«Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 272.
[[Պատկեր:Bozok, Adatepe, Gürer, Atatürk, and Kılıç (cropped).jpg|thumb|175px|Աթաթուրքը 1937 թվականին]]
1931 թվականին Մուսթաֆա Քեմալը ականատես դարձավ առաջին ազգային ինքնաթիռի՝ MMV-1 ստեղծմանը։ Նա հասկանում էր ավիացիայի կարևորությունը։ Նրա խոսքերով «ապագան գտնվում է երկնքում»<ref>{{cite web|url=http://www.thy.com/en-INT/skylife/archive/en/2000_1/konu10.htm#1|title=Skylife|accessdate=26 November 2007}}</ref>։ Թուրքական ավիացիոն ընկերությունը հիմնադրվել է 1925 թվականի փետրվարի 16-ին<ref>{{cite web|url=http://www.thk.org.tr/yeni/tarihce/tarihceeng.htm|title=History of Turkish Aeronautical Association|archiveurl=https://web.archive.org/web/20071219112235/http://www.thk.org.tr/yeni/tarihce/tarihceeng.htm|archivedate=19 December 2007|accessdate=26 November 2007|deadurl=yes|df=dmy-all}}</ref>։ Մուսթաֆա Քեմալը ողջ չէր, որ տեսներ թուրքական գործարանում ստեղծված առաջին ռազմական ինքնաթիռի թռիչքը։ Մուսթաֆա Քեմալը աջակցել է նաև ավտոմեքենաների արտադրության ստեղծմանը։ 1927 թվականին ստեղծվում է թուրքական պետական երկաթուղին։ Մուսթաֆա Քեմալը համարում էր, որ երկաթուղիների ցանցի զարգացումը արդյունաբերացման գործում կարևոր քայլ էր։ Կառուցվում են նոր ճանապարհներ և երկաթուղագծեր և ժամանակի ընթացքում վերանորոգվում են հները։ Բայց այս ոլորտում առավել մեծ քայլեր կատարվեցին Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո միայն։
[[Պատկեր:K.Atatürk ve CelalCelâl Bayar.jpg|thumb|235px|Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը և [[ՋելալԲայար]]ը]]
1932 թվականին ազատական տնտեսագետ [[Ջելալ Բայար]]ը Մուսթաֆա Քեմալի առաջարկով դարձավ տնտեսության նախարար և այս պաշտոնը զբաղեցրեց մինչև 1937 թվականը<ref>Dilek Barlas, Etatism and Diplomacy in Turkey: Economic and Foreign Policy Strategies p. 61</ref>։ Այս շրջանում Քեմալը սահմանել էր որոշակի ապրանքների նկատմամբ մենաշնորհներ՝ տեքստիլ և պողպատե արտադրանքներ, շաքար, թուղթ։ 1935 թվականի ընթացքում Թուրքիան դառնում էր արևմտաեվրոպական մոդելի հիման վրա ձևավորվող արդյունաբերական պետություն<ref name="5year">Eastham, ''The Turkish Development Plan: The First Five Years'', 132-136</ref>։