«Ֆրենկ Սինատրա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 10.
 
Սինատրան նաև հաջողակ կինոդերասան էր։ [[1953]] թվականին նա ներկայացվել է [[Օսկար]] մրցանակի Լավագույն դերասան անվանակարգում՝ "Ոսկե թևերով տղամարդը" [[ֆիլմ]]ի համար։ Սինատրան որպես գլխավոր դերակատար հանդես է եկել "Բարձր հասարակություն", "Փոլ Ջոյ", "Քաղաքի մասին", "Այսուհետև և դարեդար" ֆիլմերում։ Նա բազմիցս եղել է նաև [[Գրեմի]]ի մրցանակակիր։
 
<br />
 
== Կենսագրություն ==
 
=== Երիտասարդություն ===
Ֆրենսիս Ալբերտ Սինատրան լույս աշխարհ է եկել Հոբոկենում՝ Մոնրո-սթրիթ փողոցի բազմաբնակարան շենքի երկրորդ հարկում, 1915 թվականի դեկտեմբերի 12-ին{{sfn|Turner|2004|p=4}}: Նրա վրա մնացել են սպիներ՝ բժշկի օգտագործած պինցետի պատճառով, որը ամբողջ կյանքում չի անհետացել{{sfn|Turner|2004|p=4}}: Նման ծանր ծննդաբերության պատճառը կարող էր լինել երեխայի արտասովոր քաշը՝ գրեթե վեց կիլոգրամ:
 
Նրա հայրը Մարտին Սինատրան է, իսկ մայրը՝ Դոլլին{{sfn|Turner|2004|p=4}}: Նրանք [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ|ԱՄՆ]] ներգաղթել են [[Իտալիա|Իտալիայից]], հայրը՝ [[Սիցիլիա|Սիցիլիայից]], մայրը՝ [[Ջենովա|Ջենովայից]]{{sfn|Turner|2004|p=4}}: Որդու ծնվելուց հետո Մարտինը խնդիրներ ունեցավ, նա փորձում էր գտնել մշտական աշխատանք, այդ իսկ պատճառով նա սկսում է մասնակցել բռնցքամարտի մարտերին, որտեղ արագ դառնում է սիրելի մարտիկ{{sfn|Turner|2004|p=4}}: Կինը տան գլխավորն էր, նա շատ խիստ էր, դինամիկ կին էր, ընտանիքը սիրող, սակայն ավելի շատ զբաղվում էր սոցիալական և քաղաքական գործերով, քան ընտանեկան{{sfn|Turner|2004|p=4}}: Աշխատավայրում ունեցած տարբեր պարտավորությունների պատճառով նա հաճախ Ֆրենկին թողնում էր տատիկի հետ։
 
1917 թվականի գարնանը Ամրիկայում սկսվեց պատերազմ{{sfn|Turner|2004|p=5}}: Մարտինը զինվորական ծառայության համար մեծ էր, դրա համար նա շարունակում էր իր աշխատանքը, իսկ ավելի ուշ սկսում է աշխատել Հաբոկենի հրշեջ դեպարտամենտում{{sfn|Turner|2004|p=5}}: Պատերազմի ավարտից հետո Դոլլին զբաղվում էր ներգաղթյալների գործով, իսկ որդուն թողնում էր տատիկի կամ հորաքրոջ մոտ{{sfn|Turner|2004|p=5}}: Մայրը հաճախ էր որդուն թողնում հրեա հարևանուհի տիկին Գոլդենի մոտ, ում հետ շփումից ստացած լավ տպավորությունների շնորհիվ ավելի մեծ տարիքում Ֆրենկը աջակցել է հրեաներին և Իսրայելին<ref>{{Cite web|url=http://evreimir.com/109550/mezuza-frenka-sinatry/|title=Мезуза Фрэнка Синатры|date=2015-11-19|work=Еврейский Мир|accessdate=2016-03-27}}</ref>: Իր հասակակիցների համեմատ՝ երկու տարեկան Ֆրենկը դանդաղ էր մեծանում{{sfn|Turner|2004|p=5}}:
 
Դեռ մանկուց նրան երաժշտությունը հետաքրքրում էր և 13 տարեկանից [[Ուկուլելե|ուկուլելեի]] շնորհիվ նա վաստակել է երաժշտական ուղղվածություն: 1931 թվականին նրան հանում են դպրոցից՝ «Վատ վարքագծի» պատճառով: Արդյունքում նա կրթություն չի ստանում, այդ թվում նաև երաժշտական: Նա լսողությամբ էր երգում, իսկ նոտաները այդպես էլ չի սովորել:
 
