«Արմեն Հյուսնունց»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 16.
 
== Կենսագրություն ==
Արմեն Հյուսնունցը ծնվել է 1966 թվականի դեկտեմբերի 28-ին Երևանում։ Ավարտել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի և այնուհետև սաքսոֆոնի բաժինները, և 1984 թ.-ին ընդունվել [[Երևանի պետական կոնսերվատորիա]]յի սաքսոֆոնի դասարան։ 1985-1987 թթ. ծառայել է խորհրդային բանակում, որտեղ նվագել է Մոսկվայի Պատվոպահակախմբի զինվորական նվագախմբում։ Ծառայության ավարտից հետո, 1987 թվականին սկսել է դասավանդել Երևանի թիվ 17 երաժշտական դպրոցում։ 1988 թվականին միացել է Արտաշես Քարտալյանի ջազ-տրիոյին՝ վերածվելով ջազ-քառյակի, իսկ 1988-1989 թվականներին նվագել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբում՝ [[Կոնստանտին Օրբելյան]]ի ղեկավարությամբ։ 1991-1993 թվականներին նվագել է [[Հայաստանի Հանրային հեռուստատեսություն|Հայաստանի պետական հեռուստառադիոյի]] էստրադային սիմֆոնիկ նվագախմբում որպես սաքսոֆոնահար։ 1992-2004 թվականներին Հյուսնունցը համագործակցում է Հայաստանի Պետական Ֆիլհարմոնիկ Նվագախմբի հետ, որպես հրավիրյալ սաքսոֆոնահար։ 1996 թ. Խաչիկ Սահակյանի հետ համատեղ ձայնագրում է «Երգեր առանց խոսքերի» գործիքային ալբոմը, որից հետո երաժիշտները հիմնում են էթնո-ջազային «[[Time Report]]» խումբը, որը մեծ ճանաչում է ստանում։ 1997-2005 աշխատել է վերաբացված Հայաստանի պետական ջազ-նվագախմբում որպես սաքսոֆոնահար, մենակատար և գեղարվեստականերաժշտական ղեկավար։ 1998 թ. [[Արտո Թունջբոյաջյան]]ի հրավերով միանում է նորաստեղծ «[[Armenian Navy Band]]» խմբին, որի կազմով մասնակցում է բազում հյուրախաղերի և ձայնագրությունների։ 2000 թվականին հիմնադրում է «ArtaSax» սաքսոֆոնային քառյակը<ref>[http://armjazz.net/usnunts_int.html Armjazz.net - interview]{{ref-ru}}</ref>: Արմեն Հյուսնունցը մասնակցել է բազում միջազգային փառատոների, համերգներով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Մերձավոր Արևելքում։ Համագործակցել է հայտնի երաժիշտների հետ, որոնցից են՝ Ռիչարդ Բոնա, Ադրիան Ֆերոու, [[Արմեն Դոնելյան]], [[Վարդան Օվսեփյան]], [[Արտյոմ Մանուկյան]], Ջո Զավինուլը, Եվգենի Լեբեդև և LRK տրիո, Լարս Դանիելսոն, [[Authentic light orchestra]] և այլն։ 2010 թվականին ստանձնել է Հայաստանի պետական ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը։
 
== Սկավառակագրություն ==