«Հասարակագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

'''Հասարակագիտություն''' բառի կազմությունը ներառում է «[[հասարակություն]]» և «[[գիտություն]]» բառերը և նշանակում է գիտություն հասարակության մասին: Հասարակագիտական են համարվում այն գիտակարգերն ու հարացույցերը, որոնց ուսումնասիրության օբյեկտը հասարակությունն է: Երբեմն '''սոցիոլոգիան''' նույնացնում են հասարակագիտության հետ, սակայն վերջինս ներառում է մի շարք գիտություններ, որոնք ևս ուսումնասիրում են հասարակական երևույթներն ու գործընթացները: Սակայն հասարակությունը, հանդիսանալով մարդկանց ամբողջություն, ենթադրում է, որ հասարակագիտության ուսումնասիրության առարկան իր մեջ ընդգրկում է նաև մարդուն առնչվող մի շարք հիմնահարցեր: Այսպես, հասարակագիտությունը կարելի է համարել նաև գիտություն մարդու կյանքի մասին, որը կենսագործունեթյուն է ծավալում հասարակության մեջ:
 
Որպես հիմնարար գիտություն, սոցիոլոգիան բացատրում է սոցիալական երևույթները,հավաքում և ամփոփում է դրանց մասին տեղեկատվությունը: Որպես կիրառական գիտություն, սոցիոլոգիան մեզ թույլ է տալիս կանխատեսել և ղեկավարել սոցիալական երևույթները: