«Ֆրենսիս Դրեյք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 3.
 
== Կենսագրություն ==
Ֆրենսիս Դրեյքը ծնվել է Դեվոնշիրում ([[Անգլիա]]) մոտավ. [[1540]] թվականին, ֆերմերի ընտանիքում (հայրը հետագայում քահանա է դառնում)։ [[1549]] թվականին ընտանիքը տեղափոխվում է [[Քենթ]]։ Դրեյքը 13 տարեկանից ծովային է դառնում, 16 տարեկանից` փոքր նավի կապիտան։ Առաջին նավարկությունը դեպի [[Հյուսիսային ծով]] էր։ [[1567]] թվականին իր ազգական՝ազգականի՝ Ջոն Հոկինսի ստրուկներ հավաքող էքսպեդիցիայի նավերից մեկը գլխավորելով,գլխավորելով՝ նավարկում է [[Գվինեա]] և [[Վեստ-Ինդիա]]։ Անգլիական նավերը ենթարկվում են իսպանացիների հարձակմանը, չի խորտակվում միայն Դրեյքի նավը։
 
[[1572]] թվականին կազմակերպում է սեփական էքսպեդիցիան դեպի [[Վեստ-Ինդիա]]ի իսպանական տիրույթները։ Գրավում է [[Պանամայի պարանոց]]ի Նոմբրե դե Դիաս քաղաքը, Կարտախենայի նավահանգստի նավերը, այրում է Պորտոբելլո քաղաքը։ Մի քանի անգամ կտրում է [[Պանամայի պարանոց]]ը և թալանում իսպանական «Արծաթե քարավան»-ը։ [[1573]] թվականի [[օգոստոսի 9]]-ին Դրեյքի նավերը վերադառնում են [[Պլիմուտ (Անգլիա)|Պլիմուտ]]։
 
[[1577]] [[նոյեմբերի 17]]-ին [[Եղիսաբեթ I]] թագուհին Դրեյքին՝Դրեյքին 5 նավով, ուղարկում է [[Ամերիկա]]յի [[Խաղաղ օվկիանոս]]յան ափերը։ Էքսպեդիցիայի նպատակը հայտարարված էր որպես նոր հողերի հայտնագործում, բայց իրական նպատակը իսպանական ոսկու կողոպուտն էր։ Դրեյքը, չմտնելով [[Մագելանի նեղուց]], շրջանցում է [[Հրո Երկիր]]ը և հասնում մինչև [[Սան Ֆրանցիսկո]]։ Դրեյքի միայնակ մնացած նավը կտրում է [[Խաղաղ օվկիանոս]]ը և [[1580]] թվականի [[սեպտեմբերի 26]]-ին վերադառնում է [[Անգլիա]] (սա շուրջերկրյա ճանապարհորդություն էր),՝ իր հետ բերելով 600000 ֆունտ թանկարժեք մետաղ։ Այս էքսպեդիցիայի համար Դրեյքին շնորհվում է ասպետի կոչում։
 
[[1588]] թվականին Դրեյքի և մի քանի այլ ադմիրալների ղեկավարությամբ անգլիական նավերը ջախջախում են իսպանական նավատորմը՝ «[[Անպարտելի Արմադա]]ն»։ Սրանից հետո Դրեյքը առաջարկում է [[Եղիսաբեթ I]]-ին հարձակվել [[Լիսաբոն]]ի վրա։ Սակայն [[Լիսաբոն]]ը գրավել չի հաջողվում, և Դրեյքը կորցնում է թագուհու բարեհաճությունը։