1932 թվականից Սինատրան հաճախ հանդես էր գալիս ռադիոյում, իսկ երբ 1933 թվականին Ջերսի Սիթիում համերգի ժամանակ նա տեսնում է Բինգ Քրոսբիին՝ իր կուռքին, ընտրում է երգչի մասնագիտությունը: Բացի այդ, նա 1930-ականների [[Մեծ ճգնաժամ|մեծ ճգնաժամին]] աշխատել է նաև տեղի մարզական թերթի լրագրող, այն բանից հետո, երբ առանց դիպլոմի հեռացել է բուհից: Կինոն նրան մեծ հետաքրքրություն էր բերում, նրա սիրելի դերասանը եղել է [[Էդվարդ Գ. Ռոբինսոն|Էդվարդ Գ. Ռոբինսոնը]], ով նկարահանվել է գանգստերների մասին ֆիլմերում:
 
=== Փառքի ուղին ===
''The Hoboken Four'' խմբում 1935 թվականին Սինատրան հաղթել է այդ ժամանակվա հայտնի ռադիոշոու Major Bowes Amateur Hour («մայոր Բոուզի Սիրողական ժամը») երիտասարդ տաղանդների մրցույթում և որոշ ժամանակ անց նրանց հետ գնացել է իր առաջին ազգային շրջագայության: Դրանից հետո 1937 թվականից նա 18 ամիս աշխատել է [[Նյու Ջերսի|Նյու Ջերսիում]] գտնվող երաժշտական ռեստորանում՝ որպես շոումեն, որտեղ հանդես էին գալիս այնպիսի աստղեր, ինչպիսիք են, օրինակ՝ Քոլ Պորտերը: Ռադիոյում աշխատելու հետ մեկտեղ նա հիմք էր դնում իր մասնագիտական կարիերային:
 
Սինատրայի կարիերայի թռիչքին խթան է հանդիսացել 1939-1942 թվականներին շեփորահար Հարի Ջեյմսի և թրոմբոնահար Թոմի Դորսիի Հայտնի սվինգային ջազ նվագախմբի աշխատանքը: Նա Դորսիի հետ ցմահ պայմանագիր է կնքում, որի համաձայն նրա եկամուտների 43 տոկոսը պետք է անցնի Դորսիին։ Հետագայում պայմանագիրը խզվել է։ Ըստ մի տարբերակի՝ երիտասարդ երգչին դա անել օգնում է մաֆիան: Այդ դրվագը նկարագրվել է [[Կնքահայրը (վեպ)|Կնքահայրը]] վեպում, որտեղ մի հերոսի՝ երգիչ Ջոնի Ֆոնտեյնի կերպարը Սինատրայի նկարագրումն է: Սակայն վարկածը հերքել է հենց Դորսին: Ավելի համոզիչ է այն վարկածը, որ Սինատրայի գործակալության ազդեցիկ փաստաբանները պայմանագիր են գնել Դորսիից:
 
1942 թվականին երգչին հրավիրում են ելույթ ունենալ [[Նյու Յորք|Նյու Յորքի]] «Պարամաունտ» կինոթատրոնում կայանալիք սուրբծննդյան համերգին, որտեղ նրան տեսնում է գործակալ Ջորջ Էվանսը, ով երգչին երկու շաբաթում աստղ է դարձնում՝ դեռահաս աղջիկների սիրելին:
 
1946 թվականին լույս է տեսնում առաջին ալբոմը՝ ''The Voice Of Frank Sinatra: Հենց The Voice Of Frank Sinatra'' ալբոմը դարձել է նոր ստանդարտներին համապատասխանող առաջին էստրադային ալբոմը:
 
1940-ական թվականների վերջին Սինատրայի մոտ սկսվել է ժանրի ստեղծագործական ճգնաժամ, որը համընկել Է դերասանուհի [[Ավա Գարդներ|Ավա Գարդների]] հետ բուռն սիրավեպի հետ։
 
