«Սերգեյ Փարաջանով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 23.
Դիպլոմային աշխատանքի ժամանակ Փարաջանովի՝ մոլդովական ֆոլկլորին անդրադառնալը պատահական չէր։ [[ՎԳԻԿ]]-ում ուսանելու տարիներին Սերգեյը սիրահարվեց Նիգյարին՝ թաթար մի աղջկա, ով ծնունդով [[Մոլդովա]]յից էր։ Նրանք պատահական ծանոթացել էին հանրախանութում։ Մի քանի ամիս տևած սիրավեպն ավարտվեց ամուսնությամբ, սակայն նրանց երջանկությունը երկար չտևեց։ Նիգյարը նահապետական հայացքներ ունեցող ընտանիքից էր, որտեղ չափազանց խիստ նորմեր էին իշխում։ Երբ աղջկա եղբայրները [[Մոսկվա]] եկան և իմացան, որ նա առանց հարազատներին տեղյակ պահելու ամուսնացել է, Փարաջանովից խոշոր գումար պահանջեցին։ Ուսանող Փարաջանովն այդքան գումար չուներ, սակայն խոստացավ վճարել՝ հույսը դնելով հոր օգնության վրա։ Նույն օրը Սերգեյը հորը նամակ ուղարկեց, որտեղ աղաչում էր հորը իրեն տալ պահանջվող գումարը՝ պարտավորվելով ժամանակի ընթացքում անպայման վերադարձնել։ Սակայն Իոսիֆը շատ էր վիրավորվել որդուց նրա համար, որ վերջինս արհամարհել էր ընտանեկան ավանդույթը, չէր գնացել հոր մասնագիտական ուղով և մերժեց։ Աղջկա հարազատները պահանջեցին նրանից հեռանալ ամուսնուց և վերադառնալ հայրենիք։ Նիգյարը հրաժարվեց և հարազատները, համաձայն իրենց նահապետական բարքերի, նետեցին վերջինիս գնացքի տակ<ref name="aif">[http://www.aif.ru/culture/person/1079415 «Сумасшедший на свободе». 5 случаев из жизни Сергея Параджанова]</ref>:
 
Մոլդովական թեմային անդրադառնալը հիշատակի տուրք էր սիրելի կնոջը, ում Փարաջանովը չմոռացավ մինչև կյանքի վերջ, թեև արտաքուստ նրա անձնական կյանքն այդ ողբերգությունից հետո բավականին լավ էր դասավորվում։ [[1950]]-ական թվականների կեսերին լինելով [[Կիև]]ում, ամուսնացավ Սվետլանա Շչերբատյուկի (1938-2020) հետ, ով 2 տարի ապրել էր [[Կանադա]]յում: Ծնվեց նրանց որդին՝ Սուրենը<ref>[http://www.parajanov.com/suren.html Սուրեն Փարաջանով]</ref>, ով մոր պես շիկահեր էր և Փարաջանովին շատ քիչ էր նման։ Սերգեյին շատ դժվար էր ապրել ընտանիքում։ Նա անկանխատեսելի, տարօրինակ մարդ էր։ Երբ սկսվում էին Փարաջանովի խենթությունները, [[Թբիլիսի]]ի հարևաններն ասում էին․ «Խենթն ազատության մեջ է»: Նա ստիպում էր կնոջը ևս մասնակցել իր խենթություններին․ պահանջում էր, որ վերջինս խնձորները մաքրի յուրահատուկ ձևով, կոտլետներն ափսեի մեջ դնի յուրահատուկ ձևով, բաժակը սեղանին դնի յուրահատուկ ձևով<ref name="obozrevatel"/>:
 
Սվետլանա Շչերբատյուկն այդպես էլ չկարողացավ հարմարվել ամուսնու խենթություններին և [[1961]] թվականին վերցնելով որդուն՝ հեռացավ տնից<ref name="ՍՓ" />: