագ»-ի հովանավորչության ներքո նավարկում է Կարիբյան ծովի կղզիներ (Իսպանական արևմտահնդկական գաղութներ) և հունվարին գրավում և թալանում Սանտո Դոմինգոն։ Հաջորդ ամիս նույն ճակատագրին է արժանանում Կարտագենա դե Ինդիասը, որից հետո անգլիացիները ճանապարհ են բռնում դեպի հյուսիս՝ Ֆլորիդա։ Ձախողումների մասին նորությունները շատ բուռն արձագանք են գտնում Իսպանիայում․ Ֆիլիպ II-ը նախապատրաստում է իսպանական բանակը դեպի Բրիտանական կղզիներ արշավանքի համար։
 
=== Նիդերլանդական հեղափոխությունը ===
[[Պատկեր:1590s.png|մինի|235x235փքս|Իսպանական Ցածրահողերը Նիդերլանդական հեղափոխության տարիներին՝ 1590 թվականին։{{legend|orange|Հոլանդական միացյալ պրովինցիաների հանրապետության տարածքը}}]]