1949 թվականը նրա կարիերայի համար ծանր ժամանակ է լինում՝ նրան հեռացնում են ռադիոյից, իսկ կես տար հետո Նյու Յորքում կայանալիք հգամերգի պլանները խստորեն խախտվում են, Նենսսին ամուսնալուծվում է, իսկ Գարդների հետ ունեցած սիրավեպը վեր է ածվում աղմկահարույց սկանդալի: 1950 թվականին [[Մետրո-Գոլդուին-Մայեր]] ընկերության հետ կապը խզվում է, իսկ նոր գործակալ ''MCA Records-''ը նույնպես հրաժարվում է Սինատրայից: Ֆրենկը մշտապես ենթարկվել է լրատվամիջոցների կողմից հարձակումների և հալածանքների, հիմնականում [[Ավա Գարդներ|Ավա Գարդների]] հետ նրա սիրավեպի, ինչպես նաև կոմունիստների հանդեպ նրա համակրանքի կասկածանքով (հրեաների և աֆրոամերիկացիների իրավունքների պաշտպանության նրա ակտիվ գործունեության պատճառով): 34 տարեկանում Ֆրենկը համարվում էր «անցյալի մարդ»: Նրա կարիերան հիմնովին քանդվել էր, բայց դա նրան չէր հուզում, նա իր ամբողջ ուշադրությունը կենտրոնացրել էր Գարդներին:
 
1951 թվականին Սինատրան կորցնում է ձայնը՝ ուժեղ սառչելուց հետո: 1952 թվականին Columbia Records-ի հետ կապը ավարտվում է: Ստուդիայի նոր ղեկավար [[Միթչ Միլլերը]], ում հետ Սինատրան հարաբերություններ չի ունեցել, չի երկարաձգել նրա հետ պայմանագիրը: Դժբախտությունն այնքան անսպասելի ու ծանր էր, որ երգիչը պատրաստվում էր ինքնասպան լինել։
 
=== Վերադարձ դեպի ակտիվ գործունեություն և Օսկար մրցանակ ===
Ձայնի հետ կապված խնդիրները եղել են ժամանակավոր, իսկ երբ ձայնը վերականգնվել է նա ամեն ինչ սկսել է նորից: Լաս Վեգասի խաղատներում 1952 թվականի Սինատրայի համերգները հավաքում են մեծ հաջողություններ: 1953 թվականին նա համաձայնագիր է կնքում [[Capitol Records]]-ի հետ, որտեղ նրան նոր դիրիժոր են տալիս՝ Նելսոն Ռիդդլին: Շնորհիվ նրանց հետ համագործակցության՝ Սինատրային հաջողվում է փոխել իր ռեպերտուարն ու իմիջը: 1954 թվականին լույս են տեսնում ''Songs for Young Lovers'' և ''Swing Easy!'' ալբոմները: Հաջորդ [[In the Wee Small Hours]] ալբոմը դառնում է առաջին երաժշտական կոնցեպտուալ ալբոմը, որտեղ շապիկը, երգացանկը և իրենց հաջորդականությունը կապված են միևնուն թեմայի հետ և ձայնագրված են հատուկ այս ալբոմի համար: Բացի այդ, ալբոմն առաջին էստրադային ալբոմն է, որը լույս է տեսել 12 դյույմ չափի գրամոֆոնի սկավառակի վրա (նախկինում այդ ձևաչափը օգտագործվել է բացառապես դասական երաժշտության համար): Ոչ պակաս հաջողակ և ալբոմներից են a Swingin' Affair!, Where Are You?, A Jolly Christmas From Frank Sinatra (1957), Come Fly With Me, Only The Lonely (1958), Come Dance With Me! (1959), ''Nice’n’Eas''y (1960) և այլն:
 
1953 թվականին նա նկարահանվել է «Այսուհետև և հավիտյանս հավիտենից» ֆիլմում, ստանում է օսկար մրցանակ՝ երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում: Դրանից հետո հոլիվուդյան պրոդյուսերները առաջարկում են նորից նկարահանվել իրենց ֆիլմներում:
 
Նա վերսկսում է ռադիոհաղորդավարի հաջողված կարիերան, վարում է ''NBS Radio-''ում շոու, որը ձեռք է բերում մեծ լսարան:
 
Նա նկարահնվել է «<nowiki/>[[Ոսկի ձեռքով մարդը]]<nowiki/>» (1955), «<nowiki/>[[Ջոուիի ընկերը]]<nowiki/>» (1957), «<nowiki/>[[Օուշենի 11 ընկերները]]<nowiki/>» (1960), «<nowiki/>[[Մանջուրական թեկնածու]]<nowiki/>» (1962), «Դետեկտիվ» (1968):
 
High Hopes-ը՝ Սինատրայի հիթը, 1959 թվականին ազգային հիթ-շքերթում մնում է 17 շաբաթ՝ ավելի երկար, քան երգչի ցանկացած այլ ստեղծագործություն։
 
