«Օգնության քննարկում:Ողջույն, նորեկներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
Ընդհանրապէս ասած, հիացած եմ, որ այս կայքն արդեն գոյութիւն ունի հայերէնով։ Ձմռանը ես պատահաբար ընկայ «Armeniapedia.org» և խիստ ընկճուած էի։ Պարոն Քոջեանը, ոչ միայն հարկ չէր համարել որևէ հայերէն նիւթ դնել, կամ մի շաղկապ աւելացնալ հայերէն նիւթ դնելու, այլև բազմաթիւ տեղերում տեղադրել է պատճենման իրաւունքի հաստատումներ։ Իդէպ, թող չթւայ, թէ ես կասկածի տակ եմ առնում պն Քոջեանի նուիրուածութիւնը հայկականութեանը։ Բայց նա հայերէն չգիտի ընդհանրապէս՝ ոչ արևմտա— և ոչ արևելահայերէն։ Այնինչ, այս կայքէջի իմաստն այն է, որ ա) լինի միայն հայերէնով և բ) ամէն հայ իրաւունք ունենայ մասնակցութիւն բերել։
 
« բացատրեմ մարդկային լեզվովլեզուով, եթեեթէ գրում եք հայերեն ապա անշուշտ ունեք KDWIN ծրագիրը, Armenian Phonetic Unicode-ով գրելու համար ձեզ անհրաժեշտ է սեղմել KDWIN-ի նրբապատկերը և ընտրել Armenian Phonetic Unicode գրաձևը, շատ հեշտ է, ինչպես ասում էի: »
 
Թոյլ տուեք նկատել մի շատ կարևոր մոլորութիւն ձեր տուած խորհրդի մէջ. KDWIN-ի վերաբերեալ։ KDWIN-ն ամէնևին լաւագոյն ձևը չէ հայերէն գրելու համար։ Լաւագոյն ձևը Windows-2000—ի, կամ Windows-XP—ի բազմալեզուեան սպասարկումը գործարկելն է։ Այցելէք http://www.armunicode.org/en/ կամ http://www.armunicode.org/ru/, որպէսզի ստանաք ցուցումներ (անգլերէնով կամ ռուսերէնով) թէ ինչպէս անել դա։ Այսօրուայ օրով հայերէն խօսօղները դեռ չունեն հնարաւորութիւն հայերէն գրելու բացատրութիւններն իրենց մայրենիով ստանալ։ KDWIN—ը խցկւում է իրէն չվերաբերուող տեղեր և իրեն կամաեականութիւններ է թոյլ տալիս (օրինակ իմ համակարգչի վրայ, վերացրեց Windows-XP—ի բազմալեզուեան սպասարկումը)։
Return to "Ողջույն, նորեկներ" page.