«Լոգոնի Հանրապետություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ {{ՎիքիԹիմ 1+3/անավարտ հոդված|2020 թվականի մայիսի 25-ին}}
No edit summary
Տող 5.
 
== Պատմություն ==
2013 թվականի մարտին [[Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն]]ում տեղի ունեցած կոնֆլիկտի ժամանակ, որը դեռ մեկ տարի առաջ էր սկսվել, մուսուլմանական Սելեկա խմբավորման ապստամբները ստիպել են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության նախագահ Ֆրանսուա Բոզիզեին, որը քրիստոնյա էր, լքել կաբինետը։ Սա հանգեցրել է քրիստոնեական զինված խմբավորման՝ Անտիբալակայի անդամների կողմից բռնության։ [[ՄԱԿ]]-ը զինված խմբավորումներ է մտցրել և նախաձեռնել է սահմանադրական հանրաքվե՝ 2015 թվականի դեկտեմբերի 13-ին, իսկ ազգային ընտրությունները՝ դեկտեմբերի 27-ին, որպեսզի կայունացնի երկրի վիճակը։ Սակայն Նուդրեդին Ադամը, որը «Կենտրոնաաֆրիկյան Հանրապետության» առաջնորդն է, Սելեկա խմբավորման չորս մուսուլմանական ապստամբներից մեկը, չի մասնակցել նախատեսված ընտրություններին։ Նրա կարծիքով [[քրիստոնյա]]ներն ու [[մուսուլման]]ներն այլևս չէին կարող միասին ապրել մի երկրում<ref>{{cite web|url=http://www1.cbn.com/cbnnews/world/2015/December/Rebels-in-Central-African-Republic-Seek-Muslim-Christian-States|title=Rebels in Central African Republic Seek Muslim-Christian States|publisher=[[Телекомпания CBN]]|date=2015-12-16|accessdate=2020-04-05|lang=en}}</ref>։2015 թվականի դեկտեմբերի 14-ին Մաուլուդ Մուսան, որը Նուդրեդին Ադամի ներկայացուցիչն է, երկրի հյուսիս արևելքում հռչակել է Լոգոնի ինքնավար հանրապետություն։Նահանրապետություն։ Նա բացատրել է, որ իրենք ցանկանում են [[Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն]]ից ինքնավարություն, իսկ վերջում՝ լիակատար [[անկախություն]] ձեռք բերել<ref>{{cite web|url=http://aa.com.tr/en/todays-headlines/rebel-declares-new-state-in-central-african-republic/491864|title=Rebel declares new state in Central African Republic|publisher=[[Анадолу]]|date=2015-12-16|accessdate=2020-04-05|lang=en}}</ref><ref name="Логон_УНН">{{cite web|url=http://www.unn.com.ua/ru/news/1530327-separatisti-u-tsar-ogolosili-pro-stvorennya-respubliki-logon|title=Сепаратисты в ЦАР объявили о создании "Республики Логон"|publisher=Украинские национальные новости|date=2015-12-15|accessdate=2020-04-05|lang=ru}}</ref>։
Ավելի ուշ հայտարարել են, որ նոր հանրապետության անվանումը «Դար Էլ Կուտի» է։ Անվանումը վերցրվել է պատմական սուլթանատ Դար Էլ Կուտի Բրիայում և Բիրաի անունից։ Դար Էլ Կուտի Հանրապետության դրոշը բարձրացվել է հաջորդ օրը՝ մի քանի գյուղերում՝ Տիրինգուլում, Նդիֆայում և Մելեում։ Շաբաթվա ընթացքում դրոշը բարձրացվել է մի շարք քաղաքներում՝ Կագա Բանդորոյում, Նդելեում, Բրիայում և Բիրաոյում։ Դրոշի վրա պատկերված են երեք հորիզոնական գծեր․ դեղին (խորհրդանշում է հյուսիսի ոսկին), [[սև]] (խորհրդանշում է այն, որ հյուսիսը Բանգիի կառավարության կողմից լքված է) և [[կանաչ]] (խորհրդանշում է հողի բերքատվությունը)<ref name="TAR"/>։ Սև երիզի կենտրոնում սպիտակ եզրերով սև աստղ է։ Այն խորհրդանշում է հյուսիսում բնակվող մարդկանց պայքարն ինքնորոշման համար։ Ապստամբների դրոշը, որը բարձրացրել են տեղի ժանդարմեան, նկարահանվել է ՄԱԿ-ի անվտանգության ուժերի կողմից՝ Նդելե քաղաքում<ref name="TAR">{{cite web|url=http://www.theafricareport.com/Soapbox/the-republic-of-logone-self-determination-and-cars-territorial-integrity.html|title=The Republic of Logone: Self-determination and CAR's territorial integrity - Soapbox|first=Konye|last=Ori|publisher=TheAfricaReport.com|date=2015-12-18|accessdate=2020-04-05|lang=en}}</ref>։