1950-ական թվականների վերջին Լաս Վեգասում հանդես է եկել այնպիսի էստրադային աստղերի հետ, ինչպիսիք են՝ [[Սեմի Դևիս (կրտսեր)|Սեմի Դևիսը,]] [[Դին Մարտին|Դին Մարտինը]], Ջո Բիշոպը, Թիթեր Լոուֆորդը: Նրանց խումբը հայտնի է Rat Pack անվանումո,որը աշխատել է նախագահ Ջոն Քենեդու հետ:
 
1969 թվականի մարտին նա ձայնագրել է A Man Alone ալբոմը, որը երգերը գրվել են հատուկ ամերիկացի պոետ Ռոդ Մաքանինի համար, ով Սինատրայի երկպագուն էր:
 
=== Բեմից հեռանալը, վերջին տարիներ և մահ ===
1971 թվականին [[Հոլիվուդ|Հոլիվուդում]] կայացած բարեգործական համերգի ժամանակ Սինատրան հայտարարել է երգչի կարիերան ավարտելու մասին։ Սակայն 1973 թվականի ամռանը Ֆրենկը ձայնագրում է Ol' Blue Eyes Is Back նոր ալբոմը՝ Դոն Կոստի և Գորդոն Ջենկինսի գործիքավորմամբ։ Ալբոմը 13-րդ հորիզոնականում է հայտնվում Cashbox հիթ-շքերթում՝ 7-րդ հորիզոնականում, և ստանում է RIAA ոսկե կարգավիճակ (ավելի քան 500 հազար վաճառված պատճեն)։ 1974 թվականից Սինատրան շարունակել է համերգային գործունեությունը։
 
1979 թվականին նա ձայնագրում է իր ամենահայտնի գործերից մեկը՝ ''[[New York, New York]]:''
 
1984 թվականի գարնանը ձայնագրում է իր ''L.A. Is My Lady'' ալբոմը: Այս ալբոմի վրա կատարված աշխատանքները նկարահանվել են տեսահոլովակում և թողարկվել է Frank Sinatra: Portrait Of An Album անվանումով լազերային սկավառակի վրա։ Սինատրայի սեսիայից մեկում հանդիպում է [[Մայքլ Ջեքսոն|Մայքլ Ջեքսոնի]] հետ։
 
Ֆրենկ Սինատրայի վերջին բեմ դուրս գալը տեղի է ունեցել 1995 թվականի փետրվարի 25-ին, երբ նա հանդես է եկել [[Փալմ Սփրինգս (Կալիֆոռնիա)|Փալմ Սփրինգսի]] գոլֆի մրցաշարում:
 
1998 թվականի մայիսի 14-ին Լոս Անջելեսում 82 տարեկանում մահանում է [[Սրտամկանի ինֆարկտ|սրտամկանի ինֆարկտից]]: Հուղարկավորման արարողոթյունը վարել է կարդինալ Ռոջեր Մախոնին: Քաղաքացիական հոգեհանգիստը տեղի է ունեցել Բեվերլի Հիլզի-ի Good Shepherd կաթոլիկ եկեղեցում:
 
Սինատրան թաղված է իր մոր և հոր կողքին՝ ''Desert Memorial Park'' գերեզմանատանը<ref>[http://articles.cnn.com/1998-05-20/entertainment/9805_20_sinatra.funeral.early_1_anthony-martin-sinatra-desert-memorial-park-casket?_s=PM:SHOWBIZ cnn.com Hollywood bids Sinatra last farewell] {{Wayback|url=http://articles.cnn.com/1998-05-20/entertainment/9805_20_sinatra.funeral.early_1_anthony-martin-sinatra-desert-memorial-park-casket?_s=PM:SHOWBIZ|date=20120120155915}}{{ref-en}}</ref>: Տապանաքարի վրա մակագրված է՝ «Լավագույնը առջևում է» ({{lang-en|The Best Is Yet to Come}})<ref>[http://www.findagrave.com/cgi-bin/fg.cgi?page=gr&GRid=2953 Find A Grave Memorial. Frank Sinatra]{{ref-en}}</ref>:
 
== Անձանական կյանք ==
1938 թվականին Սինատրան ձերբակալվել է ամուսնացած կնոջ հետ կապի համար (1930-ական թվականների Ամերիկայում դա համարվում էր քրեական հանցագործություն)։ Կարիերան մազից էր կախված: Նա խուսափում է քրեական պատժից:
 
