«Կարիմ Բենզեմա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 75.
==== 2014–15 մրցաշրջան ====
[[2014 թվական]]ի [[օգոստոսի 6]]–ին «Ռեալ Մադիդը» հայտարարեց, որ Բենզեման կնքել է նոր հնգամյա պայմանագիր, որի շնորհիվ նա ակումբում կմնա մինչև 2019 թվականը<ref>{{cite web|url=http://www.realmadrid.com/en/news/2014/08/official-statement-benzema|title=Official statement: Benzema|work=realmadrid.com|date=օգոստոսի 6, 2014}}</ref>։ [[2014 թվական]]ի [[օգոստոսի 12]]–ին Բենզեման «[[Սևիլյա ՖԱ|Սևիլյայի]]» դեմ խաղում անցկացրեց 90 րոպե, որտեղ «Ռեալը» հաղթանակ տարավ 2–0 հաշվով [[ՈՒԵՖԱ]]–ի Սուպեր գավաթի եզրափակչում։
 
Առաջին գոլը 2014-2015 մրցաշրջանում ֆրանսիացին խփեց 2-րդ տուրում «[[Բետիս (ֆուտբոլային ակումբ)|Բետիս]]ի» դարպասը։ Այդ մրցաշրջանում Կարիմ Բենզեման այլ բաներից զատ դարձավ 2 [[Հեթ-տրիկ|հեթ-տրիկի]] հեղինակ։ Առաջինը նա հեղինակեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակներում «[[Մալմյո ՖԱ|Մալմյոի]]»<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/season=2016/matches/round=2000634/match=2015746/postmatch/report/index.html|title=Ronaldo rampant as Madrid put eight past Malmö|publisher=[[UEFA]]|date=2015-12-08}}</ref> հետ խաղում, իսկ երկրորդը Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում «[[Ռայո Վալեկանո|Ռայո Վալեկանոյի]]» դարպասը՝ այդ խաղը ավարտվեց «սերուցքայինների» հաղթանակով 10։2<ref>{{cite web|title=Real Madrid 10–2 Rayo Vallecano|url=https://www.bbc.com/sport/0/football/35141793|publisher=bbc.com|accessdate=2015-12-20|date=2015-12-20}}</ref>։
 
[[2014 թվական]]ի [[սեպտեմբերի 16]]–ին Բենզեման դարձավ «Ռեալի Մադրիդի» 1,000–րդ գոլը եվրոպական մրցությունների ընթացքում, Չեմպիոնների լիգայի «Բազելի» դեմ տարած 5–1 հաղթանակի ժամանակ<ref>{{cite news|title=Real Madrid 5 - 1 FC Basel|url=http://www.bbc.com/sport/0/football/29210808|accessdate=2014 թ․ սեպտեմբերի 18|publisher=BBC Sport|date=սեպտեմբերի 16, 2014}}</ref>։ Նա խփեց «Ռեալ Մադրիդի» հաղթական գոլը Չեմպիոնների լիգայի «Լուդոգորեցի» դեմ խաղում՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսում<ref>{{cite news|title=Ludogorets 1-2 Real Madrid: Karim Benzema delivers winner from the bench as Cristiano Ronaldo and Co survive scare in Sofia|url=http://www.dailymail.co.uk/sport/football/article-2777006/Ludogorets-1-2-Real-Madrid-match-report-Karim-Benzema-delivers-winner-bench.html|newspaper=[[Daily Mail]]|date=հոկտեմբերի 1, 2014}}</ref>։ Հաջորդ հանգստյան օրերին նա գոլի հեղինակ դարձավ «[[Ատլետիկ Բիլբաո]]յի» դեմ խաղում․ այստեղ «Ռեալը» հաղթեց 5-0 հաշվով<ref>{{cite news|title=Real Madrid 5-0 Athletic Bilbao: Cristiano Ronaldo hits yet another hat-trick and Karim Benzema bags a brace in BBC production also starring Gareth Bale|url=http://www.dailymail.co.uk/sport/football/article-2781553/Real-Madrid-5-0-Athletic-Bilbao-Cristiano-Ronaldo-hits-hat-trick.html|newspaper=[[Daily Mail]]|date=հոկտեմբերի 5, 2014}}</ref>։
Տող 81 ⟶ 83՝
 
