«Զազա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 43.
== Հավատքը ==
Զազաների մեծամասնությունը [[մուսուլման-ալավի]] է, փոքրամասնությունը՝ [[մուսուլման-սուննի]]։
 
=== Հայ-զազայական առնչությունները ===
Դերսիմում և շրջակայքում հայ-ալևիական կամ հայերի և զազաների միջև առնչությունների պատմությունը շատ հետաքրքիր է, միևնույն ժամանակ սպառիչ ուսումնասիրությունից բավական հեռու։ Դեռևս մինչև 18-րդ դարի սկզբները Դերսիմն ունեցել է հայկական հոծ բնակչություն, սակայն այդ շրջանից սկսած՝ քրդական տարբեր ցեղերը Օսմանյան կառավարության դրդմամբ կամ խրախուսմամբ սկսել են զավթել հայերի համայնքային ու եկեղեցապատկան հողերը։ 19-րդ դարում արդեն հայերի մի զգալի մասը սկսում է հեռանալ Դերսիմից, իսկ մի զգալի հատված էլ սկսում է կամ սուննիականություն ընդունելով քրդանալ, կամ ալևիականություն ընդունելով՝ ընդգրկվել ալևի զազաների տոհմացեղային (աշիրեթական) համակարգերում։ Ի վերջո, արդեն 20-րդ դարի սկզբին բավական մեծ հայկական ծագմամբ կամ հայկական մշակութային-կենցաղային լայն ազդեցության կրող զազա-ալևիական մի շերտ կար, որի ներսում հաճախ դժվար էր զանազանել զուտ հայկականը և զուտ զազա-ալևիականը․ հայտնի է, օրինակ, որ Դերսիմի որոշ հայկական եկեղեցիներ ու այլ սրբավայրեր հավասարաչափ սրբազան էին նաև ալևիների համար։
 
Հայ-զազա (ալևի) առնչությունների պատմության մեջ թերևս ամենաակնառու դրվագը Հայոց ցեղասպանության ընթացքում դերսիմցի ալևիների կողմից բազմահազար հայերի ապաստան տրամադրելն էր, որոնք ևս կարճ ժամանակում կամա-ակամա ներառվեցին ալևիական ինքնության համակարգում․ փաստորեն Ցեղասպանությունից հետո ալևիացած հայերի (տարբեր գնահատականներով՝ ավելի քան քսան հազար հոգի) շերտը գումարվեց մինչև այդ արդեն ալևիացած հայերի շերտին։ Սակայն ալևիների ընդհանուր կազմում դրանց տեսակարար կշիռը պետք չէ գերագնահատել։ Այնուամենայնիվ, Դերսիմի հինավուրց բնիկների՝ հայերի որոշ շառավիղներ, որոնք զազաների բարեկամական հարևանությամբ կարողացան պահպանել իրենց գոյությունը, մեր օրերում արդեն հայկական ինքնության վերահաստատման ուղին են բռնել՝ 2010 թ․ ստեղծելով Դերսիմի հայերի միությունը։
 
== Հայտնի զազաներ ==
* [[Սաիդ Ռիզա]] - Դերսիմի քրդերի ապստամբության առաջնորդը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Զազա» էջից