1939 թվականին ամուսնանում է իր առաջին սիրու՝ Նենսի Բարբատոյի հետ: 1940 թվականին ծնվում է [[Նենսի Սինատրա|Նենսի Սինատրան]], ով հետագայում դառնում է հայտնի երգչուհի: 1944 թվականին նրան հաջորդում է [[Ֆրենկ Սինատրա (կրտսեր)|Ֆրենկ Սինատրա կրտսերը]] (1944—2016<ref>[http://lenta.ru/news/2016/03/17/sinatrajr/ Умер сын Фрэнка Синатры: Музыка: Культура: Lenta.ru<!-- Заголовок добавлен ботом -->]</ref>), 1988—1995 թվականներին եղել է հոր նվագախմբի ղեկավարը, իսկ Թինա Սինատրան աշխատել է կինոպրյոդուսեր: Նրանց մայրը կյանքից հեռացել է 102 տարեկան հասակում՝ 2018 թվականի հուլիսի 13-ին<ref>{{Cite news|title=Умерла первая жена Фрэнка Синатры: Нэнси Синатра скончалась на 102-ом году жизни|url=https://joinfo.ua/showbiz/1235140_Umerla-pervaya-zhena-Frenka-Sinatri-Nensi-Sinatra.html|work=Joinfo Новости|date=2018-07-14|accessdate=2018-07-18|language=ru}}</ref>:
 
1951 թվականին Սինատրան ամուսնացել է [[Ավա Գարդներ|Ավա Գարդների]] հետ, ումից ամուսնալուծվել է 6 տարի հետո:
 
Ըստ Էվա Բարտոկի՝ 1956 թվականին նա կարճ սիրավեպ է ունեցել Սինատրայի հետ, ով հանդիսացել է նրա աղջկա՝ Դիանայի, կենսաբանական հայրը:
 
1966 թվականին Սինատրան ամուսնացել է դերասանուհի [[Միա Ֆերրոու|Միա Ֆերրոուի]] հետ: Սինատրան եղել է 50 տարեկան, իսկ կինը՝ 21: Նրանք ամուսնալուծվել են 1968 թվականին:
 
1976 թվականին ամուսնացել է չորրորդ անգամ՝ նախկին պարուհի Բարբարա Մարկսի հետ, ում հետ մինչև կյանքի վերջ ապրել է: Ամուսնալալուց առաջ նա ընդունել է ամուսնու կրոնը՝ [[Կաթոլիկություն|կաթոլիկությունը]]: Ընկերներն ու հատկապես ընտանիքը նոր կնոջը սվիններով են ընդունել։ Բարբարան պահանջել է դադարեցնել եկեղեցական ամուսնությունը Նենսիի՝ առաջին կնոջ հետ և ահամաձայն կաթոլիկության կանոնների՝ նրա երեխաները դարձել են անօրինական: Երբ Սինատրան մահանում է, նա այդ մասին երեխաներին չի հայտնում, որպեսզի չգան և իրենց հորը հրաժեշտ չտան:
 
== Արձան ==
2008 թվականի մայիսի 13-ին Լաս Վեգասում, Նյու Յորքում, Նյու Ջերսիում վաճառքի է հանվել Սինատրայի դիմանկարով նոր [[փոստային նամականիշ]]: Նամականիշի թողարկումը նվիրված է մեծ երգչի մահվան 10-ամյակին: [[Մանհեթեն|Մանհեթենում]] թողարկման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Ֆրենկ Սինատրայի երեխաները, նրա ընկերները, բարեկամներն ու նրա ստեղծագործության երկրպագուները:
 
