«Արևմտահայերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 24.
 
==== Կապ ====
Արևելահայերենի ու արևմտահայերենի [[կապ]]երի տարբերությունը բառային է և ոչ խոսքիմաստային։ Պարզապես արևմտահայերենն ունի կապեր, որոնք բացակայում են արևելահայերենում, ինչպես օրինակ՝ '''ասդին, անդին, ետք, քով, վասն, ի գին, ի սէր, ի տրիտուր''' և այլն։ Մի քանի կապեր տարբերվում են արևելահայերենի հրենց համարժեքներից գրաբարյան ձևերին տրվող նախապատվությամբ կամ արևմտահայերենին բնորոշ հոլովման առանձնահատություններով, ինչպես օրինակ՝ '''ձեռամբ, միջովաւմիջոցվաւ, պատճառաւ, կողմէ (կողմանէ), պահուն, սկսեալ, սիրույն, բաղդատմամբ''' և այլն։
 
'''Մէջ''' ետադրությունը արևմտահայերենում, ի տարբերություն արևելահայերենի, հոլովվելիս չի ենթարկվում '''է'''-ի ընդհանրական հնչյունափոխության. ''մէջ-մէջի-մէջէ(ն)-մէջով'', փոխանակ արևելահայերենի ''մեջ-միջի-միջից-միջով'' հարացույցային ձևերի։
 
Հոլովառությամբ ևս կապերը նույնական են. միակ տարբերությունը ի հայտ է գալիս '''դէպի, մինչև''' ուղղության կապերի՝ անձնական դերանուններիառաջինդերանունների առաջին և երկրորդ դեմքերի հետ գործածվելիս, քանի որ արևմտահայերենում անձնական դերանունները տրականի համար ունեն առանձին ձևեր, առաջանում է արևելահայերենի համեմատ տարբերակված գործածություն գոյականների ու դերանունների հետ, ուր հիշյալ դերանունների տրականի ու հայցականի ձևերը չունեն ձևային տարբերակվածություն։
 
==== Շաղկապ ====