Բենզեման շարունակում էր գոլեր խփել նոյեմբեր ամսվա ընթացքում, որոնցից մեկը նա հեղինակեց Չեմպիոնների լիգայի «[[Լիվերպուլ ՖԱ|Լիվերպուլ]]ի» դեմ խաղում։
 
 
=== 2016-17 մրցաշրջան ===
[[Պատկեր:Shahter-Reak M 2015 (15).jpg|մինի|ձախից|Բենզեման 2015 թվականին]]
2016 թվականի դեկտեմբերին Բենզեման «Ռեալի» կազմում մասնակցեց [[Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն 2016|աշխարհի ակումբային առաջնության]], որը կայացավ [[Ճապոնիա]]յում<ref>{{cite news|url=http://www.uefa.com/uefachampionsleague/news/newsid=2431480.html|title=Real Madrid prepare for FIFA Club World Cup|publisher=UEFA.com|date=2016-12-14|accessdate=2016-12-19}}</ref>։ Դեկտեմբերի 15-ին կայացած Մեքսիկական «Ամերիկայի» դեմ կիսաեզրափակիչ խաղում Բենզեման գոլի հեղինակ դարձավ առաջին խաղակեսի վերջնամասում, որը հնարավորություն տվեց «սերուցքայիններին» դուրս գալ եզրափակիչ<ref>{{cite news|url=http://www.goal.com/en-gb/match/am%C3%A9rica-vs-real-madrid/2357632/report|title=Club America 0–2 Real Madrid: Benzema and Ronaldo fire Blancos to final|publisher=Goal.com|author=Joe Wright|date=2016-12-15|accessdate=2016-12-19}}</ref>։ Երեք օր անց ճապոնական «Կասիմա Անտլերս» ակումբի հետ կայացած եզրափակիչ խաղի 9-րդ րոպեյին Բենզեման բացեց խաղի հաշիվը։ «Ռեալ Մադրիդը» հաղթեց 4։2 հաշվով լրացուցիչ ժամանակի արդյունքում, քանի որ հիմնական ժամանակում հաղթողին որոշել չհաջողվեց։ Այդ առաջնությունում հաղթելու շնորհիվ Կարիմը մադրիդյան ակումբի կազմում իր 10-րդ տիտղոսը նվաճեց։
 
2017 թվականի փետրվարի 15-ին [[Չեմպիոնների Լիգա 2016–2017|Չեմպիոնների լիգայի 2016-2017]] մրցաշրջանի 1/8 եզրափակիչի առաջին խաղում ընդդեմ «[[Նապոլի (ֆուտբոլային ակումբ)|Նապոլիի]]» Բենզեման խփեց մադրիդյան ակումբի առաջին գոլը, խաղը ավարտվեց 3։1 հաշվով։ Խփած գնդակը դարձավ 51-րդը հարձակվողի համար այդ մրցաշրջանում, որ նրան հնարավորություն տվեց շրջանցելու [[Թիերի Անրի|Թիերի Անրիին]], Չեմպիոնների լիգայի բոլոր ժամանակների լավագույն ֆրանսիացի հարձակվողների ցուցակում։ Իր ելույթի համար Բենզեման ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող<ref>{{cite news|url=https://indianexpress.com/article/sports/football/karim-benzema-ends-drought-with-a-record-breaking-goal-4527687/|title=Karim Benzema ends drought with a record breaking goal|publisher=The Indian Express|date=2017-02-16|accessdate=2017-02-16}}</ref>։
 