== Ֆիլմագրություն ==
{| class="wikitable sortable"
!Տարեթիվ
!Տեսակ
!Հայերեն անվանում
!Բնագիր անվանում
!Դեր
|-
| rowspan="" |1941
|Լաս Վեգասի գիշերները
|''Las Vegas Nights''
|Իր դերում
|-
| rowspan="" |1942
|Նավի վրա
|''Ship Ahoy''
|Իր դերում
|-
| rowspan="" |1943
|Բևերլիի հետ զարթնելը
|''Reveille with Beverly''
|Իր դերում
|-
| rowspan="" |1943
|Բարձր և բարձր
|''Higher and Higher''
|Ֆրենկ
|-
|1944
|
|—
|''The Shining Future''
|Իր դերում
|-
|1944
|
|—
|''The Road to Victory''
|Իր դերում
|-
| rowspan="" |1944
|<small>ֆ</small>
|Քայլիր ուրախ
|''Step Lively''
|Գլեն Ռասսել
|-
| rowspan="" |1945
|Բարձրացնել խարիսխը
|''Anchors Aweigh''
|Կլարենս Դուլիթլ
|-
| rowspan="" |1946
|Մինչ ամպերը լողում են
|''Till Clouds Roll By''
|Իր դերում
|-
| rowspan="" |1947
|Դա տեղի է ունեցել Բրուկլինում
|''It Happened in Brooklyn''
|Դենի Ուիբսոն մոլլեր
|-
| rowspan="" |1948
|Զանգի հրաշքը
|''The Miracle of the Bells''
|հայր Պոլ
|-
| rowspan="" |1948
|Համբույր ավազակին
|''The Kissing Bandit''
|Ռիկարդո
|-
| rowspan="" |1949
|Վերցրու ինձ քեզ հետ բեյսբոլի
|''Take Me Out to the Ball Game''
|Դենիս Ռայան
|-
| rowspan="" |1949
|Պաշտոնանկություն քաղաքում
|''On the Town''
|Չիպ
|-
| rowspan="" |1951
|Կրկնակի դինամիտ
|''Double Dynamite''
|Ջոնի Դալթոն
|-
| rowspan="" |1952
|Ծանոթացեք՝ Դեննի Ուիլսոն
|''Meet Danny Wilson''
|Դենի Ուիլսոն
|-
| rowspan="" |1953
|Այսուհետև և հավիտյանս հավիտենից
|''From Here to Eternity''
|շարքային Անջելո Մաջիո
|-
|1954
|Կոմեդիայի ժամը Քոլգեյթից
|''The Colgate Comedy Hour''
|Հարի ԴԵյն
|-
| rowspan="" |1954
|Աղբյուրից երեք մետաղադրամ
|''Three Coins in the Fountain''
|երգիչ
|-
| rowspan="" |1954
|Չսպասված
|''Suddenly''
|Ջոն Բեյրոն
|-
| rowspan="" |1954
|Սա երիտասարդ սիրտ է
|''Young at Heart''
|Բարնի Սլոան
|-
| rowspan="" |1955
|Ոչ թե որպես օտար
|''Not as a Stranger''
|Ալֆրեդ Բուն
|-
|1955
|Պրոդյուսերական ցուցափեղկ
|''Producers’ Showcase''
|ռեժիսորի օգնական
|-
| rowspan="" |1955
|Տղաներ և տիկնիկներ
|''Guys and Dolls''
|Նեյտան Դետրոյթ
|-
| rowspan="" |1955
|Նուրբ ծուղակ
|''The Tender Trap''
|Չարլի Ռիդեր
|-
| rowspan="" |1955
|Ոսկի ձեռքով մարդը
|''The Man With the Golden Arm''
|Ֆրենկի Մակինե
|-
| rowspan="" |1956
|Հանդիպիր ինձ Լաս Վեգասում
|''Meet Me in Las Vegas''
|ավտոմատով մարդ
|-
| rowspan="" |1956
|Բարձրագույն հասարակություն
|''High Society''
|Մայք Կոննոր
|-
| rowspan="" |1956
|Ջոնի Կոնչո
|''Johnny Concho''
|Ջոնի Կոնչո/ Ջոնի Կոլինզ
|-
| rowspan="" |1956
|80 օր աշխարհի շուրջը
|''Around The World In 80 Days''
|պարերեկույթի դաշնակահար
|-
| rowspan="" |1957
|Հպարտություն և կիրք
|''The Pride and the Passion''
|ՄԻգել
|-
| rowspan="" |1957
|Ջոկեր
|''The Joker Is Wild''
|Ջո Լուիս
|-
| rowspan="" |1957
|Ըկեր Ջոյ
|''Pal Joey''
|Ջոյի Էվանս
|-
| rowspan="" |1958
|Թագավորները ճանապարհ են գնում
|''Kings Go Forth''
|Ավագ լեյտենանտ Սեյմ Լոգինս
|-
|1958
|Բարակ մարդ
|''The Thin Man''
|Հարևան
|-
| rowspan="" |1958
|Եվ նրանք վազեցին
|''Some Came Running''
|ԴԵյվ Հերշ
|-
| rowspan="" |1959
|Փոս է գլխին
|''A Hole in the Head''
|Թոնի Մանետա
|-
| rowspan="" |1959
|Երբեք այսքան քիչ չի եղել
|''Never So Few''
|կապիտան Ռեյնոլդս
|-
| rowspan="" |1960
|Կանկան
|''Can-can''
|Ֆրանսուա Դյուրնե
|-
| rowspan="" |1960
|Օուշենից 11 ընկեր
|''Ocean’s Eleven''
|Դենի Օուշեն
|-
| rowspan="" |1960
|Մեքսիկացին Հոլուվիդում
|''Pepe''
|Իր դերում
|-
| rowspan="" |1961
|4 ժամ սատան
|''The Devil at 4 O’Clock''
|Հարի
|-
| rowspan="" |1962
|Երեք սերժանտ
|''Sergeants 3''
|Առաջին սերժանտ Մարկ Մերի
|-
| rowspan="" |1962
|Հոնգկոնգի ճանապարհ
|''The Road to Hong Kong''
|Պլուտոնի բնակիչ
|-
| rowspan="" |1962
|Մանջուրական թեկնածու
|''The Manchurian Candidate''
|մայոր Բենեթ Մարկո
|-
| rowspan="" |1963
|Էդրիան Մեսենջերի ցուցակը
|''The List of Adrian Messenger''
|ցիգան
|-
| rowspan="" |1963
|Արի ու սրվակ քո եղջյուրին
|''Come Blow Your Horn''
|Ալան Բեյքեր
|-
| rowspan="" |1963
|Տեխասից չորսը
|''4 for Texas''
|Զակ Թոմաս
|-
| rowspan="" |1964
|Փարիզը,երբ այնտեղ շոգ է
|''Paris When It Sizzles''
|երգիչ
|-
| rowspan="" |1964
|Ռոբինը և 7 գանգստերները
|''Robin and the 7 Hoods''
|Ռոբբո
|-
| rowspan="" |1965
|Միայն քաջ
|''None But the Brave''
|դեղագործի ավագ օգնական
|-
| rowspan="" |1965
|Գնացք Ֆոն Ռայանա
|''Von Ryan’s Express''
|գնդապետ Ջոզեֆ Ռայան
|-
| rowspan="" |1965
|Հարսանիք ժայռերի վրա
|''Marriage on the Rocks''
|Դեն Էդվարդս
|-
| rowspan="" |1966
|Օսկար
|''The Oscar''
|Իր դերում
|-
| rowspan="" |1966
|հաղթահարել հսկա ստվերը
|''Cast a Giant Shadow''
|ՎԻնս Թոլմաջ
|-
| rowspan="" |1966
|Հարձակում «թագուհու վրա»
|''Assault on a Queen''
|Մարկ Բրիթեն
|-
| rowspan="" |1967
|Մերկ փախստական
|''The Naked Runner''
|Սեմ Լեյքեր
|-
| rowspan="" |1967
|Թոնի Ռոում
|''Tony Rome''
|Թոնի Ռոում
|-
| rowspan="" |1968
|Դետեկտիվ
|''The Detective''
|Ջո Լիլանդ
|-
| rowspan="" |1968
|<small>ֆ</small>
|Ցեմենտե աղջիկը
|''Lady in Cement''
|Թոնի Ռոում
|-
|1969
|—
|''Romeo und Julia ’70''
|Իր դերում
|-
| rowspan="" |1970
|Կեղտոտ Դինգուս Մագի
|''Dirty Dingus Magee''
|ԴԻնգուս Բիլլի Մագլի
|-
|1977
|<small>հս</small>
|Պայմանագիր Չերրի-սթրիթ
|''Contract on Cherry Street''
|տեսուչի տեղակալ Ֆրենկ Հովհաննես
|-
|1977—1978
|Խոխմա
|''Laugh-In''
|հյուր
|-
| rowspan="" |1980
|Առաջին մահկացու մեղքը
|''The First Deadly Sin''
|Էդվարդ Դելանի
|-
| rowspan="" |1984
|Մրցավազք «թնդանոթի կորիզ» 2
|''Cannonball Run 2''
|Իր դերում
|-
|1987
|Մասնավոր դետեկտիվ Մագնում
|''Magnum, P.I.''
|պաշտոնաթող ոստիկան Մայքլ Դոենին
|-
|1989
|Ո՞վ է այստեղ բոսսը
|''Who’s the Boss?''
|Իր դերում
|}
 
