«Հարի Սթայլզ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 6.
}}
 
'''Հարի Էդվարդ Սթայլզ''' ({{lang-en|Harry Edward Styles}}, {{ԱԾ}}), [[անգլիա]]ցի երգիչ, երգերի հեղինակ և դերասան, որը հայտնի է դարձել որպես [[One Direction]] [[բոյ բենդ]]<nowiki/>ի անդամ։ 2016 թվականին խմբի անժամկետ ընդմիջումից հետո Սթայլզը շարունակել է հանդես գալ որպես սոլո արտիստ։
 
2010 թվականին Սթայլզը մասնակցել է բրիտանական՝ «<nowiki/>[[The X Factor (Մեծ Բրիտանիա)|The X Factor]]<nowiki/>» երաժշտական մրցույթին։ Սկզբում Հարին հեռացվել է նախագծից, սակայն այնուհետև նա վերադարձել է և միանալով նախագծի չորս այլ մասնակիցներին ([[Նայլ Հորան]], [[Լիամ Փեյն]], [[Լուի Թոմլինսոն]] և [[Զեյն Մալիկ]]), կազմել է One Direction խումբը, որը հինգ հաջող ալբոմ է թողարկել, համաշխարհային շրջագայությունների է մեկնել, արժանացել է բազմաթիվ մրցանակների և, ի վերջո, դարձել է բոլոր ժամանակների ամենաշատ վաճառվող բոյ բենդերից մեկը: 2016 թվականին խումբն անժամկետ ընդմիջում է վերցրել, և Սթայլզը պայմանագիր է կնքել [[Columbia Records]] լեյբի հետ որպես սոլո արտիստ։
 
Սթայլզը թողարկել է իր դեբյուտային՝ «<nowiki/>[[Sign of the Times (երգ, Հարի Սթայլզ)|Sign of the Times]]<nowiki/>» սոլո [[սինգլ]]<nowiki/>ը 2017 թվականին՝ որպես իր [[Harry Styles (ալբոմ)|դեբյուտային նույնանուն ալբոմի]] (2017) գլխավոր սինգլ։ Երգը գլխավորել է [[UK Singles Chart]]-ը, զբաղեցնելով ամերիկյան [[Billboard Hot 100]] չարթի չորրորդ հորիզոնականը։ Այն «Տարվա երգ» է անվանվել [[Rolling Stone]] ամսագրի կողմից, իսկ դրա երաժշտական հոլովակը Սթայլզին [[Brit Awards|Brit Award]] է բերել։ «Harry Styles» ալբոմը գլխավորել է 14 երկրների [[չարթ]]<nowiki/>երը և ընդգրկվել է որոշ երաժշտական քննադատների տարեվերջյան ցանկերում։ Սթայլզը կատարել է իր դերասանական դեբյուտը 2017 թվականին լույս տեսած [[Քրիստոֆեր Նոլան]]<nowiki/>ի «<nowiki/>[[Դյունկերկ]]<nowiki/>» ռազմաֆիլմում։ Երգչի երկրորդ՝ «<nowiki/>[[Fine Line]]<nowiki/>» ալբոմը թողարկվել է 2019 թվականին և գլխավորել է բրիտանական չարթերը։ Այն նաև գլխավորել է ամերիկյան [[Billboard 200]] չարթը՝ ռեկորդ սահմանելով որպես վաճառքներով ԱՄՆ-ում անգլիացի տղամարդ արտիստի ամենամեծ դեբյուտը։ Ալբոմի կազմում չորս սինգլ է թողարկվել, ներառյալ «<nowiki/>[[Adore You (երգ, Հարի Սթայլզ)|Adore You]]<nowiki/>»-ն, որն ընդգրկվել է ամերիկյան և բրիտանական չարթերի լավագույն տասնյակում։
 
== Վաղ կյանք ==