2016-2017 մրցաշրջանի արդյունքում «Ռեալ Մադրիդը» հաղթեց [[Լա Լիգա |Լա Լիգայում]]<ref>{{cite web|url=http://www.laliga.es/noticias/real-madrid-campeon-de-laliga-santander-2016-17|title=El Real Madrid, campeón de LaLiga Santander 2016/17|date=2017-05-21|work=laliga.es}}</ref><ref>{{cite web|url=https://www.bbc.com/sport/football/39926301|title=Real Madrid win La Liga title with victory at Malaga|date=2017-05-21|work=bbc.com}}</ref> և Չեմպիոնների լիգայում<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/season=2017/matches/round=2000787/match=2019641/postmatch/report/index.html|title=Majestic Real Madrid win Champions League in Cardiff|date=2017-06-03|work=uefa.com}}</ref>։
 
=== 2017-18 մրցաշրջան ===
 
2017 թվականի սեպտեմբերի 20-ին Բենզեման երկարացրեց ակումբի հետ իրպայմանագիրը մինչև 2021 թվականը<ref>{{cite web|url=http://www.realmadrid.com/en/news/2017/09/ceremony-to-mark-benzemas-contract-renewal|title=Ceremony to mark Benzema's contract renewal|publisher=realmadrid.com|date=2017-09-20|accessdate=2017-09-20}}</ref>։ Հաջորդ տարվա մարտի 6-ին Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի 1/8 եզրափակիչի պատասխան խաղում «[[Պարի Սեն-Ժերմեն|Պարի Սեն-Ժերմենի]]» հետ (2-1) Բենզեման անցկացրեց իր 100-րդ հանդիպումը այդ մրցաշարում, «արքայական» ակումբ այդ խաղում կարողացավ անցնել հաջորդ փուլ<ref>{{cite web|url=http://www.marca.com/en/football/real-madrid/2018/03/06/5a9dd0b8468aeb466f8b463c.html|title=Benzema is set for his 100th Champions League appearance|publisher=Marca|author=Pablo Polo, Patricia Terroba|date=2018-03-06|accessdate=2018-03-07}}</ref><ref>{{cite web|url=https://www.bbc.com/sport/football/43291900|title=Paris St-Germain 1–2 Real Madrid (2–5 on aggregate)|publisher=BBC Sport|author=Michael Emons|date=2018-03-06|accessdate=2018-03-07}}</ref>։ Մարտի 31-ին ֆրանսիացին անցկացրեց իր 400-րդ հանդիպում «Ռեալ Մադրիդի» կազմում բոլոր մրցաշարերում։ Կարիմ դուրս գալով խաղադաշտ թիմի ավագի կարգավիճակով, օգնեց թիմին վստահ հաղթանակ տանել «[[Լաս Պալմաս ՖԱ|Լաս Պալմասի]]» նկատմամբ 3։0 հաշվով, հեղինակելով 2-րդ գոլը տասնմեկմետրանոց հարվածից<ref>{{cite web|url=https://en.as.com/en/2018/03/30/football/1522408901_747803.html|title=Karim Benzema's 400th game overshadowed by goal drought|publisher=AS|author=Manu de Juan|date=2018-03-31|accessdate=2018-03-31}}</ref>։
 
2018 թվականի մայիսի 26-ին Չեմպիոնների լիգայի 2017-2018 մրցաշրջանի եզրափակիչ խաղում «[[Լիվերպուլ ՖԱ|Լիվերպուլի]]» դեմ դարձավ գոլի հեղինակ, գնդակը հափշտակելով անգլիական ակումբի դարպասապահ [[Լորիս Կարիուս|Լորիս Կարիուսի]] խաղիմ մեջ մցնելու ժամանակ և գրավեց դատարկ դարպասը։ «Ռեալը» կարողացավ հաղթել 3։1 հաշվով և նվաճեց իր 3-րդ անընդմեջ ու 13-րդ ընդհանուր առմամբ Ճեմպիոնների լիգայի գավաթը<ref>{{cite web|url=http://www.uefa.com/uefachampionsleague/season=2018/matches/round=2000885/match=2021711/postmatch/report/index.html|title=Madrid beat Liverpool to complete hat-trick|date=2018-05-26|work=uefa.com}}</ref><ref>{{cite web|url=https://www.dreamteamfc.com/c/news-gossip/400597/liverpool-real-madrid-champions-league-final-loris-karius-mistake-karim-benzema-goal|title=Shocker Why was Karim Benzema’s goal allowed to stand?|publisher=Dream Team FC|accessdate=2018-05-27}}</ref>։
 