== Ալբոմներ ==
 
*
 
*
 
{{col-begin}}
{{col-2}}
* «[[My Way]]»
* «[[Blue Moon (песня)|Blue Moon]]»
* «[[Jingle Bells]]»
* «[[Let It Snow]]»
* «[[Strangers in the Night (песня)|Strangers in the Night]]»
* «[[Нью-Йорк, Нью-Йорк (музыкальная тема)|New York, New York]]»
* «[[It Was a Very Good Year]]»
* «[[Moon River]]»
* «[[The World We Knew (Over and Over)]]»
* «[[Fly Me to the Moon]]»
{{col-2}}
* «[[Somethin’ Stupid]]» <small>(дуэт с [[Синатра, Нэнси|Нэнси Синатрой]])</small>
* «[[I Won't Dance]]»
* «[[I’ve Got You Under My Skin]]»
* «[[America the Beautiful]]»
* «[[You Make Me Feel So Young]]»
* «[[Moonlight in Vermont]]»
* «[[My Kind of Town]]»
* «[[Love and Marriage]]»
* «[[That's Life]]»
* «[[I Get a Kick out of You]]»
* «[[Summer Wind]]»
{{col-end}} {{col-begin}}
{{col-2}}
* 1946 — The Voice Of Frank Sinatra
* 1948 — Christmas Songs By Sinatra
* 1949 — Frankly Sentimental
* 1950 — Songs By Sinatra
* 1951 — Swing And Dance With Frank Sinatra
* 1954 — Songs For Young Lovers
* 1954 — Swing Easy!
* [[1955 год в музыке|1955]] — [[In The Wee Small Hours]]
* [[1956 год в музыке|1956]] — [[Songs for Swingin' Lovers!]]
* 1956 — This Is Sinatra!
* 1957 — Close To You
* 1957 — A Swingin' Affair!
* 1957 — Where Are You
* 1957 — A Jolly Christmas From Frank Sinatra
* 1958 — Come Fly With Me
* 1958 — This Is Sinatra Volume 2
* 1958 — Sings For Only The Lonely (Only The Lonely)
* 1959 — Come Dance With Me!
* 1959 — Look To Your Heart
* 1959 — No One Cares
* 1960 — Nice 'N' Easy
* 1961 — All The Way
* 1961 — Sinatra’s Swingin' Session!!!
* 1961 — Ring-A-Ding-Ding!
* 1961 — Come Swing With Me!
* 1961 — Sinatra Swings (Swing Along With Me)
* 1961 — I Remember Tommy
* 1962 — Sinatra And Strings
* 1962 — Point Of No Return
* 1962 — Sinatra And Swingin' Brass
* 1962 — Sinatra Sings Of Love And Things
* 1962 — All Alone
* 1962 — Sinatra Sings Great Songs From Great Britain
* 1962 — Sinatra-Basie An Historic Musical First (feat. Count Basie)
* 1963 — The Concert Sinatra
* 1963 — Sinatra’s Sinatra
* 1964 — Sinatra Sings Days Of Wine And Roses Moon River And Other Academy Award Winners
* 1964 — America I Hear You Singing (feat. Bing Crosby & Fred Waring)
* 1964 — It Might As Well Be Swing (feat. Count Basie)
* 1964 — 12 Songs of Christmas (feat. Bing Crosby & Fred Waring)
* 1964 — Softly, As I Leave You
{{col-2}}
* 1965 — Sinatra '65: The Singer Today
* 1965 — September Of My Years
* 1965 — My Kind Of Broadway
* 1965 — A Man And His Music
* 1966 — Moonlight Sinatra
* 1966 — [[Strangers in the Night (альбом Фрэнка Синатры)|Strangers In The Night]]
* 1966 — Sinatra At The Sands (feat. Count Basie)
* 1966 — That’s Life
* 1967 — Francis Albert Sinatra & Antonio Carlos Jobim (feat. Antonio Carlos Jobim)
* 1967 — The World We Knew
* 1968 — Francis A & Edward K (feat. Duke Ellington)
* 1968 — Frank Sinatra’s Greatest Hits
* 1968 — The Sinatra Family Wish You A Merry Christmas (feat. Nancy Sinatra, Frank Sinatra Jr. and Tina Sinatra)
* 1968 — Cycles
* 1969 — My Way
* 1969 — A Man Alone
* 1970 — Watertown
* 1971 — Sinatra & Company (feat. Antonio Carlos Jobim)
* 1972 — Frank Sinatra’s Greatest Hits, Vol. 2
* 1973 — Ol' Blue Eyes Is Back
* 1974 — Some Nice Things I’ve Missed
* 1974 — The Main Event Live
* 1980 — Trilogy Past Present Future
* 1981 — She Shot Me Down
* 1984 — L.A. Is My Lady
* 1993 — Duets
* 1994 — Duets II
* 1994 — Sinatra & Sextet Live In Paris
* 1994 — The Song Is You
* 1995 — Sinatra 80th Live In Concert
* 1997 — With The Red Norvo Quintet Live In Australia 1959
* 1999 — '57 In Concert
* 2002 — Classic Duets
* 2003 — Duets With The Dames
* 2003 — The Real Complete Columbia Years V-Discs
* 2005 — Live From Las Vegas
* 2006 — Sinatra Vegas
* 2008 — Nothing But the Best
* 2011 — Sinatra: Best of the Best
{{col-end}}
 
== Ծանոթագրություններ ==