=== 2018-19 և 2019-20 մրցաշրջաններ ===
 
2018 թվականի նոյեմբերի 7-ին Կարիմ Բենզեման դարձավ գոլի հեղինակ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում չեխական «[[Վիկտորիա Պլզեն|Վիկտորիա Պլզենի]]» (5։0) հետ խաղում, մադրիդյան ակումբի կազմում հասնելով 200 գոլի սահմանին<ref>{{cite web|url=https://www.goal.com/en/news/benzema-scores-200th-real-madrid-goal-with-viktoria-plzen/1ps8h47w7bqs71n1c9t0li5d16|title=Benzema scores 200th Real Madrid goal with Viktoria Plzen strike|publisher=Goal.com|date=2018-11-07|accessdate=2019-01-25}}</ref>։ Ֆրանսիացին դարձավ ակումբի պատմության մեջ 7-րդ խաղացողը, որը կարողացել է հասնել այդ արդյունքին<ref>{{cite web|url=https://en.as.com/en/2018/11/07/football/1541628212_557267.html|title=Benzema reaches 200 Real Madrid goals|publisher=AS.com|date=2018-11-07|accessdate=2019-01-25}}</ref>։ Հաջորդ տարվա փետրվարի 13 Բենզեման դարձավ գոլի հեղինակ այդ մրցաշարի 1/8 եզրափակիչի «[[Այաքս (ֆուտբոլային ակումբ, Ամստերդամ)|Այաքսի]]» դեմ առաջին խաղում (2։1), որը հնարավորություն տվեց ֆրանսիացում հասնել Չեմպիոնների լիգայում 60 գոլի սահմանին<ref>{{cite web|url=https://www.goal.com/en/match/ajax-v-real-madrid/7rum3el4y3tkevzz59s9dapuy|title=Ajax 1 Real Madrid 2: Asensio strikes late after VAR controversy|publisher=Goal.com|author=Joe Wright|date=2019-02-13|accessdate=2019-01-25}}</ref>։ Նա դարձավ միայն 4-րդ ֆուտբոլիստը ում հաջողվեց հասնել այդ արդյունքին<ref>{{cite web|url=https://www.goal.com/en/news/benzema-reaches-champions-league-milestone-as-real-madrid/17cgv0b8ve0as1oix8ifju41uo|title=Benzema reaches Champions League milestone as Real Madrid squeeze past Ajax|publisher=Goal.com|date=2019-02-13|accessdate=2019-01-25}}</ref>։
 
2019 թվականի օգոստոսի 17-ին Բենզեման առաջին գոլը հեղինակեց Իսպանիայի առաջնության 2019-2020 մրցաշրջանում, որը օգնեց հաղթել «[[Սելտա Վիգո|Սելտային]]» 3։1 հաշվով<ref>{{cite web|url=https://www.skysports.com/football/celta-vigo-vs-r-madrid/415636|title=Celta Vigo 1-3 Real Madrid: Gareth Bale inspires Zinedine Zidane's side to victory|publisher=Sky Sports|date=2019-08-19|accessdate=2019-11-09}}</ref>։ Նոյեմբերի 6-ին ֆրանսիացին դուբլ ձևակերպես մադրիդյան ակումբի կազմում թուրքական «[[Գալաթասարայ ՖԱ|Գալաթասարայի]]» հետ խաղում, որը օգնեց ջախջախիչ հաղթանակ տոնել 6։0 հաշվով, որի շնորհիվ կարողացավ հասնել միանգամից երկու ցուցանիշի՝ նա դարձավ [[Լիոնել Մեսսի|Լիոնել Մեսսից]] հետո երկրորդ ֆուտբոլիստը ով գոլի հեղինակ է դարձել Չեմպիոնների Լիգայի 15 մրցաշրջաններում անընդմեջ, և «Ռեալի» երորրդ ֆուտբոլիստը, որը հեղինակել է 50 գոլ այդ մրցաշարում<ref>{{cite web|url=https://talksport.com/football/626498/real-madrid-karim-benzema-lionel-messi-champions-league/|title=GOAL GETTER Real Madrid ace Karim Benzema equals incredible Lionel Messi record of scoring in 15 consecutive Champions League seasons|publisher=talkSport|author=Daniel Sandford|date=2019-11-07|accessdate=2019-11-09}}</ref><ref>{{cite web|url=https://www.marca.com/en/football/real-madrid/cronica/2019/11/06/5dc3455f22601d75588b45ad.html|title=Rodrygo takes flight for Real Madrid|publisher=Marca|author=Arch Bell|date=2019-11-06|accessdate=2019-11-09}}</ref>։ Բենզեմայի ելույթները բարձր են գնահատվել թիմի գլխավոր մարզիչ [[Զինեդին Զիդան|Զինեդին Զիդանի]] կողմից, որը նրան անվանել է լեգենդ և համեմատել է [[Կրիշտիանու Ռոնալդու|Կրիշտիանու Ռոնալդուի]] հետ<ref>{{cite web|url=https://www.goal.com/en-ie/news/benzema-is-like-ronaldo-for-real-madrid-zidane-hails-french/1a9jyhxgqlsh19f3h78lnhm5m|title=‘Benzema is like Ronaldo for Real Madrid’ – Zidane hails French forward after 50th Champions League goal|publisher=Goal.com|author=Chris Burton|date=2019-11-07|accessdate=2019-11-09}}</ref>։ Երեք օր անց Բենզեման դուբլ ձևակերպես «Էյբարի» հետ խաղում (4։0), որով շրջանցեց [[Ֆերենց Պուշկաշ|Ֆերենց Պուշկաշին]] և դարձավ Իսպանիայի առաջնությունում ակումբի պատմության 6-րդ ռմբարկուն<ref>{{cite web|url=https://www.beinsports.com/us/laliga/news/karim-benzema-passes-puskas-on-all-time-real-/1341622|title=Karim Benzema Passes Puskas on All-Time Real Madrid LaLiga list|publisher=Bein Sports|date=2019-11-09|accessdate=2019-11-09}}</ref>։
 
2020 թվականի փետրվարին Բենզեման երկարաձգեց իր պայմանագիրը ակումբի հետ միչև 2022 թվականը<ref>{{cite web |url=https://en.as.com/en/2020/02/26/football/1582745588_563887.html |title=Benzema renews with Real Madrid to 2022 |publisher=AS |date=2020-02-26 |accessdate=2020-03-03 }}</ref>։ Մարտի 1-ին ֆրանսիացին անցկացրեց իր 500-րդ հանդիպումը «Ռեալ Մադրիդի» կազմում, դառնալով ակումբի պատմության մեջ 14-րդ ֆուտբոլիստը ում հաջողվել է հասնել այդ արդյունքին<ref>{{cite web |url=https://en.as.com/en/2020/03/01/football/1583082236_322148.html |title=Real Madrid: Karim Benzema reaches 500 game milestone |publisher=AS |date=2020-03-01 |accessdate=2020-03-03 }}</ref><ref>{{cite web |url=https://www.fcbarcelona.com/en/news/1632750/real-madrid-2-0-fc-barcelona-beaten-at-the-bernabeu |title=Real Madrid 2-0 FC Barcelona: Beaten at the Bernabéu |publisher=FC Barcelona |last=Roberts |first=Mike |date=2020-03-01 |accessdate=2020-03-03 }}</ref>։
 
2020 թվականի հունիսի 18-ին Իսպանիայի առաջնության 29-րդ տուրի «Վալենսիայի» դեմ խաղում (3։0) Կարիմ Բենզեման դարձավ դուբլի հեղինակ, որի շնորհիվ շրջանցեց Ֆերենց Պուշկաշին և դարձավ ակումբի պատմության 5-րդ լավագույն ռմբարկուն<ref>[https://www.sports.ru/football/1086235998.html| Бензема забил 243-й гол за «Реал» и вышел на 5-е место в истории, обойдя Пушкаша]</ref>։
 
== Ակումբային վիճակագրություն ==